Պահոց | Փետրվարի, 2014

ԳՐԵԳՈՐԻ ՌՈԲԵՐՏՍ

17 Փտր

Համաձայն լեգենդի, քո ընտրյալին դու ճանաչում ես վայրկենապես, քանի որ նրա հանդեպ քո սերը ներթափանցում է նրա յուրաքանչյուր դիմախաղի, յուրաքանչյուր մտքի, յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր հնչյունի և նրա աչքերում փայլող յուրաքանչյուր հույզի մեջ: Դու ճանաչում ես նրան իր թևերով, որոնք անտեսանելի են ուրիշների համար, և նաև այն պատճառով, որ նրա նկատմամբ կիրքը սպանում է մյուս բոլոր սիրային ցանկությունները…Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (14)

ԱԼԵՆ ԴԸ ԲՈՏՏՈՆ

16 Փտր

Անպատասխան սերը կարող է տառապանք պատճառել, բայց այդ տառապանքն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, քանի որ դու չես կարող ցավ պատճառել ուրիշ մեկին, բացի ինքդ քեզնից: Դա քո առանձին ցավն է, դառն ու քաղցր, որ սկիզբ է առնում հենց քեզնից: Սակայն այն պահից, երբ սերը դառնում է փոխադարձ, պետք է պատրաստ լինել մի կողմ թողնելու տառապանքի սովորական ապրումների կրավորականությունը և պատասխանատվություն ստանձնել մեկ ուրիշին ցավ պատճառելու հանցանքի համար:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (38)

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

15 Փտր

Սիրո մեջ ետդարձի ճամփաներ չեն լինում: Երբեք հնարավոր չէ սկսել նորից: Այն, ինչ կատարվում է, մնում է արյան մեջ: Սերն այնպիսին է, ինչպիսին ժամանակը` անշրջելի: Եվ ոչ զոհաբերումները, ոչ ամեն բանի պատրաստ լինելը, ոչ բարի կամքը` ոչինչ չեն կարող օգնել: Այդպիսին է սիրո մռայլ ու անխնա օրենքը:

Յուրաքանչյուր սեր ցանկանում է լինել հավերժ: Եվ դրանով է պայմանավորված նրա հավերժական տառապանքը:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (45)

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ

14 Փտր

Ի՞նչ բան է սերը: Դա քամու սոսափն է վարդի թփերում: Ոչ, դա կրակ է, որ շիկնում է արյան մեջ: Սերը դժոխային մեղեդի է, և նրա հնչյունների տակ պար գալ են ուզում նույնիսկ ծեր սրտերը: Նա իսկը մարգարտածաղիկն է, որ բացվում է մութն ընկնելուն պես և իսկը հողմածաղիկ է, որ թեթև շնչից կծկում է իր թերթերն ու մեռնում է, եթե դիպչես նրան:

Ահա թե ինչ է սերը:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (63)

ԻՎԱՆ ԳՈՆՉԱՐՈՎ

14 Փտր

Իսկ սերը չի մոռանում ոչ մի մանրուք: Նրա աչքին ամեն բան, ինչն առնչվում է սիրո առարկային, ամեն բան կարևոր փաստ է: Սիրող մարդու մտքում հյուսվում է բազմաբարդ մի կտավ դիտարկումներից, նուրբ դատողություններից, հիշողություններից, կռահումներից այն ամենի մասին, ինչ վերաբերում է սիրելիին, ինչը ձևավորվում է նրա ոլորտներում, ինչը ազդեցություն է գործում նրա վրա: Սիրո մեջ բավական է մեկ խոսքը, ակնարկը… ակնարկն ինչ է, հայացքը, շուրթերի հազիվ նշմարելի շարժումը, որպեսզի ծնվի կռահումը, հետո նրանից անցում կատարվի դատողությանը, դատողությունից` վճռորոշ եզրահանգմանը և ապա` տառապել կամ երանություն ապրել սեփական մտքերից…Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

14 Փտր

Ես հավատում եմ սիրուն, իսկ սիրահարները միշտ աղոթում են: Ես հավատում եմ աղոթքներին, թվերին, նշաններին` այն ամենին, ինչն ընդունակ է մեզ հեռու պահել դժբախտությունից, ուղղորդել դա նրանց կողմը, ովքեր չեն սիրում ու չեն երազում: Ես հավատում եմ կանխազգացմանը և հավատում եմ ճշմարտությանը, բայց ամենից շատ ես հավատում եմ սիրուն: Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը տուժի իմ պատճառով, ուզում եմ, որ բոլորը խուսափեն չարիքից, սակայն ես մի բան գիտեմ.- սերը միակ պաշտպանությունն է դժբախտությունից, և հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ յուրաքանչյուրը կգտնի իր սերը, կլսի իր երգը, կտեսնի իր որդուն, և Բարձյալի ձեռքը նրան պահապան կլինի:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (2)

ԺԱՆ ԺԵՆԵ

13 Փտր

Ստացած ապտակը կարող է դրդել ձեզ ձգվել, նետվել առաջ, պատասխան ապտակ հասցնել, խփել բռունցքներով, ցատկոտել, հավաքվել, պար բռնել,- այլ խոսքով ասած` ապրել: Ստացած ապտակը կարող է միևնույն ժամանակ ստիպել ձեզ ճկվել, երերալ, ընկնել, մեռնել: Մեզ թվում է, թե արժանապատիվ պահվածքն այն է, որ խթանում է կյանքը, և գարշելի է այն պահվածքը, որի հետևանքը մահն է: Բայց… Ոստիկանները, պոետները, լակեյներն ու հոգևորականները գոյատևում են մարդկային ստորության շնորհիվ: Դրանից են նրանք իրենց ուժն առնում: Դա ալեկոծվում է նրանց մեջ: Դա սնում է նրանց:genet

ՄԱՐՏԻ ԼԱՐՆԻ

13 Փտր

Տղամարդիկ կորցնում են իրենց սիրտը շատ արագ և նույնքան արագ էլ կրկին ձեռք են բերում այն: Նրանք օդային ամրոցներ են կառուցում և մեղադրում են կանանց այն բանի համար, որ այդ ամրոցներն իրական չեն դառնում: Անկախ ամեն ինչից, տղամարդիկ իրենց երևակայում են չգիտես ինչ հերոսներ ու մինչև խորը ծերություն չեն ցանկանում վայր դնել զենքը:

Սովորաբար աստված կնոջն ուղարկում է նրա ցանկալի տամարդուն, որպեսզի ապաշխարելու առիթ տա կնոջը:lari

ՊԱՍԿԱԼ ՄԵՐՍԵ

12 Փտր

Գուցե թե ինքնաճանաչման լավագույն ուղին այն է, որ սովորենք իմանալ և հասկանա՞լ ուրիշներին: Նրանց, ում կյանքը հոսել է բոլորովին այլ կերպ և որոնց տրամաբանությունը արմատապես տարբերվում է մերից:

Մենք մեկս մյուսի մասին գիտենք մինչև մարմնի ամենափոքր ցնցումը, մինչև վերջին խոսքը: Մենք գիտենք ու հաճախ չենք ցանկանում իմանալ այն, ինչը գիտենք: Հատկապես այն ժամանակ, երբ  ճեղքվածքը մեր տեսածի և նրա միջև, ինչ մտածում է մյուսը, անտանելի մեծ է: Աներևակայելի համարձակություն և աներևակայելի ուժ է պահանջվում, որպեսզի ինքդ քեզ հետ ապրես լիակատար անկեղծությամբ ինչպես ուրիշների, այնպես էլ քո նկատմամբ: Եվ այստեղ ինքնախարազանման պատճառ չկա:250474--38962621-400-ud1b2e

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿ

11 Փտր

22261969 թվականին` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, «Հայֆիլմ» կինոստուդիան որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որտեղ ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները: Դրանց թվում էր նաև «Աղքատի պատիվը» պատմվածը: Պատմվածքը սցենարի վերածելու աշխատանքները ստանձնում է Հրանտ Մաթևոսյանը: Սակայն հենց սկզբից ի հայտ են գալիս տարաձայնություններ` մասնավորապես այն հարցի շուրջ, թե ու՞մ պետք է վստահել ֆիլմի նկարահանումները: Պարզվում է, որ կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ բոլորի սրտով էր: Եվ այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը մի նամակ է հղում ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Հարգելի Գևորգ Արմենակովիչ,

Ես տեղյակ եմ, որ հիմա Ձեզ մոտ վճռվում է «Աղքատի պատվի» և Բագրատ Հովհաննիսյանի բախտը:

Որպես սցենարի հեղինակ, Թումանյանին շատ սիրող և Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական կարողությունները լավ ճանաչող մեկը, ես Ձեզ հայտնում եմ, որ սցենարը ես գրել եմ միմիայն Բագրատ Հովհաննիսյանի համար, և կարծում եմ, որ պետք է նկարահանի միայն նա: Այդ մասին ես գրավոր հայտնել եմ ստուդիայի դիրեկտորին:

Այլ մարդու հանձնելու դեպքում ես իմ սցենարը ետ կվերցնեմ:

Ձեզ խորապես հարգող` Հրանտ Մաթևոսյան:

21. 4. 1969 թ.»:

Դժվար է այժմ միանշանակորեն պնդել, թե հատկապես մեծ գրողի այս վերջնագրային նամակը վճռորոշ դեր խաղաց խնդրի դրական լուծման համար, սակայն նաև փաստ է, որ «Աղքատի պատիվը» կինոնկարի ռեժիսորը դարձավ Բագրատ Հովհաննիսյանը, իսկ ֆիլմը էկրան բարձրացավ 1971 թվականին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆimg-202682-d12250368f

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

10 Փտր

Թշնամուց ձերբազատվելու լավագույն միջոցը նրա մասին ամենուր միայն լավ բաներ ասելն է: Այդ մասին նրան կտեղեկացնեն, և նա այլևս չի կարողանա ձեզ վնասել. դուք կկոտրեք նրա ոգին: Նա կշարունակի առաջվա պես մարտնչել ձեր դեմ, սակայն առանց նախկին եռանդի ու համառության, քանի որ ենթագիտակցորեն նա արդեն դադարել է ձեզ ատել: Նա հաղթված է` նույնիսկ չիմանալով սեփական պարտության մասին:arton1485

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

9 Փտր

Պետք չէ սեփական թերությունները սրտին չափազանց մոտ ընդունել, քանի որ նա, ով դրանք չունի, բոլոր դեպքերում տառապում է մի բանից` թերությունների բացակայությունից: Նա, ով կարծում է, թե ձեռք է բերել բացարձակ իմաստնություն, լավ կանի, եթե կրկին հիմարանա: Կյանքում միշտ էլ օգտակար է փոքր-ինչ հիմար երևալը:

Եթե ցանկանում ես ինչ-որ բան անել, մի վախեցիր անել որևէ անճիշտ բան, մի զգուշացիր, թե սխալներ թույլ կտաս: Շատերը կարծում են թե իրենք լավը կդառնան, եթե ոչ մի վատ բան չանեն:Vincent-Van-Gogh-9515695-3-402

ԳՐԵՀԵՄ ԳՐԻՆ

9 Փտր

Սակայն ինչպե՞ս բառերով արտահայտել երջանկությունը: Դժբախտության զգացողությունը նկարագրելը հեշտ է. ես դժբախտ եմ եղել,- ասում ենք մենք,- որովհետև… Մենք վերհիշում ենք այս ու այն բանը, զանազան պատճառաբանություններ ենք բերում, իսկ երջանկությունը նման է կղզու` հեռավոր Խաղաղ օվկիանոսում, որը, նավաստիների պատմածով, մշուշի միջից դուրս է լողում այնտեղ, որտեղ նրան երբեք չի նշել ոչ մի քարտեզագիր: Հետո կղզին կրկին անհետանում է մի ամբողջ սերնդի համար, բայց ոչ մի նավորդ չի կարող վստահ լինել, թե այն գոյություն է ունեցել սոսկ վաղուց մեռած ինչ-որ նավաստու երևակայության մեջ:greene-600-2-copy

ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

8 Փտր

Ահա նա` կյանքը: Մի քանի օրեր, իսկ հետո` դատարկություն: Դու աշխարհ ես գալիս, հասակ ես առնում, երջանիկ ես, դու սպասում ես ինչ-որ բանի, իսկ հետո մեռնում ես: Ով էլ լինես` տղամարդ, թե կին` մնաս բարով, դու այլևս երկիր չես վերադառնա: Եվ այնուհանդերձ մեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում է անմահության տենդագին ու անհագուրդ ծարավը, մեզնից յուրաքանչյուրն իրեն տիեզերք է կարծում տիեզերքի մեջ, և յուրաքանչյուրը քայքայվում է ամբողջապես, առանց մնացորդի, որպեսզի դառնա հումուս նոր ծլարձակման համար: Բույսերը, կենդանիները, մարդիկ, աստղերը, աշխարհները` ամենքը ծնվում ու մեռնում են նրա համար, որ վերածվեն մեկ այլ բանի: Սակայն ոչ մեկը ետ չի վերադառնում` լինի նա միջատ, մարդ, թե մոլորակ…MAUPASSANT

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

8 Փտր

1918 թվականի գարունն էր: Թուրքական բանակը պաշարել էր Ղարաքիլիսան: Այդ օրերին քաղաքում էր գտնվում նաև Հովհաննես Թումանյանը: Շուտով լուր ստացան, որ թուրքական բանակը ճեղքել է ճակատն ու քաղաք է մտնում: Նահանջի միակ ճանապարհը, որ տանում էր դեպի հյուսիս, լցվեց խուճապահար գաղթականներով ու քաղաքի բնակիչներով: Այդ խմբերից մեկի հետ էլ Թումանյանը բռնեց Դսեղ տանող ճանապարհը:

Նրանք գյուղ հասան 1918-ի մայիսի 28-ին: Դեռ ոչ ոք ոչինչ չգիտեր Սարդարապատի հաղթանակի ու Հայաստանի անկախության հռչակման մասին: Ուժասպառ ու քաղցած մարդիկ նստոտեցին հենց Թումանյանի հայրական տան բակում: Մթնում էր: Խարույկ վառեցին: Բոլորը ճնշված էին ու տխուր: Թումանյանն էլ նրանց հետ նստեց մի կոճղի վրա և մարդկանց ծանր մտքերը գոնե մի փոքր մեղմելու հույսով սկսեց զանազան ուրախ լեգենդներ, առակներ, հեքիաթներ պատմել հավաքվածների համար: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ մարդիկ կամաց- կամաց քուն մտան: Իսկ հետո ականատեսը պատմում է. «Չեմ հիշում` ինչքան էի քնել, բայց երբ գիշերվա կեսին աչքս բաց արի և վրա նստեցի` միանգամից գլխի չընկնելով, թե որտեղ եմ գտնվում, աչքիս առաջ ներկայացավ անհուսալիորեն ցնցող մի պատկեր: Խորին լռություն էր ու խավար, որ լուսավորվում էր աստղերի առկայծումներով և մարող խարույկի լույսով: Իսկ խարույկի կողքին, նույն կոճղի վրա նստած էր Թումանյանը, միակ մարդը, որ քուն չէր մտել այդ գիշեր: Նա ձեռքի փայտով դանդաղ խառնում էր կրակը` գլուխը հակած կրծքին, և նրա աննկարագրելի տրտում դեմքի վրայով հոսում ու հոսում էին արցունքները…»:

©Հովիկ Չարխչյան

55854_b

ԱՆԽԵԼ ԴԵ ԿՈՒԱՏԵ

7 Փտր

Մի շփոթիր սերը ցանկության հետ: Սերն արեգակ է, ցանկությունը` ընդամենը բռնկում: Ցանկությունը կուրացնում է, իսկ արևը կյանք է տալիս: Ցանկացողը պատրաստ է զոհաբերումների, իսկ ճշմարիտ սերը չի ճանաչում զոհ և չի հավատում զոհին: Այն նվիրաբերում է: Սերը չի խլում մեկից, որպեսզի տա մեկ ուրիշին: Սերը կյանքի էությունն է: Իսկ քո կյանքը ուրիշին չես հանձնի:

Ցանկությունը սոսկ թվում է, թե բարօրություն է, բայց այն հոգին խանձող բոց է, դա կույր ու դաժան հրդեհ է: Եթե դու սիրում ես մարմինը` դա միայն ցանկությունն է: Սերը վերաբերմունք է մարդու, այլ ոչ թե նրա մարմնի հանդեպ: Ու հենց այստեղ է սիրո գաղտնիքը:kartinki-foto-lyubov-425

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

7 Փտր

Ամենասովորական ու տարածված նախապաշարումներից մեկն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի իրեն բնորոշող մեկ էություն, որ մարդը լինում է բարի, չար, խելոք, հիմար, եռանդուն, անտարբեր և այլն: Մարդիկ այդպիսին չեն լինում: Մենք կարող ենք մարդու մասին ասել, որ նա ավելի շատ բարի է լինում, քան չար, ավելի խելոք, քան հիմար, ավելի եռանդուն, քան անտարբեր և հակառակը: Սակայն սխալ կլինի, եթե մենք մի մարդու մասին ասենք, թե նա հիմար է կամ խելոք, իսկ մյուսի մասին` թե նա չար է կամ բարի: Մինչդեռ մենք միշտ այդպես ենք վարվում: Եվ դա սխալ է:

Մարդիկ գետի պես են. ջուրն ամենուր նույնն է, բայց յուրաքանչյուր գետ լինում է կամ նեղ, կամ արագահոս, կամ խաղաղ, կամ մաքուր, կամ սառը, կամ պղտոր, կամ տաք: Այդպես էլ մարդիկ են: Նրանցից ամեն մեկն իր մեջ կրում է մարդկային էության բոլոր սաղմերը, և երբեմն դրսևորում է մեկը, երբեմն` մյուսը ու հաճախ բոլորովին նման չի լինում ինքն իրեն` միշտ մնալով այդ մեկի և իր միջև:base_19829e6b4d

ԷԼԻԶԱ ՕԺԵՇԿՈ

7 Փտր

— Կնոջ կյանքը սիրո հավերժ բոցկլտացող կրակ է,- ասում է մեկը:

— Կնոջ կյանքը ինքնահրաժարման մեջ է,- պնդում է մյուսը:

— Կնոջ կյանքը մայրությունն է,- գոչում է երրորդը:

— Կնոջ կյանքը խաղ է,- կատակում են ոմանք:

— Կնոջ առանքինությունը նրա կույր հավատն է,- խմբովին համաձայնում են բոլորը:timthumb

ՄԱՐԿ ՏՎԵՆ

5 Փտր

Գիտե՞ք, ես հասկանում եմ հավատարմությունն իբրև հավատարմություն հայրենիքին, այլ ոչ թե հաստատություններին ու կառավարողներին: Հայրենիքն իրական է, ամուր, մշտական: Հայրենիքը պետք է պահպանել, հոգ տանել նրա համար, լինել նրան հավատարիմ: Իսկ հաստատությունները… մի տեսակ արտաքին բաներ են, հագուստի նման, իսկ հագուստը կարող է մաշվել, պատռվել, դառնալ անհարմար, դադարել մարմինը պաշտպանել ցրտից, հիվանդություններից, մահից: Հավատարիմ լինել փալասին, փառաբանել փալասը, խոնարհվել փալասի առաջ, մեռնել փալասի համար` դա հիմար հավատարմություն է, կենդանական հավատարմություն…cropped-mark-twain-102509

ՍՈԼ ԲԵԼԼՈՈՒ

5 Փտր

Տհաճություններն իբրև ֆիզիկական ցավ, սրում են կյանքի զգացողությունները, և երբ ինչ-որ բան է հաստատվում նրա հետ, ինչը խռովում, խարազանում, ծառս է լինում քո ներսում, դու նաև ուրախ ես, քանի որ ցավն ու հուզումները բոլոր դեպքերում ավել լավն են, քան համատարած ոչինչը:

Աշխարհը, որը մենք փնտում ենք, այն աշխարհը չէ, որը տեսնում ենք: Պայքարում ենք մեկի համար, ստանում ենք մեկ ուրիշը:RV-AA572_BELLOW_G_20101104003651

%d bloggers like this: