Պահոց | 2:14 ե.

ՌՈԲԵՐ ՄԵՌԼ

23 Հնվ

Որպեսզի գոյատևի, յուրաքանչյուր օրգանիզմ կարիք ունի կանոնների` լինեն դրանք գրավոր օրենքներ, թե պարզապես սովորույթներ: Ու՞ր կհասնենք մենք, թե շարունակ ամեն բան կասկածի տակ դնենք: Չէ՞ որ մենք չենք կարող գոյություն ունենալ անդադար բողոքի պայմաններում: Դա հավասար կլինի մահվան:

Այն վայրը, որտեղ մենք մեզ լավ կզգայինք, գուցե թե գոյություն ունի: Բայց այնուհանդերձ, դրան հակառակ, մենք գտնվում ենք այստեղ: Նրան, ինչ կյանքը մեզ տալիս է, հարմարվում ենք: Սկսվում ենք մտածել, թե հենց այդպես էլ պիտի լիներ: Բայց դա ճիշտ չէ, մեզ ոչինչ մշտապես չի տրվում, ամեն բան կարող է անհետանալ:800px-Robert_Merle_(1985)

ԻԵՆ ԲԵՆԿՍ

23 Հնվ

Պատահում են իրավիճակներ, երբ դու չես կարող վարվել պատասխանատվությամբ, չես կարող քեզ պահել հասուն, խելամիտ մարդու նման, դու պարզապես հարկադրված ես անել այնպես, ինչպես քո խելքին հանկարծ փչել է: Նման դեպքերում վատ մարդիկ դառնում են մարդասպաններ, լավերը` հերոսներ, իսկ մենք` մնացածներս, անում ենք այնպիսի մի բան, որ վերջնական արդյունքում նմանվում ենք ապուշների: Սակայն ո՞ւմ և ե՞րբ է դա ստիպել կանգ առնել:iain-banks

%d bloggers like this: