Պահոց | 2:57 ե.

ՖՐԵԴԵՐԻԿ ԲԵԳԲԵԴԵՐ

7 Հնվ

Ես գիտեմ գլխավորը. որպեսզի լինես երջանիկ, պետք է ապրես դժբախտության վիճակը: Եթե չես անցել վշտի դպրոցը, երջանկությունդ ամուր չի լինի: Երեք տարի կարող է ապրել այն սերը, որ բարձունքներ չի նվաճել ու չի հաղթել հատակում, այլ պատրաստի ընկել է երկնքից: Սերը երկար է ապրում, եթե սիրահարներից յուրաքանչյուրը գիտի դրա գինը, և ավելի լավ է վճարել նախապես, քան թե հաշիվ ներկայացնել փորձի հիման վրա:

Որպեսզի  սերը երկար ապրի` բավարար է մոռանալ ժամանակի մասին:beigbeder1

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

7 Հնվ

— Ձեզ ոչինչ չի՞ զարմացնում: Լավ, եկեք պատկերացնենք այսպիսի մի դեպք: Կեսգիշեր է, իսկ հորիզոնում հայտնվում է փայլքը` ազդարարելով լուսաբացը: Դուք լարված դիտում եք և հանկարծ տեսնում եք, որ արևն է ծագում: Կեսգիշերին: Ձեզ այդ բանը չի՞ զարմացնի:

— Ոչ,- պատասխանեցի ես,- դա ինձ ամենևին զարմանք չէր պատճառի:

Բարսելոնցի ժամագործը բացականչեց.

— Իսկ ահա ես կզարմանայի: Ընդ որում այն աստիճան, որ կորոշեի, թե խելքս գցել եմ:

Եվ այդ ժամանակ Սալվադոր Դալին նրան ի պատասխան արտասանեց այն արձանագրային դարձվածքներից մեկը, որի գաղտնիքը միայն իրեն է հայտնի:

— Իսկ ես, ճիշտ հակառակը, կմտածեի, որ արևն է խելքը գցել:

«Հանճարի օրագիրը»salvador-dali-yoko_2416911b

%d bloggers like this: