Պահոց | 6:56 ե.

ՌԻՉԱՐԴ ԲՐՈՏԻԳԱՆ

8 Հնվ

Երբեք չեմ հասկացել անձրևանոցներին, ախր ես երբեք չեմ վախեցել թրջվելուց: Անձրևանոցներն իմ հավերժական գաղտնիքն են, ու չգիտեմ` ինչու՞ են նրանք ամեն անգամ հայտնվում հենց անձրևից առաջ: Ողջ մնացյալ ժամանակի ընթացքում դրանք պատկերում չկան, կարծես ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Հավանաբար անձրևանոցներն ապրում են իրենք իրենց, Տոկիոյի արվարձանում գտնվող փոքրիկ բնակարանում:

Մի՞թե անձրևանոցները գիտեն, թե երբ է անձրև գալու: Չէ՞ որ մարդիկ այդ բանը հաստատ չգիտեն: Մարդը` եղանակի տեսության բյուրոյից ասում է, որ վաղն անձրև կլինի, բայց այն չի գալիս, և դուք շրջապատում չեք գտնի այդ անիծյալ անձրևանոցներից ոչ մեկը: Հետո եղանակի տեսության բյուրոյի մարդն ասում է, որ անամպ օր է սպասվում, ու հանկարծ, որ կողմը նայես` անձրևանոցներ են, և հինգ վայրկյան անց անձրևը թափվում է` ինչպես դույլից: Ո՞վ են դրանք` այդ անձրևանոցները…

«Տոկիո-Մոնտանա ճեպընթացը»4-Abstract-City-Rain-by-knife

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

8 Հնվ

«Ուզում եմ դիպչել քեզ»,- կրկնեցի ես: «Դու ամեն ինչ կփչացնես,- վախեցավ նա:- Շփումը կարթնացնի մեզ, և մենք այլևս չենք հանդիպի»: «Հազիվ թե,- ասացի ես:- Պետք է միայն գլուխը դնել բարձին, և մենք նորից կտեսնվենք»:

Ահա այսպես մենք հանդիպում ենք արդեն մի քանի տարի: Երբեմն այն պահերին, երբ մենք իրար գտնում ենք քնի լաբիրինթոսում, ինչ-որ մեկն այնտեղ` դրսում գդալը գցում է հատակին, և մենք արթնանում ենք: Մենք քիչ-քիչ համակերպվել ենք տխուր իրականության հետ: Մեր մտերմությունը կախման մեջ է գտնվում շատ պրոզայիկ բաներից: Մի ինչ-որ գդալ լուսաբացին կարող է վերջ դնել մեր կարճ հանդիպմանը…

«Երկնագույն շան աչքերը»Gabriel Garcia Marquez

%d bloggers like this: