Պահոց | Հունվարի, 2014

ԿԱՐԼ ՅՈՒՆԳ

21 Հնվ

Մարդը, ով չի այրվել սեփական կրքերի կրակներում, չի կարող դրանք հաղթահարել: Եվ դրանք թաքնված են շատ մոտիկ, հարևան տանը, ինչը նա նույնիսկ չի էլ ենթադրել: Իսկ բոցերը ցանկացած պահի կարող են փոխանցվել ու կրակի մատնել այն տունը, որը նա իրենն է համարում: Այն, ինչից մենք հեռանում ենք, խուսափում ենք, իբրև թե մոռանում ենք` գտնվում է մեզնից վտանգավոր հեռավորության վրա: Եվ վերջին հաշվով այն վերադառնալու է, բայց կրկնապատկված ուժովobras-completas-de-carl-gustav-jung-formato-digital-830-MLA4726327597_072013-F

Եթերային անդրադարձ

21 Հնվ

«Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրին հյուր: (Սկսած 32-րդ րոպեինց):

«ՑԱՎ ՎԱՍՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ»

20 Հնվ

1263413014_zhivaya-istoriya.-general-aleksandr-lebed[1]Ռուս պետական եւ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը (1950-2002) 1988 թվականին 106-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի տեղակալն էր: Ռուսական դիվիզիան տեղակայված էր Ադրբեջանի տարածքում եւ փորձում էր կանխել հայ-ադրբեջանական բախումները: Ավելի ուշ Լեբեդն իր «Ցավ վասն տերության» հիշողությունների գրքում շարադրել է այդ օրերի իրադարձությունները: Ներկայացնում ենք գրքից մի հատված:

«Այսպես համբերատար, հանգիստ ծավալվեցին դեպքերը  մինչեւ դեկտեմբերի 7-ը: Յոթի երեկոյան «Վրեմյա» ծրագիրը հայտարարեց, որ Հայաստանում վիթխարի երկրաշարժ է տեղի ունեցել: Լիովին ավերվել են Սպիտակ եւ Լենինական քաղաքները, այս կամ այն չափով տուժել են մեծ քանակությամբ այլ բնակավայրեր: Զոհերի թիվը ստույգ հայտնի չէ, բայց նախնականը հսկայական է եւ մի քանի տասնյակ հազարներ է կազմում:   Միակ հեռուստացույցը մեր հանպատրաստից պարետատան ճեմասրահում էր դրված, եւ նայում էին  բոլորը` շտաբի սպաները, օպերատիվ խմբերի զինվորները, շրջգործկոմի աշխատակիցները: Հաղորդավարը շարունակում էր խոսել ուրիշ բաների մասին, բայց նրան չէին լսում: Ավելին, շուտով ինչ-որ մեկն անջատեց հեռուստացույցը: Ճնշող լռություն կախվեց ճեմասրահում: Հանկարծ այդ լռությունը պատռեց մի ձայն, ավելի ճիշտ՝ ձայների փունջ, որը ձուլվեց ու դարձավ մի ընդհանուր ցնծացող ու բերկրալի ոռնոց` գնալով ավելի ու ավելի սաստկացող: Արդեն կարծում էի, թե լսողական պատրանքներ ունեմ, բայց, դատելով այն բանից, որ բոլորն էլ գլուխները դարձրին ու ականջ դրեցին, այդպես չէր: Շենքի ճակատին ոչ մեծ պատշգամբ կար, դեպի ուր միջանցքով կարելի էր գնալ: Պարզելու համար ձայների աղբյուրը, ես ու հինգ-վեց սպա պատշգամբ ելանք: Մի քանի վայրկյան անց ամեն ինչ պարզ դարձավ:   Փողոցի հանդիպակաց մայթին, շրջգործկոմի շենքին խոտորնակի բնակելի 9 հարկանի շենք էր կանգնած: Անխտիր բոլոր լուսամուտների լույսերը վառ էին, բոլոր պատշգամբներին կանգնած բղավում, ղժղժում, հայ-հույ էին անում ու վայրի քրքջում մարդիկ: Ցած շպրտվեցին դատարկ շշեր, վառվող թղթեր, այլ իրեր: Իր մարդակերական ցնծության մեջ 9 հարկանին մենակ չէր: Նույն պատկերն էր մերձակա բոլոր շենքերում: Շրջանը շողշողում ու մոլեգնած ոռնում էր: Իրենց քաղաքակրթված, այս կամ այն չափով դաստիարակված ու կրթված համարող մարդիկ, շատերը, հարկ է ենթադրել` հավատացյալ, Ղուրանի  պատվիրաններին հետեւող, ահա այս բոլորը միասնական պոռթկմամբ, անվայել ու բարբարոսաբար ցնծում էին ուրիշ մարդկանց  հսկայական ցավի առթիվ:   ….Երկրաշարժը բարոյական բեկվածք առաջացրեց Բաքվում ապրող հայերի հոգեբանության մեջ: Եթե մինչ այդ շատերն ասում էին, թե ամեն ինչ կկարգավորվի, ողջամտությունը կհաղթանակի, կհաշտվենք, փրփուրը կանցնի, կապրենք միասին, ապա 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո, երբ ադրբեջանցիների մեծամասնության աչքերի մեջ ցնծության կրակ էր վառվում, նրանք կոտորվեցին»:bank_14893_11227

ՆԱԹԱՆԻԵԼ ՀՈԹՈՌՆ

20 Հնվ

Պետք է արժանին հատուցել մարդկային բնույթին. եթե ասպարեզում ելույթ չի ունենում եսասիրությունը, նա ավելի հաճույքով սիրում է, քան ատում: Նույնիսկ ատելությունն ինքը հետզհետե ու աննկատ կարող է փոխարկվել սիրո, եթե միայն դրան չխոչընդոտեն սկզբնական թշնամական զգացումի նոր գրգիռները:

Հետաքրքիր կլիներ հետևել ու ստուգել, թե արդյո՞ք սերն ու ատելությունն իրենց հիմքով միևնույն զգացումը չեն: Նրանցից յուրաքանչյուրն իր առավելագույն զարգացման մեջ ենթադրում է մարդկային սրտի բարձր ճանաչողություն: Նրանցից յուրաքանչյուրը սնվում է մեկ ուրիշի զգացմունքների և հոգեկան աշխարհի հաշվին: Նրանցից յուրաքանչյուրը ստիպում է թե կրքոտ սիրողին և թե ոչ պակաս կրքոտ ատողին, ովքեր զրկված են իրենց սիրո կամ ատելության առարկաներից, միանման տառապել միայնությունից ու կարոտից:hawthorne

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՏԱԼԻՆՆ ՈՒ ՀԱՅ ՀՍԿԱՆ

20 Հնվ

1936 թվականին Բեռլինի օլիմպիական խաղերում գերմանացի ծանրամարտիկ Յոզեֆ Մանգերը համաշխարհային ռեկորդ սահմանեց: Գերմանիան ցնծում էր: Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ սա այլ բան չէ, քանի արիացիների բարձագույն ռասսա լինելու ապացույց և պատահական չէ, որ աշխարհի ուժեղագույն մարդը ներկայացնում է հենց այդ ազգը: Խորհրդային Միությունը բեռլինյան խաղերին չէր մասնակցում: Սակայն դա չխանգարեց, որ Ստալինն իրեն խոցված ու պարտված զգար: Մի՞թե խորհուրդների երկրում չկար մեկը, ով կարող էր գերազանցել գերմանացուն և աշխարհին ապացուցել, թե որտեղ են ապրում ամենաուժեղները: Ստալինի այս հարցին սպորտի բնագավառի պատասխանատուներն զեկուցեցին. կա նման մեկը և ապրում է Հայաստանում: Խոսքը ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին էր:

Հայաստանի ԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղարը Կրեմլ էր մեկնել: Ստալինը մոտենում է նրան ու հարցնում է. «Որտե՞ղ է Սերգո Համբարձումյանը: Նա ինձ պետք է»: Անտեղյակ քարտուղարին այլ բան չէր մնում, քան խոստանալ, որ 24 ժամվա ընթացքում նրան կգտնեն ու կբերեն առաջնորդի մոտ: Բայց իսկապես, որտե՞ղ էր Սերգոն:22Серго_Амбарцумяна

Կա այսպիսի մի լեգենդ, որը միանգամայն հավաստի է թվում: Ասում են, որ երբ 1936 թ. հուլիսին ընկերները Սերգոյին հայտնում են Աղասի Խանջյանի ինքնասպանության մասին, նա տեղից վեր է ցատկում ու բացականչում է. «Չեմ հավատում իննասպանությանը, նրան սպանել են»: Այս մի քանի բառը բավական էր, որպեսզի բոլորը նրան համարեին կորած մարդ: Հասկանալով, թե ինչ վտանգ է կախված իր և հարազատների գլխին, Սերգոն արագ հեռանում է Հայաստանից և մեկնում Մոսկվա: Շուրջ երեք ամիս նա ապրում էր այնտեղ` ջանալով հնարավորինս հեռու մնալ անցանկալի հայացքներից: Բայց մի օր, երբ ճաշարանում ընթրում էր, ակաբեկված նրա մոտ վազեց խոհարարն ու ասաց, որ մի սև մեքենա է եկել և Սերգոյին են փնտրում: Հետո հայտնվեցին սևազգեստ մարդիկ և կարգադրեցին հետևել իրենց: «Քեզ ընկեր Ստալինն է սպասում»: «Ես ինչպե՞ս պիտի Ստալինի մոտ գնամ»,- հարցրեց Սերգոն ու ցույց տվեց իր հնամաշ, պատառոտված հագուստը: Մի քանի րոպե անց նրա համար արդեն նոր կոստյում էին պատվիրել, կոշիկներ ու վերնաշապիկ էին գնել: Մեքենան սլանում էր Կրեմլ:

Հսկայական աշխատասենյակի հեռավոր ծայրում նստած էր Ստալինը: Նա ոտքի կանգնեց, իսկ Սերգոն արագացրեց քայլերը` նրան մոտենալու համար: Այդ ժամանակ Ժողովուրդների հայրը քմծիծաղեց. «Կամաց, գացո, հատակը կկոտրես»: Երբ նստեցին, Ստալինը հարցրեց. «Ընկեր Համբարձումյան, ի՞նչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի հաղթեք այդ ֆաշիստ Մանգերին»: Սերգոն խորին անկեղծությամբ պատասանեց. «Ուտելիք, ընկեր Ստալին»:

Հաջորդ առավոտ նրա համար սկսվում էր միանգամայն այլ կյանք: Սերգո Համբարձումյանի հետ Հայաստան մեկնեց նրա նոր մարզիչը` լատիշ Յան Սպարրեն: Մարզիկի համար նշանակվեց այն ժամանակների համար պատկառելի կենսաթոշակ: Բացի այդ նա Երևանում ուներ այսպես կոչված «բաց հաշիվ»: Դա նշանակում էր, որ որտեղ մտներ գնումներ կատարելու կամ այլ կարիքների համար, դրա դիմաց վճարելու էր պետությունը: Սակայն արտոնություններն ավելին չէին, քան այն լարվածությունը, որ դարձավ մարզիկի առօրյայի անբաժանելի մասը: Անիրագործելին իրագործելու համար ոչինչ չէր խնայվում: Ու վերջապես վրա հասավ պատմական պահը:Ambartsumyan_snatch1

Նոր տարվա նախօրեին` 1938 թվականի դեկտեմբերի 30-ին Հայֆիլհարմովիայի փոքր դահլիճը լեփլցուն էր: Նրանց, ում բախտ չէր վիճակվել ներս անցնել, խմբվել էին շենքի դիմաց, փակել Աբովյանի ու հարակից փողոցների երթևեկությունը: Բեմ է բարձրանում Սերգոն և սկսում է իր ելույթը: Դահլիճում մեռելային լռություն է: Իսկ հետո, ինչպես ահեղ որոտը, շանքի պատերը ցնցվում են ծափերից ու բացականչություններից: Մարդիկ գրկախառնվում ու արտասվում էին, փողոցում թնդում էր հաղթական «ուռա»-ն: Խոստումը կատարված էր: Դասական եռամարտում Սերգո Համբարձումյանը համաշխարհային ռեկորդ էր սահմանել`433,5 կգ.` 8,5 կգ-ով գերազանցելով գերմանացի Մանգերի արդյունքը: Հավաքված բազմությունն իր հերոսին ձեռքերի վրա տարավ մինչև հյուրանոց…

Հաջորդ օրը «Կռասնի սպորտ» թերթը առաջնորդողում ավետեց. «Սերգո Համբարձումյանը կատարեց ընկեր Ստալինին տված խոստումը: Բուրժուական մարզիկի ռեկորդը գերազանցված է: Աշխարհի ամենաուժեղ մարդը մեր Սերգոն է»: Նրա մասին գրեցին անխտիր բոլոր թերթերը, նույնիսկ գերմանական… Վրա էր հասել Սերգոյի աստեղային ժամը: Իսկ նա ընդամենը 28 տարեկան էր:

Ստալինն իրեն բավարարված էր զգում: Տոնի առթիվ նրան հրաշալի նվեր էր մատուցվել: Եվ նա հայ դյուցազնին կրկին հրավիրեց Մոսկվա:ambartsumian1

Դա փառավոր և իր տեսակի մեջ աննախադեպ ընդունելություն էր: Հյուրասիրությանը հրավեր էին ստացել շուրջ 900 նշանավոր ու երևելի անձինք: Սերգո Համբարձումյանն առաջիններից մեկն էր (հինգերորդը), որ արժանացավ «Պատվո նշան» շքանշանին: Այնուհետև Ստալինը օրվա հերոսին առաջարկեց ընտրել թանկարժեք նվերներից մեկը` դաշնամուրը կամ ամերիկյան Master Voices մակնիշի պատիֆոնը: Սերգոն ընտրեց վերջինը: Բայց սա նվերներից միակը չէր: Նրան հանձնեցին «M-1» մակնիշի շքեղ ավոմեքենայի բանալիներ, ադամանդե քարով անվանական ոսկե ժամացույց: Սակայն Սերգոյի համար ամենաթանկը լուսանկարն էր, որտեղ ահռելի հասակով մարզիկը կանգնած էր Ստալինի և երկրի ղեկավարների առաջ: Նա հետո այդ լուսանկարը խոշորացրեց և կախեց իր տան պատից: Երևանցիներից շատերը նրան հյուր էին գնում` Առաջնորդին ու Սերգոյին միասին տեսնելու համար:

Կրեմյան ընդունելությանը հաջորդեց խնջույքը: Եվ այստեղ էլ Ստալինը նոր անակնկալ մատուցեց` առաջարկելով Սերգոյին դառնալ այդ օրվա սեղանապետը: Պետք արժանին մատուցել լեգենդար մարզիկին, քանի որ նա հեշտությամբ հաղթահարեց նաև այդ փորձությունը, այնքան հրաշալի, որ երկրի ղեկավարը չկարողացավ զսպել իր զարմանքը. «Մի տեսեք, ես կարծում էի, թե Համբարձումյանը արտակարգ մարզիկ է, բայց պարզվում է, որ նա նաև արտակարգ թամադա է»,- բացականչեց Ստալինը:

Կերուխումը շարունակվեց մինչև լուսաբաց: Պատմում են, որ երբ առավոտյան Սերգոն հյուրանոց վերադարձավ, կնոջը` Թամարային ասաց. «Վերջ, Տոմա, հիմա նույնիսկ մեռնել կարելի է: Ես Ստալինի մոտ սեղանապետ էի»:

Մեռնել պետք չէր: Դրանք ապրելու օրեր էին: Երևանը Սերգոյին ընդունեց ինչպես ազգային հերոսի: Իսկ երբ 1939-ին նշվում էր Սասուցի Դավթի էպոսի ստեղծման 1000-ամյակը, դյուցազնի կերպարը մարմնավորելու համար միայն մի թեկնածու կար` նա:32

Հաջորդեցին տարիները: Եղավ պատերազմ, եղավ խաղաղություն: Սերգոն ամենքի պես կրեց և այդ ժամանակների զրկանքները, և հաղթանակի բերկրանքը ու շարունակեց հիացնել գերմարդկային խիզախումներով: Այդպես շարունակվեց մինչև 1947 թվականի ամառը, երբ Ստալինը որոշեց Կարմիր հրապարակում անցկացնել Ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթը:

Ասում են, թե այդ շքերթից առաջ Սերգոյին իր մոտ է հրավիրել Անաստաս Միկոյանը և հարցրել է. «Դու կարո՞ղ ես հենց հապարակում նոր ռեկորդ սահմանել»: Միկոյանի հարցը բացասական պատասխան չէր ենթադրում, և Սերգոյին այլ բան չէր մնում, քան նոր խոստում տալ ընկեր Ստալինին:

Մոսկովյան հանդիսության համար պատրաստվել էր չտեսնված մի ելույթ: Շքերթի կեսին հրապարակում հայտնվեց ահռելի մի մարդ, ով իր ուսերին կրում էր ձողով ամրացված երկու հսկայական գնդեր: Երբ նա կանգ առավ հրապարակի կենտրոնում, գնդերը բացվեցին և նրանց միջից դուրս եկան… 22 ֆուտբոլիստներ: Այդ հսկան Սերգոն էր, նրա արարքը` մարդկային ուժերից ու երևակայությունից վեր: Հեռվից ժպտում ու ծափահարում էր Ստալինը: Բայց… Բայց կատարվեց աններելին: Այդ մրցումներում Սերգոյին չհաջողվեց սահմանել խոստացված ռեկորդը: Փաստը ցավալի էր, իսկ թե որքան ցավալի, Սերգոն դա զգաց միայն Երևան հասնելուն պես:

Հաշված օրերի ընթացքում նրան զրկեցին բոլոր արտոնություններից, թոշակից, սկսեցին նույնիսկ աշխատավարձ չվճարել: Իշխանությունների սիրելին այլևս սիրելի չէր: Երբ վիճակը դարձավ անելանելի, հուսահատված մարզիկը սկսեց վաճառել այն նվերները, որոնք պահում էր մասունքի պես և նրա հպարտության առարկան էին: Բայց դա էլ ելք չէր:

Իր փառավոր հաղթանակից ուղիղ 10 տարի անց` 1948 թվականի դեկտեմբերի 30-ին Սերգո Համբարձումյանը դառնացած մի նամակ է գրում Հայաստանի Կենտկոմի քրտուղար Գրիգոր Հարությունյանին, ուր ներկայացնելով իր թշվառ վիճակը, այնուհետև ցավով նկատում էր. «Մեկ անգամ չէ, որ ես ինձ զգացել եմ որսաշան կարգավիճակում, որին վատ տերը կերակրում է միայն որսի օրերին…»: Այո, նրա սիրելի Տերը, որին այնպես պաշտում ու գնահատում էր Սերգոն, այլև չէր հիշում աշխարհի ուժեղագույն մարդուն սոսկ այն բանի համար, որ ընդամենը մեկ անգամ համարձակվել էր հիասթփեցնել Տիրոջը:

Ամենացավալին այս պատմության վերջաբանն է: Ելույթներից մեկի ժամանակ Սերգոն իրեն վատ զգաց: Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշեցին միկրոկաթված: Նա այլևս չէր կարող սպորտով զբաղվել: Իսկ ապրել պետք էր:

Ես հիշում եմ հորս պատմածն այն մասին, որ Սերգո Համբարձումյանը շրջում էր գյուղեգյուղ, ելույթ էր ունենում ակումբներում, որտեղ զարմանալի հնարքներ էր ցուցադրում` երկաթե ձողեր էր ճկում, ատամներով գամեր էր դուրս քաշում և այդպես վաստակում էր օրվա ապրուստը: Հետո մի որոշ ժամանակ տաքսու վարորդ էր, մինչև որ Երևանում խորովածանոց բացեց` «Մասիս» ռեստորանի հարևանությամբ: Մարդիկ գալիս էին այստեղ ոչ միայն համեղ խորտիկներ ճաշակելու, այլև տեսնելու ապրող լեգենդին, որին գնահատում ու սիրում էին անմնացորդ: Այդպես էլ մինչև կյանքի վերջ ամենաանկեղծ ու անկաշառ սերը նա ստացավ իր ժողովրդից, որ մշտապես մեծարել ու հպարտությամբ է արտասանում աշխարհի ամենաուժեղ մարդու` Սերգո Համբարձումյանի անունը:

 

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆСерго_Амбарцумян3цй

ԷԼԵԱՆՈՐ ՊՈՐՏԵՐ

20 Հնվ

Մարդիկ խրախուսանքի կարիք ունեն, ավելի շատ, քան կշտամբանքի: Խրախուսանքը ամրացնում է նրանց ոգին և կորստաբեր կերպով ընդգծում է բացասական հատկանիշները: Ցույց տվեք մարդուն իր լավ կողմերը, և դուք համարյա անկասկած կհարկադրեք նրան հրաժարվել հոռի սովորույթներից: Ցույց տվեք իր իրական «ես»-ը և համոզեք, որ կարող է ամեն բան հաղթահարել ու հաղթել: Հիշեք, գեղեցիկ ու գթասեր մարդու ազդեցությունը ամենակուլ է, այդպիսի մարդը մի ամբողջ քաղաք կարող է իր ետևից տանել: Մարդիկ արտացոլում են այն, ինչ պահում են իրենց սրտում և մտքերում: Մերձավորին սեր ու երախտագիտություն բաժին հանելով նա դրանով անկասկած կվարակի շրջապատը: Իսկ եթե, ընդհակառակն, նա մռայլ է, ջղային, ժլատ, ապա թող չկասկածի` հարևանները նրան կպատասխանեն նույն կերպ ու դեռ կվերադարձնեն տոկոսներով, քանզի եթե դուք ամեն ինչում փնտրում եք չարիք ու սպասում եք դրան` հանգիստ եղեք, դուք այն կստանաք:400000000000000149454_s4

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

19 Հնվ

Այն, որ ես ձեզ սիրում եմ, միգուցե միևնույն է ձեզ համար: Երջանկությունը սիրված լինելը չէ: Յուրաքանչյուր մարդ սիրում է ինքն իրեն, և այնուհանդերձ հազարավոր մարդիկ տառապում են ամբողջ կյանքում: Ոչ, սիրված լինելը երջանկություն չէ: Բայց սիրելը` ահա թե որն է երջանկությունը:

Սակայն սերը ստեղծված չէ նրա համար, որպեսզի մեզ երջանիկ դարձնի: Ես կարծում եմ, որ այն ստեղծվել է, որպեսզի մեզ ցույց տա, թե որքան ուժեղ ենք մենք տառապանքի ու համբերության ժամանակ:hermann-hesse-watercolor-portrait4-fabrizio-cassetta

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ

19 Հնվ

Ոչ ոք չի կարող վերադառնալ այն նվիրական վայրեըը, որոնք ապրում են հիշողության մեջ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ այնտեղ ոչինչ չի փոխվել, իսկ դա, իհարկե, անհնար է, դուք այդ բոլորը դիտում եք արդեն ուրիշ աչքերով: Այն, ինչ եղել է` արդեն եղել է: «Ճամփաները, որոնք անցել եմ, այլևս չեմ անցնի»:

Երբեք մի վերադարձեք այնտեղ, որտեղ երջանիկ եք եղել: Քանի դեռ դուք այդ բանը չեք արել, ամեն բան ձեր հիշողության մեջ կենդանի կմնա: Եթե դուք կրկին հայտնվեք այնտեղ` ողջը կխորտակվի:

«Ինքնակենսագրություն»agatha-christie

ՀԵՆՐԻ ՋԵՅՄՍ

18 Հնվ

Որքան շատ բան ես իմանում վտանգի մասին, այնքան նա ավելի վտանգավոր է դառնում: Հաճախ մենք չափից ավելին ենք իմանում ու չափից ավելին ենք լսում մարդկանց մասին: Մեր ականջները, ուղեղը, բերանը լեփլեցուն են: Ականջ մի դրեք, թե մարդիկ ինչ են խոսում մեկը մյուսից: Աշխատեք ինքներդ դատել ամենքի և ամեն ինչի մասին, թեև երբ դատում ես միայն սեփական հայեցողությամբ, քեզ մեղադրում են մեծամտության համար:henry-james1

ԹՈՄ ՎՈՒԼՖ

18 Հնվ

Գիտե՞ք չղջիկների մասին առակը: Գազաններն ու թռչունները պատերազմ էին մղում: Երբ եկան թռչունները` չղջիկներն ասացին, թե իրենք ևս թռչուն են, քանի որ թռչում են: Երբ եկան գազանները` նրանք ասացին, թե գազան են, քանի որ ատամներ ունեն: Այդ պատճառով էլ չղջիկներն այժմ ցերեկը դուրս չեն գալիս: Բոլորի համար զզվելի է նրանց երկերեսանիությունը:stat14_1

ՋԻՆ ՈՒԵԲՍՏԵՐ

17 Հնվ

Մարդկանց մեծամասնությունը չի ապրում: Նրանք մասնակցում են վազքարշավի: Նրանք ուզում են հասնել հեռվում` հորիզոնից այն կողմ գտնվող ինչ-որ նպատակի, և հետապնդման փոշու մեջ այնպես են հևում ու խեղդվում, որ կորցնում են իրենց շուրջը փռված բնապատկերի ողջ գեղեցկությունն ու անխռովությունը տեսնելու ընդունակությունը: Իսկ հետո առաջին բանը, որ գիտակցում են, այն է, որ արդեն ծերացել ու հյուծվել են  և այլևս ոչ մի նշանակություն չունի` հասել են նպատակին, թե՞ ոչ:CowlJ291006

ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍ

17 Հնվ

Որևէ տեղ ասված չէ, որ երբ սիրտը լեփլեցուն է` աչքերից անմիջապես հոսում են արցունքները: Ոմանց մոտ այդ բանը երբեք չի ստացվում, հատկապես, եթե դիտենք վերջին ու ընթացիկ տասնամյակը: Այդ պատճառով էլ մեր դարը երբևէ կանվանակոչեն անարցունք դար, թեև տառապանքի չափն այսքան մեծ է:?????

ԷՄԻԼ ԱԺԱՐ

17 Հնվ

Երբեմն սկսում է թվալ, թե ապրում ենք կրկնօրինակված ֆիլմում. բոլորը շարժում են իրենց շուրթերը, իսկ բառերը չեն համապատասխանում: Մեզ բոլորիս պարզապես հնչյունարկում են, ընդ որում` երբեմն բավականին հաջող, այնպես որ հավատում ես իրականությանը:

Իսկ որքան շատ մարդիկ կան, ովքեր իրենց անհարմար են զգում սեփական մաշկի մեջ, և դա այն պատճառով, որ մաշկն իրենցը չէ: Որպեսզի երջանիկ ապրենք, մենք պետք է թաքնվենք մարդկանցից:12626082

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

16 Հնվ

Այն, ինչը մենք ճանաչում ենք որևէ մարդու մեջ՝ դա էլ բորբոքում ենք նրա մեջ: Իսկ ով մարդու միայն ցածր հատկություններն է ճանաչում՝ տիրապետում է նաև դրանց խթանիչ ուժին և դրանք հասցնում է պարպման։ Քո մերձավորների գրգիռները քո դեմ՝ քո ճանաչողության քննադատությունն են՝ ըստ բարձրության և ցածրության։

Մարդիկ, որ անվստահ են իրենք իրենց հանդեպ, ավելի շատ ուզում են սիրված լինել, քան սիրել, որպեսզի մի անգամ` թեկուզ և մի պահ, հավատան իրենք իրենց։nicshe

ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ

16 Հնվ

Դուք կարծում եք, որ բոլոր պատմությունները պետք է ունենան սկիզբ և ավա՞րտ: Նախկինում այդ պատմությունները վերջանում էին երկու կերպ. ամեն կարգի վայրիվերումներից հետո հերոսն ու հերոսուհին կամ ամուսանանում էին, կամ մեռնում: Գլխավոր հետևությունը, որ բխում է աշխարհի բոլոր պատմություններից, երկակի է. կյանքի շարունակականությունը և մահվան անխուսափելիությունը:

Մի խոսքով, ողջ պատմությունները հանգեցնում է նրան, որ ապրած կյանքերը բոլորի համար մեն-միակն են, միակերպ ամփոփ, ինչպես առակի այն վերմակը, որից չես կարող զատել միահյուսված թելերը:Italo-Calvino-Se-una-notte-dinverno-un-viaggiatore1

ՊՈԼ ՕՍՏԵՐ

15 Հնվ

Մարդկային կյանքը պատահականությունների հանրագումար է, և իր բոլոր բազմազան դրվագներով հանդերձ ընդհանուր պատկերն անփոփոխ է մնում. Ա-ն տանում է Բ-ի, իսկ Բ-ն ծնում է Գ-ին:

Երբ մարդը գիտակցում է, որ արդեն հասել է սահմանագծին, միանգամայն բնական է, որ նա ցանկանում է ոռնալ: Օդը բարձրանում է թոքերից, նա չի կարողանում շնչել, քանի դեռ այն դուրս չի մղել, չի աղաղակել ամբողջ ձայնով: Այլապես սեփական շունչը կխեղդի նրան:

Պետք չէ ամաչել երբեմն-երբեմն ձեր սիրտն ուրիշների առաջ բացելուց: Եթե մյուսները ձեզ համարեն հիմար` թող համարեն: Բայց ավելի լավ է հիմար համարվել, քան ողջ կյանքն ապրել վհատությամբ:paul-auster

ԲԵՐԹՈԼՏ ԲՐԵԽՏ

15 Հնվ

Կան բաներ, որոնք կարող են ցնցել մարդուն, դրանք քիչ են, շատ քիչ, բայց ամբողջ դժբախտությունն այն է, որ եթե հաճախ դրանք կիրառվեն` ապա դադարում են ներգործել: Որովհետև մարդը տիրապետում է անսրտացավ դառնալու սարսափելի ընդունակությանը, երբ դա նրա մտքով անցնում է: Ահա և ստացվում է այնպես, որ երբ փողոցում առաջին անգամ տեսնում է կռնատ թշվառականին, վախեցած անցորդը պատրաստ է նրան զոհաբերել տասը պեննի, երկրորդ անգամ սահմանափակվում է հինգով, իսկ երրորդ անգամ թերևս հանգիստ խղճով ոստիկանին կկանչի: Ճիշտ այդպիսին է վիճակը նաև հոգևոր ներգործման միջոցների դեպքում:brecht

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

15 Հնվ

artworks-000067791862-1vac4t-t500x500Հովիկ Չարախչյան․ «Մեզ զվարճացնող հիմնարկությունը կոչվում է «Մշակույթի նախարարություն»

«Հայեցակետ» հաղորդման հյուրն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Տարին սկսվել է մշակույթի համար մեծ կորուստներում: Ո՞վ էր Լևոն Խեչոյանը հայ գրականության համար: Արվեստագետին գնահատելու չափանիշները: Մշակույթ — հանրություն փոխադարձ կապ: «Մշակութային ամլության» շրջան, թե՝ վերելքի սկիզբ:

Ձայնագրությունը կարող եք լսել այս հղումով` https://soundcloud.com/anr24/m2k8n24r4pjz

ՊՈԼ ԳԵԼԼԻԿՈ

14 Հնվ

Աղջիկներն ու կատուները նման են իրար: Աղջիկները նույնպես գաղտնիք ունեն (ասես նրանք ինչ-որ բան գիտեն, բայց չեն ասի),  նրանք էլ հակված են հայեցության և վերջապես նրանք էլ երբեմն նայում են մեծերին կատուների պես` սևեռուն ու անհասկանալի:

Եթե դուք ապրել եք աղջիկների հետ, ապա գիտեք, թե ինչպես են նրանք գնում ինչ-որ տեղ` իրենց աշխարհը, որքան համառ են նրանք, որքան ազատասեր են, ինչպես չի կարելի նրանց վրա ազդել հիմար արգելքներով: Այդ նույն գծերը մեծերին զայրույթ են պատճառում նաև կատուների դեպքում: Ոչ աղջիկներին, ոչ կատուներին չես կարող ստիպել անել ինչ-որ բան իր կամքին հակառակ, առավել ևս` քեզ սիրել:

«Թոմասինա» գրքից2c94185257-kartiny-panno-gobelen-zhenschina-koshka-n5344

ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ

14 Հնվ

Սերը լեռներ է տեղաշարժում, սերը շղթաներ է փշրում, խորտակում է արգելքները, նրա դեմ ոչինչ կանգ չի առնի. դա բոլորին է հայտնի: Իսկ սեփական միջակությունը ստիպում է մեզ ձեռքից բաց թողներ մեր ունեցածը, երես թեքել երջանկությունից: Միայն թե Մեծն Սերը չգիտի` ինչ բան է ինքնահրաժարումը, նա գաղափար անգամ չունի այդ պրոբլեմի մասին ու երբեք չի հաշտվում: Հաշտվելը, ինչպես նաև պարտվելը միջակ մարդկանց ճակատագիրն է:iones

%d bloggers like this: