Պահոց | 2:17 ե.

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

28 Հնվ

Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի: Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է: Մեզ ավելի մեծ փորձություններ չեն սպասվում, քան արդեն ունեցել ենք:

Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածե՞նք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915 թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից մեկ ու կես միլիոն կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այդ ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95 թթ. 5000 հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե ոչ…Vazgen-05

ՀԻՆԳ ՍԿԶԲՈՒՆՔ

28 Հնվ

Զորավարը նա է, ով իր էության մեջ զուգակցում է քաղաքացիական առաքինությունները և ռազմական արիությունը: Զորքի արարիչը նա է, ով համատեղում է վճռականությունը և ճկունությունը: Զորավարի մասին խորհելիս մարդիկ սովորաբար միայն քաջությունն են վկայակոչում: Սակայն քաջությունը զորավարի սոսկ մեկ հատկանիշն է: Սովորաբար նա, ով օժտված է միայն քաջությամբ, թեթևամտորեն նետվում է մարտի առանց կշռադատելու, թե ինչն է շահավետ, իսկ դա անչափ վնասակար է: Ուստի և առկա են հինգ սկզբունքներ, որոնց պետք է հետևի զորավարը. ղեկավարում, նախապատրաստություն, վճռականություն, զգուշավորություն, զսպվածություն:

 ՈՒ ՑԶԻsamurai

%d bloggers like this: