ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿ

11 Փտր

22261969 թվականին` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, «Հայֆիլմ» կինոստուդիան որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որտեղ ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները: Դրանց թվում էր նաև «Աղքատի պատիվը» պատմվածը: Պատմվածքը սցենարի վերածելու աշխատանքները ստանձնում է Հրանտ Մաթևոսյանը: Սակայն հենց սկզբից ի հայտ են գալիս տարաձայնություններ` մասնավորապես այն հարցի շուրջ, թե ու՞մ պետք է վստահել ֆիլմի նկարահանումները: Պարզվում է, որ կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ բոլորի սրտով էր: Եվ այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը մի նամակ է հղում ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Հարգելի Գևորգ Արմենակովիչ,

Ես տեղյակ եմ, որ հիմա Ձեզ մոտ վճռվում է «Աղքատի պատվի» և Բագրատ Հովհաննիսյանի բախտը:

Որպես սցենարի հեղինակ, Թումանյանին շատ սիրող և Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական կարողությունները լավ ճանաչող մեկը, ես Ձեզ հայտնում եմ, որ սցենարը ես գրել եմ միմիայն Բագրատ Հովհաննիսյանի համար, և կարծում եմ, որ պետք է նկարահանի միայն նա: Այդ մասին ես գրավոր հայտնել եմ ստուդիայի դիրեկտորին:

Այլ մարդու հանձնելու դեպքում ես իմ սցենարը ետ կվերցնեմ:

Ձեզ խորապես հարգող` Հրանտ Մաթևոսյան:

21. 4. 1969 թ.»:

Դժվար է այժմ միանշանակորեն պնդել, թե հատկապես մեծ գրողի այս վերջնագրային նամակը վճռորոշ դեր խաղաց խնդրի դրական լուծման համար, սակայն նաև փաստ է, որ «Աղքատի պատիվը» կինոնկարի ռեժիսորը դարձավ Բագրատ Հովհաննիսյանը, իսկ ֆիլմը էկրան բարձրացավ 1971 թվականին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆimg-202682-d12250368f

4 Responses to “ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿ”

Trackbacks/Pingbacks

  1. 19.04-25.04 — Սոֆյա Այվազյան - 18 Ապրիլի, 2018

    […] կայքէջում։ Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  […]

  2. Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք — Սոֆյա Այվազյան - 22 Ապրիլի, 2018

    […] կայքէջում։ Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  6. Մեկ հատված անգիր «Ծառերը» պատմվածքից Այդ […]

  3. Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք — Սոֆյա Այվազյան - 24 Ապրիլի, 2018

    […] կայքէջում։ Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  6. Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես Մեկ […]

  4. 05.05-14.05 — Սոֆյա Այվազյան - 7 Մայիսի, 2018

    […] կայքէջում։ Հովիկ Չարխչյանի բլոգ   1.   2.  3.  4. 5.  6. Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես Մեկ […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s