Պահոց | 9:34 ե.

Վերևից մեզ նայելու իրավունքը

21 Հնվ

Հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի կորստի ցավը բառերի մեջ չես պարփակի: Իր ծնողների ու մեր տղան էր, առավել քան հարազատ, առավել քան թանկ: Իր դեռ չապրած կյանքով ավելին արեց` վաստակելով վերևից մեզ նայելու իրավունքը:

Այսօր նկարներիս արխիվում այս լուսանկարը գտա. 1992-ի փետրվար: Նա էլ էր մեր որդին, Արմենի ավագը, իր հերոս նախորդների կրտսերը: Ու այսպես գալիս, սերնդեսերունդ անցնում են տղաները` իրենց մահվան հետ ավելի շատ լույս բերելով, քան մեր ապրած օրերի մեջ կա:

Հ. Չարխչյան?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԳՈՐԾ ԵՎ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ

21 Հնվ

Հայ ժողովրդի օգնության հարցը քմահաճույքի հարց չէ: Կարիք չկա այդ հարցը փաստելու եւ համոզիչ դարձնելու:

Անշուշտ այդ հարցի շուրջը կարող են խմբվել բազմաթիվ բարդ շահեր- ոմանց նյութական դիտավորությունը, ոմանց գաղափարը, ոմանց ճաշակը, մյուսների կարեկցությունը, անգամ սնափառությունը: Բայց կրկնում են. հայ ժողովրդի օգնության հարցը պարզ ու մերկ մի բան է:

Բարդությունը առաջ է գալիս ոմանց, եթե թույլ տաք, վարդագույն կամ մոխրագույն ռոմանտիզմից, որի միջոցով նրանք նայում են հայ ժողովրդի գործերին: Նրանք իրենց հայացքն ուղղում են դեպի Հայաստանի անցյալն ու ապագան, վերակոչում են անցյալի պատկերները, գուշակում են ապագայի ոսկեվառ գալիքը, պատկերացնում են վաղվա հայ ժողովուրդը, ոգեւորվում, ապրում են դրանով և… և մոռանում են ներկան:

Մյուսները իրենց աչքերը չափազանց մոտիկ տանելով ներկային, մանրակրկիտ խուզարկում են նրա աննշան կնճիռները, ամենաչնչին քերծվածքները, մոռանում են հայ ժողովրդի պատմությունն ու ապագան և … չեն տեսնում ներկան:

Մինչդեռ հայ ժողովրդի ներկա կյանքը, ինչպես ամեն ժողովրդի կյանք, իրական, հասարակ մի բան է և միանգամայն հեռու ռոմանտիզմից:

Ոչ վարդագույն, ոչ մոխրագույն:

Նա «իրագույն» է գերազանցապես:

Այո, հայ ժողովուրդը մի իրականություն է, ապրող մի մարմին, հավաքական էակ, որ ինքն էլ է մասնակցում իր կյանքին: Ապա ուրեմն ինքն է պատասխանատու իր վիճակի համար: Նա գիտակ է իր գործերին և լարված տնօրինում է իր բախտը: Մի խոսքով նա այնքան էլ խաղալիք չէ մեր ձեռքին, ինչպես կարծում ենք: Նրան միշտ վարել, հրամայել, կույր գործիք դարձնել չի կարելի: Գոնե ճակատագրական վճռական վայրկյաններին:

Զիջելով մեզ չնչին հարցերի մեջ՝ հայ ժողովուրդը իր գերագույն խնդիրները վճռում է ինքնագլուխ և խնդիրը վճռում է բնազդով ու տարերային ուժով:

Թվում է, թե նա գնում է մեր ետևից:

Մենք ենք, որ գնում ենք նրա ետևից:

Վերջին յոթնամյա պատերազմում հայ ժողովուրդը ինքը վճռեց իր բախտը: Այս րոպեիս էլ շարունակում է ինքը վճռել: Գուցե սա այսօր հասկանալի չի մեզ՝ վաղը կհասկանանք:

Թողնենք մի կողմ նրա քաղաքական կյանքը: Նայենք նրա կյանքի մյուս ծալքերը:

Այս րոպեիս հայ ժողովուրդը զբաղված է իր ավեր տունը վերաշինելով: Յոթնամյա պատերազմը, գաղթն ու փախերը, քաղաքացիական կռիվները մեծապես հարվածել էր նրա տնտեսությանը: Անցեք Հայաստանը ծայրեծայր և դուք կտեսնեք մի տենդային անդուլ աշխատանք վերաշինության:

Այո, միաժամանակ և տնքոցներ՝ սովի, հիվանդության:

Ուրիշ ինպե՞ս պիտի լիներ:

 Միչդեռ մենք՝ մտավորականներս, Հայաստանով զբաղվում ենք միայն մեր տեսական վիճաբանությունների մեջ՝ Հայաստանում ամեն րոպե տեղի ունի իրականությունը, պարզ, հասարակ իրականությունը։

 Հայ ժողովրդի կյանքը այսօր ևս, ինչպես միշտ, առօրյա, տնական, մտահոգ, աշխատավոր կյանք է: Մինչդեռ մենք սպասում ենք ինչ-որ հանդեսների, որ նայենք այն կողմը: Կամենու՞մ ենք օգնության հասնել հայ ժողովրդին իր հասարակ, բայց իսկապես վսեմ գործի մեջ, ուզու՞մ ենք, որ նա ապրի և վերաշինի իր տունը — պարզապես շտապենք օգնության եւ…

 Ընդհատենք ճառերը:

 

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

192112

ԿԱՐԼ ՅՈՒՆԳ

21 Հնվ

Մարդը, ով չի այրվել սեփական կրքերի կրակներում, չի կարող դրանք հաղթահարել: Եվ դրանք թաքնված են շատ մոտիկ, հարևան տանը, ինչը նա նույնիսկ չի էլ ենթադրել: Իսկ բոցերը ցանկացած պահի կարող են փոխանցվել ու կրակի մատնել այն տունը, որը նա իրենն է համարում: Այն, ինչից մենք հեռանում ենք, խուսափում ենք, իբրև թե մոռանում ենք` գտնվում է մեզնից վտանգավոր հեռավորության վրա: Եվ վերջին հաշվով այն վերադառնալու է, բայց կրկնապատկված ուժովobras-completas-de-carl-gustav-jung-formato-digital-830-MLA4726327597_072013-F

Եթերային անդրադարձ

21 Հնվ

«Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրին հյուր: (Սկսած 32-րդ րոպեինց):

%d bloggers like this: