Պահոց | 1:36 ե.

ԷՐԻԿ- ԷՄԱՆՈՒԵԼ ՇՄԻԴՏ

10 Հնվ

Ո՞ր զգացմունքն իր մեջ չի կրում իր իսկ հակապատկերը, ինչպես կտորի աստառը: Ո՞ր սերն է ազատ ատելությունից: Շոյող ձեռքը մեկ րոպե անց դաշույն կբռնի: Ո՞ր բացառիկ կիրքը չի ճանաչում ցասումը: Մեր հույզերը փոփոխական չեն, սակայն երկակի են`սև կամ սպիտակ` դիտարկման անկյամբ պայմանավորված, հակասությունների միջև ձգված, տարուբերվող, փոխներարկվող, ընդունակ ինչպես վատի, այնպես էլ լավի:

Մենք չենք փոխվում, մենք դառնում ենք ավելի խորը:eric-emmanuel-schmitt-je-suis-obsede-par-la-lumiere_359800

 

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

10 Հնվ

Կյանքը կոպիտ է ու դաժան: Ոչ ոք չգիտի` ինչու ենք մենք այստեղ և ուր ենք գնալու: Հնազանդությունը պատշաճ է մեզ: Մենք պիտի գնահատենք հանգստի գեղեցկությունը: Պիտի կյանքն ապրենք հլու և խաղաղ, որպեսզի ճակատագիրը չնկատի մեզ: Եվ սեր պիտի փնտենք հասարակ, պարզամիտ մարդկանց մոտ: Նրանց անտեղյակությունն ավելի լավ է, քան մեր բոլոր գիտելիքները: Մեզ պետք է ապրել լուռ, բավարարվել սեփական համեստ անկյունով, լինել հեզաբարո և բարի, ինչպես նրանք: Ահա և կյանքի ողջ իմաստնությունը:?????????????????????

%d bloggers like this: