Պահոց | 10:47 ե.

ՀԱՆՏԵՐ ԹՈՄՓՍՈՆ

29 Հնվ

Մարդկանց մեծամասնությունը, ովքեր մշտապես գործ են ունենում բառերի հետ, այնքան էլ դրանց չեն հավատում, և ես նույնպես բացառություն չեմ: Հատկապես քիչ եմ ես հավատում այնպիսի մեծ բառերի, ինչպիսիք են` Երջանիկ, Սիրելի, Ազնիվ, Ուժեղ: Դրանք չափից ավելի լղոզված և հարաբերական են, երբ դրանց հետ համեմատում ես այնպիսի կտրուկ ու այլանդակ բառեր, ինչպիսիք են` Ստոր, Էժանագին, Կեղծ: Այս բառերի հետ ես ինձ թեթև եմ զգում, քանի որ դրանք նոսր են ու հեշտությամբ ծեփվում են իրենց տեղում, իսկ մեծ բառերը ծանր են այն բանի համար, որ դրանց հետևես:HST-1

ՆԻԿԿԻ ՖՐԵՆՉ

29 Հնվ

Ասում են` լավագույն ընկերները նրանք են, ովքեր կարողանում են լսել:

Դժբախտությունն այն է, որ մտերմությունը հիմնականում նշանակում է նրբանկատություն: Մարդիկ չեն ցանկանում իմանալ, թե ինչ են իրենց մասին խոսում ընկերները, ինչ են նրանք մտածում և որքանով է դա ճշմարտացի: Պետք է զգուշություն պահպանել, եթե որոշել ես փորձության ենթարկել մտերմությունը, քանի որ ոչ բոլորին դուր կգա այն, ինչը կհայտնաբերվի արդյունքում:Nicci Gerrardjpg

%d bloggers like this: