Պահոց | 10:25 ե.

ՊՈԼ ԳԵԼԼԻԿՈ

14 Հնվ

Աղջիկներն ու կատուները նման են իրար: Աղջիկները նույնպես գաղտնիք ունեն (ասես նրանք ինչ-որ բան գիտեն, բայց չեն ասի),  նրանք էլ հակված են հայեցության և վերջապես նրանք էլ երբեմն նայում են մեծերին կատուների պես` սևեռուն ու անհասկանալի:

Եթե դուք ապրել եք աղջիկների հետ, ապա գիտեք, թե ինչպես են նրանք գնում ինչ-որ տեղ` իրենց աշխարհը, որքան համառ են նրանք, որքան ազատասեր են, ինչպես չի կարելի նրանց վրա ազդել հիմար արգելքներով: Այդ նույն գծերը մեծերին զայրույթ են պատճառում նաև կատուների դեպքում: Ոչ աղջիկներին, ոչ կատուներին չես կարող ստիպել անել ինչ-որ բան իր կամքին հակառակ, առավել ևս` քեզ սիրել:

«Թոմասինա» գրքից2c94185257-kartiny-panno-gobelen-zhenschina-koshka-n5344

ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ

14 Հնվ

Սերը լեռներ է տեղաշարժում, սերը շղթաներ է փշրում, խորտակում է արգելքները, նրա դեմ ոչինչ կանգ չի առնի. դա բոլորին է հայտնի: Իսկ սեփական միջակությունը ստիպում է մեզ ձեռքից բաց թողներ մեր ունեցածը, երես թեքել երջանկությունից: Միայն թե Մեծն Սերը չգիտի` ինչ բան է ինքնահրաժարումը, նա գաղափար անգամ չունի այդ պրոբլեմի մասին ու երբեք չի հաշտվում: Հաշտվելը, ինչպես նաև պարտվելը միջակ մարդկանց ճակատագիրն է:iones

ԼԻՈՆ ՖԵՅԽՏՎԱՆԳԵՐ

14 Հնվ

Որքան  վատ դատես մարդկանց մասին` այնքան իրավացի կլինես: Յուրաքանչյուրը դիմակ է կրում և նույնիսկ ինքն իրեն թվում է այն, ինչ կցանկանար լինել, և ոչ թե այն, ինչ կա իրականում: Ոչ ոք ոչ մեկին չի ճանաչում, ոչ ոք չի ճանաչում ինքն իրեն:

Փողը, իշխանությունը, սեփականությունը, տռփանքը` ահա բոլոր մարդկանց նպատակը: Շահամոլությունը, իշխանամոլությունը, ցանկասիրությունը` նրանց արաքների միակ շարժառիթը: Չկան ոչ պարգև, ոչ պատիժ, ոչ արդարություն, ոչ բարեգործներ: Այդ ամենը զառանցանք է: Մարդիկ բաժանվում են միայն ճարպիկների ու ապուշների, կյանքում միայն կարող է բախտդ բերել կամ չբերել:??????????????

%d bloggers like this: