Պահոց | 9:23 ե.

ԵԺԻ ԿՈՍԻՆՍԿԻ

30 Հնվ

Մարդիկ, միևնույն է, չեն հասկանում իրար: Նրանք սիրում ու ատում են, քնքշորեն գրկախառնվում ու դաժանորեն կռվում են, բայց յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին: Ամեն մեկի հույզը, կենսափորձը և զգացողությունը հաջողությամբ առանձնացնում է նրան մյուսներից, ինչպես որ խիտ աճած եղեգնուտն է բաժանում խոր գետը խրուտ ափերից: Ինչպես լեռնագագաթներ` մենք իրար ենք դիտում: Չափազանց բարձր ենք, որպեսզի աննկատ մնանք մեզ բաժանող դաշտավայրերում, բայց չափազանց ցածր ենք, որպեսզի թաքնվենք երկինքներում:

kosinski

ԱԼԻՍՏԵՐ ԿՐՈՈՒԼԻ

30 Հնվ

… Իրականում ինձ անհրաժեշտ էր ոչ թե ճաշը, այլ շփումը մարդկանց հետ: Պարզապես խելքս թույլ չէր տալիս հասկանալ, որ դա այդպես է: Սակայն չկա ոչ մի մարդկային շփում: Յուրաքանչյուր մարդ միայնակ է ընդմիշտ: Բայց եթե շրջապատված եք քիչ թե շատ պատշաճ ընկերախմբով, դուք կարող եք մոռանալ այդ սարսափելի փաստը բավականին երկար ժամանակ, որպեսզի ձեր ուղեղին հնարավորություն տաք բուժվելու այդ հիվանդության սուր նախանշաններից, այսինքն մտորումներից:

Քանի դեռ մարդու մոտ ինչ-որ բանի նկատմամբ հույզեր են մնացել, սեր կամ վախ կամ էլի ինչ-որ բան, ապա նա չի կարող դրանց նայել հարկ եղածին պես: Ահա թե ինչու բժիշկը չի բուժի սեփական ընտանիքի անդամներին:

«Թմրամոլի օրագիրը» գրքիցAleister_Crowley_abode_of_Chaos

%d bloggers like this: