Պահոց | Դեկտեմբերի, 2013

ԷՌՆԵՍՏՈ ՍԱԲԱՏՈ

20 Դկտ

Մեր բանականությունը, մեր գիտակցությունը մշտապես ապացուցում են, որ աշխարհը դաժան է: Այստեղից հետևում է, որ բանականությունն ավերիչ է ու մղում է թերահավատության, ցինիզմի և վերջիվերջո` կործանման: Բայց, փառք Աստծո, մարդը երբեք չի լինում բանական էակ, և այստեղից էլ այն հույսն է, որը նորից ու նորից վերածնվում է աղետի կեսին: Արդյոք ճի՞շտ է, որ հույսը չի դադարում պայքարել, սակայն նրա պայքարը միշտ դատապարտված է անհաջողության: Ոչ, ընդհակառակը, հույսը ծնվում է հենց դժբախտության ժամանակ, և մենք երախտապարտ ենք նրան:sabato

ՈՒԻԼՅԱՄ ԳՈԼԴԻՆԳ

20 Դկտ

Ինչ-որ բան չափազանց շատ ցանկացիր, և անպայման կհասնես քո նպատակին, եթե, իհարկե, պատրաստ լինես դրան համապատասխան զոհաբերության գնալ: Ինչ ցանկանաս, ինչ մտքովդ անցնի… Բայց հիշիր, ձեռք բերվածը երբեք չի արդարացնում սպասելիքները: Վաղ թե ուշ դու ստիպված ես լինելու զղջալ քո զոհաբերության համար:

Ամեն բան միշտ էլ լինում է ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալում էիր:??????????????????????????????????????

ՄԱՅՔԼ ԿԱՆԻՆԳԵՄ

19 Դկտ

Հավանաբար մենք պարզապես ընդունակ չենք ապաքինվել մեր առաջին սիրահարություններից: Հավանաբար պատանեկան էությանը հատուկ մսխումի պատճառով մենք հեշտությամբ և համարյա թե ակամա սրան-նրան ենք բաշխում մեր կապվածությունները` անհիմն կերպով կարծելով, որ միշտ էլ կունենանք առաջարկելու ինչ-որ բան:

Մենք ակնկալում էինք ուրիշ մի սեր` այն, որը կհասկանար ու կներեր մեր թուլությունները` չհարկադրելով մեզ հրաժեշտ տալ սեփական արտասովորության միֆին:michaelCunningham2

Մամուլի անդրադարձ

19 Դկտ

«Ավելի շատ եռանդ են վատնում հանրությանը հաճոյանալու համար, քան մտահոգված են արժեքավոր երկեր ստեղծելու ուղղությամբ»

Հաճախ կարելի է լսել քննադատություն ուղղված մեր ներկայիս գրողներին ու գրականությանը: Քննադատությունները տարաբնույթ են: Թե ի՞նչն է պատճառը, որ չենք գնահատում այսօրվա մեր գրականությունը, ի՞նչ բացթողումներ ունի այն, որո՞նք են այն ուղիները, որոնցով ժամանակակից գրողը կարող է գտնել իր ընթերցողին, Fnews.am-ը հարցով դիմեց ժամանակակից գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին, ում տեսակետը ներկայացնում ենք ստորև.
-Գնահատվում է միայն գնահատելին: Բոլոր ջանքերը` լինել ուշադրության կենտրոնում, անարդյունք են, եթե քո ստեղծածն իրենից արժեք չի ներկայացնում: Ցավոք, այսօրվա գրողները ավելի շատ եռանդ են վատնում հանրությանը հաճոյանալու համար, քան մտահոգված են արժեքավոր երկեր ստեղծելու ուղղությամբ: Դեպի ընթերցող տանող միայն մի ճանապարհ կա բոլոր ժամանակների համար. դա տաղանդն է: Մնացած բոլոր միջոցները զարտուղիներ են, որոնք երբեք չեն կարող հանգեցնել ցանկալի արդյունքի»:

Զառա Ղազարյան

http://forums.aзагруженное

ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏ

19 Դկտ

— Էլիզա,- ասացի ես,- քեզ համար այնքան շատ գրքեր եմ կարդացել, ուր ասվում է, թե սերն աշխարհում ամեն բանից կարևոր է: Գուցե պետք է հիմա ասե՞մ, որ սիրում եմ քեզ:

— Ասա,- պատասխանեց նա:

— Ես սիրում եմ քեզ, Էլիզա,- ասացի ես:

Նա մտածեց:

— Ոչ,- ասաց վերջապես,- ինձ դուր չի գալիս:

— Ինչու՞,- հարցրեցի ես:

— Այնպիսի զգացողություն է, կարծես դու ատրճնակը դրել ես գլխիս,- ասաց նա:- Սա ընդամենը մի միջոց է` ստիպելու մեկ ուրիշին ասել այն, ինչը նա գուցե թե բոլորովին էլ չի ցանկանում: Դե, ուրիշ ինչ է մնում ինձ ասել, ուրիշ ինչ կարող է ասել մարդը, բացի այս բառերից. «Ես էլ եմ քեզ սիրում»:

«Վերջ միայնությանը» գրքիցvonnegut_200_150-219d763eeb5cd691ac0ce99b2b5fd1320047ede3-s6-c30

ՊԵԴՐՈ ՍԱԼԻՆԱՍ

18 Դկտ

Ուղղակի ներկա

Ո՛չ հուշեր, ո՛չ գուշակություն,

Միայն հիմա՝ երգելով,

Ո՛չ լռություն, ո՛չ բառ,

Քո ձայնը՝ միայն ու միայն հետս խոսելիս:

Ո՛չ ձեռքեր, ո՛չ շուրթեր,

Միայն երկու մարմին՝

Բաժանված հեռու հեռվում:

Ո՛չ լույս, ո՛չ մշուշ,

Ո՛չ աչքեր, ո՛չ հայացք,

Ցոլանք՝ հոգու ցոլանք:

Եվ վերջապես

Ո՛չ վայելք, ո՛չ ցավ,

Ո՛չ երկինք, ո՛չ երկիր,

Ո՛չ վերև, ո՛չ ներքև,

Ո՛չ կյանք, ո՛չ մահ, ոչինչ,

Միայն սեր, միայն սիրելով:

ԹարգմանությունըՌուզաննա Պետրոսյանի310952

ՋՈՆ ԿԵՀՈ

18 Դկտ

Ջուրն ընդունում է այն տարողության ձևը, որում գտնվում է, լինի դա բաժակ, սկահակ, թե գետի հունը: Ճիշտ այդպես էլ ձեր ինքնագիտակցությունը կգործի` կախված այն բանից, ե դուք ձեր ամենօրյա մտորումներում ինչպիսի ձևերի մեջ կդնեք նրան: Ձեր կյանքի որակը պայմանավորված է ձեր մտքերի որակով: Կյանքում  դարձեք ալքիմիկոս և սովորեք ցանկացած իրավիճակ վերածել բարենպաստ դիպվածի:John-Kehoe-Photo-

ԴԱՆԻԻԼ ԳՐԱՆԻՆ

18 Դկտ

Մարդկանց մեծամասնությունը չի փորձում դուրս գալ իր հնարավորությունների սահմաններից այն կողմ: Ողջ կյանքի ընթացքում նրանք այդպես էլ չեն փորձում իմանալ, թե իրենք ինչի են ընդունակ և ինչի` ոչ: Նրանք չգիտեն` ինչն է իրենց ուժերից վեր: Բավական է մարդն արտասանի «ոչ» բառը, և նրա ամբողր ինքնասիրությունն ուղղորդվում է այն նպատակին, որպեսզի կառչած մնա այդ «ոչ»-ից…

Ի՞նչ բան է դա`հափշտակվել սեփական անձով: Եսասիրությու՞ն: Ոչ, ոչ դա ինքդ քեզ իրագործելու երջանկությունն է: Իսկ մարդը, ով  իրագործում է իրեն և ապրում է այդ իմաստով ինքն իր համար, ոչ քիչ օգուտ կարող է տալ: Հենց դա է պահանջկոտությունը սեփական անձի նկատմամբ: Ոչ թե ուրիշների (դա մենք կարողանում ենք), այլ առաջին հերթին ինքդ քո նկատմամբ:granin_d

ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ

17 Դկտ

Երբ դու երիտասարդ ես` կյանքը խաղ է թվում: Այն, ինչ կատարվում է ուրիշների հետ` դժբախտություն, աղետ, հանցագործություն, թվում է որևէ առնչություն չունի մեզ հետ, թվում է անիրական: Մենք զատվում ենք նույնիսկ նրանից, ինչը մեզ հետ է կատարվել` հենց որ կատարվածն անցյալ է դառնում: Ոմանք այդպիսին են մնում ողջ կյանքում` հավերժ երիտասարդ, և դրանք դժբախտ մարդիկ են: Մենք ասում ենք, պատմում ենք, զրուցում ենք, բառը ոչինչ չարժե, դրանք արտաբերում ենք առանց մտածելու, դրանք ոչինչ չեն պարունակում: Բառը դուրս է թռչում ամեն հարմար պահի` երբ հարբած ենք, զայրացած, ճնշված, երբ մեզ ամեն բան զզվացրել է, երբ ներշնչված ենք ինչ-որ բանով, երբ սիրահարված ենք, երբ ամենևին պետք չէր խոսել և երբ, մինչև խոսելը, պետք էր մտածել հետևանքների մասին, որ քո պատմությամբ կարող ես վնասել ինչ-որ մեկին: Սխալներն անխուսափելի են: Զարմանալին այն է, որ խոսքն ամեն դեպքում այնքան էլ հաճախ չի հանգեցնում ճակատագրական հետևանքների: Կամ էլ մենք պարզապես չենք իմանում այդ հետևանքների մասին, մտածում ենք, թե սարսափելի ոչինչ չկա, մինչդեռ իրականում այն, ինչ պատմում ենք, կյանքը վերածում է համատարած աղետիների շարանի: Եվ ոչ ոք չի կարող այն վերահսկել: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե դա ինչի կհանգեցնի:javier-marias-observer-bo-006

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ

16 Դկտ

Գիտե՞ս, Եվա, հույս ասվածը շատ տարօրինակ բան է: Այո, զարմանալի բան է այդ հույսը: Առավոտ վաղ դուրս ես գալիս փողոց և հույս ես փայփայում հանդիպել այն մարդուն, ում սիրում ես: Եվ ի՞նչ: Հանդիպու՞մ ես: Ոչ: Իսկ ինչու՞: Դե որովհետև այդ մարդն այդ առավոտ զբաղված էր ու գտնվում էր բոլորովին այլ վայրում…

Եվա, ապշեցուցիչ բան է այդ հույսը: Ահա ես, օրինակ, անվերջ հույս եմ փայփայում, թե կմոռանամ նրան, ում չհանդիպեցի այս առավոտ…20090805-023_2742562a

ԱԼԱՆ ԲՐԵԴԼԻ

16 Դկտ

Բնության պարզագույն փաստ. այն ժամանակ, երբ տղամարդկանց մեծամասնությունը կանցնի արտասվող կնոջ կողքով, ասես աչքերին քող է իջել, իսկ ականջների մեջ ավազ է, ոչ մի կին չի կարող անտարբեր լսել մի ձայն, որ նշանակում է, թե ինչ-որ մեկը վիշտ ունի և չշտապել անմիջապես նրան օգնելու:

Կանանց և տղամարդկանց միջև միշտ էլ կա վնասված հեռախոսային կապ, և մենք երբեք չենք իմանա, թե առաջինն ով անջատեց խոսափողը…ALAN-BRADLEY-e1348234000428

ԵՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

16 Դկտ

Այն ժամանակ, երբ մայրաքաղաքի ղեկավարին անվանում էին ոչ թե քաղաքապետ, այլ Երևանի Քաղխորհրդի գործկոմի նախագահ և նրան ոչ թե ընտրում էին, այլ նշանակում, կար գնահատման մեկ բացարձակ չափանիշ` համաժողովրդական սերը: Քվեարկության որևէ արդյունք չէր կարող համեմատվել կամ չափվել այդ «ցուցանիշի» հետ: Հենց այդ սիրո ընտրության առավելագույն ձայներն արդարաբար վաստակած մարդկանցից մեկն էլ եղել ու մնում է Գրիգոր Հասրաթյանը, ով մեր մայրաքաղաքը ղեկավարեց 1962-1975 թվականներին: Նրա մասին շատ հետաքրքիր պատմություններ կան: Մենք կպատմենք ընդամենը երեքը, որ լսել ենք տարբեր առիթներով:

 51

 ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎԵՐՈՎ

 Զանազան պատմություններ կան այն մասին, թե ինչպես Հայաստանի իշխանություններին հաջողվեց Երևանում մետրոպոլիտենի կառուցման համաձայնություն ստանալ Մոսկվայից: Այդ պատմությունները լրացնում են մեկմեկու, բայց բոլոր դեպքերում անուրանալի է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի մասնակցությունը: Ահա դրանցից մեկը:

Ասում են` Հասրաթյանը սիրում էր կրկնել, որ եթե հարմար առիթն ինքնուրույն չի ներկայանում, ապա պետք է հնարամիտ լինել ու ստեղծել այն: Այդպես եղավ նաև Երևանի մետրոյի պարագայում: Լսելով այն մասին, որ աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնելու ԽՍՀՄ տրանսպորտի փոխնախարարը, քաղաքապետը դիմում է Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին` առաջարկելով ռուս պաշտոնյային հրավիրել նաև Երևան: Քոչինյանը հավանություն է տալիս և հրավերն ուղարկում է: Բարձրաստիճան հյուրին ընդունելու համար բոլոր նախապատրաստությունները ստանձնում է Հասրաթյանը: Ծրագրում ընդգրկվում է նաև երեկոյան զբոսանք մայրաքաղաքի փողոցներում: 13Միայն թե այս անգամ փոխնախարարին վիճակված չէր վայելել երևանյան թափառումների ողջ հմայքը: Հասրաթյանը ջանացել էր նրա զբոսանքը վերածել տառապանքի: Քաղաքի ավտոտեսուչներին նախապես հանձնարարություն էր տրվել այն փողոցներում, որտեղով պիտի անցներ Մոսկվայի ներկայացուցիչը, արհեստական խցանումներ ստեղծել: Իսկ վարորդն իր հերթին ստացել էր հատուկ մշակված երթուղին, համաձայն որի հաճախակի պիտի հատեին այնպիսի ճանապարհներ, որոնցով երկաթգիծ էր անցնում, և այդ հատումը պիտի համընկներ այն պահերի հետ, երբ ուղեփակոցներն իջեցված էին: Մի խոսքով, դա զբոսանք չէր, այլ չարչարանաց գիշեր:44

Առավոտյան նյարդայնացած փոխնախարարն ինքն է մտնում Քոչինյանի աշխատասենյակ ու միանգամից վրա տալիս. «Անտոն Երվանդովիչ. այս ի՞նչ է կատարվում ձեր մայրաքաղաքում: Ուղղակի անհնար է դարձել հանգիստ երթևեկելը: Երևանին շտապ մետրոպոլիտեն է անհրաժեշտ…»:

Գրիգոր Հասրաթյանն այդ պահին իրավունք ուներ վայելելու իր մտահղացման փայլուն հաղթանակը:26

 

 ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԹԱՔՆՎՈՂՆԵՐԻՑ ՉԷՐ

 1960-ականներին վերափոխվող Երևանը չէր կարող խուսափել այնպիսի երևույթից, ինչպիսին էր հին թաղամասերի և տների վերացումն ու դրանց փոխարեն նորերի կառուցումը: Հասկանալի է, որ ինչպես այսօր, այն տարիներին ևս մարդիկ դժվարությամբ էին համակերպվում իրենց նախկին տներից հրաժարվելու, նոր բնակության վայր տեղափոխվելու մտքի հետ: Սա էլ իր հերթին դժգոհության, անհամաձայնության մթնոլորտ էր ձևավորում, որի առաջին հասցեատերը քաղաքապետն էր: Սակայն Գրիգոր Հաստաթյանն այն մարդկանցից չէր, ովքեր թաքնվում էին որոշումների, վճիռների, կարգադրությունների թիկունքում: Եվ ահա մի գեղեցիկ օր երևանցիները ականատես եղան տեսարանի, որն այն ժամանակների համար պարզապես երևակայությունից դուրս էր:46 Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հսկա ցուցատախտակի վրա տեղադրվել էր քաղաքի վերափոխման նոր նախագիծը և Հասրաթյանն անձամբ անցորդներին, հավաքված մարդկանց պարզաբանումներ էր տալիս այդ մասին: Բուռն քննարկում էր, երբեմն շատ կտրուկ որակումներով, սակայն դա Երևանը սիրողների և քաղաքի ապագայով մտահոգվածների բանավեճ էր: Քաղաքապետը չէր եկել առարկելու, այլ բացատրելու, հիմնավորելու, համոզելու: Եվ մարդիկ գնահատեցին Հասրաթյանի խիզախությունը:38

Հետագա օրերին Հասրաթյանի նախաձեռնությունը էլ ավելի մեջ ընդգրկում ունեցավ: Առևտրի կետերի պատուհաններին, հասարակական վայրերում սկսեցին փակցվել Երևանի այս կամ այն հատվածում նոր շինարարություններ իրականացնելու նախագծերը: Բոլոր արձագանքները հոսում էին դեպի քաղաքապետարան: Վաղվա Երևանի ծրագրերը մշակվում էին` դրանք հաշվի առնելով:

 

 ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՄԱՐ

 2007 թվականի գարնանը նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ զրուցում էինք Պարույր Սևակի մասին: Նկարիչը հետաքրքիր դեպքեր էր պատմում իր բանաստեղծ ընկերոջ կյանքից: Հետո ստացվեց այնպես, որ զրույցի ընթացքում անդրադարձանք Սևակի ողբերգական մահվան հանգամանքներին: Մասնավորապես խոսում էինք այն մասին, որ նա մեքենա վարել չգիտեր, սակայն միշտ երազում էր ձեռք բերել: Եվ ահա 1970-ի տարեվերջին վճռում է մեկընդմիշտ լուծել չարչրկված հարցը: Ստորև ներկայացնում ենք Սարգիս Մուրադյանի խոսքի ձայնագրության սղագրությունը.50

«Պարույրը հաճախ էր գյուղ գնում` իր առանձնատան շինարարության նպատակով, իսկ ես այն տարիներին արդեն մեքենա ունեի: Այն ժամանակ նա սկսել էր օգտվել նաև իր մտերմուհի, կառավարությունում աշխատող Էմմա Սաթունյանի ծառայողական մեքենայից: Վարորդը շատ լավ երիտասարդ էր: Մենք մոտ էինք ապրում: Մի օր առավոտյան Սևակը զանգահարեց, թե` գյա, ի՞նչ ես անում, արի միասին նախաճաշենք: Գնացի: Կինը` Նելլին, սեղան գցեց: Այդ ժամանակ Պարույրն ասաց. «Քավորին էլ չկանչե՞նք»: Քավորը Սևակի սանահայր Վազգեն  Բաբայանն էր` առևտրի բնագավառի աշխատող: Վազգենն էլ եկավ: Կարծեմ նախաճաշին նաև ճարտարապետ Ջիմ Թորոսյանին էլ հրավիրեցին: Նստած զրուցում էինք: Խոսք եղավ Պարույրի`  գյուղ գնալ-գալու մասին: Ասաց. «Հոգնել եմ ու նաև ամաչում եմ ամեն անգամ ինչ-որ մեկին խնդրելուց,  որ ինձ Չանախչի տանի: 53Ժամանակը չէ՞, որ ես էլ մեքենա ունենամ»: Ասացինք. «Իհարկե, լավ կլինի, բայց կկարողանա՞ս մեքենա վարել»: Ծիծաղեց,  թե` ամեն մի հիմար վարում է, ես ինչո՞ւ չպիտի կարողանամ: Կսովորեմ: Այդ խոսակցության վրա ես հարցրեցի.

— Կուզե՞ս հենց այս պահին ճշտեմ:

Զանգահարեցի Երևանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանին և հարցրեցի. «Կարո՞ղ ենք ես և Պարույրը գալ  Ձեզ մոտ»: Ասաց. «Աչքիս վրա, իհարկե»: Այն տարիներին անձնական մեքենա ձեռք բերելը հեշտ բան չէր: Գնացինք: Դիմավորեց շատ ջերմ: Մի կողմ թողեց իր հրատապ գործերը և նստեց մեզ հետ: Բացատրեցինք մեր գալու նպատակը: Հասրաթյանն ասաց. «Այս պահին քաղաքում ոչ մի մեքենա չկա: Ընդամենը մի «Վոլգա» կա, այն էլ վիճակախաղի համար է: Եթե ուզում եք, ես հենց հիմա զանգ կտամ, կասեմ, որ այդ մեքենան վիճակախաղից հանեն: Կարող եք հենց այսօր էլ  գնալ ու վերցնել»: Մենք անակնկալի եկանք: Ու՞մ մտքով կանցներ, որ բանաստեղծին օգնելու համար քաղաքապետը կարող էր նույնիսկ այդպիսի ծայրահեղ քայլի դիմել: 55Իսկ նա դա արեց միանգամից` առանց ավելորդ կամուկացի: Հասրաթյանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց ում հարկն է, և ասաց. «Այդ մեքենան կպահեք, Պարույր Սևակը երբ որ գա` կտաք իրեն»: Քաղսովետից դուրս եկանք բարձր տրամադրությամբ: Պարույրը Վազգենին ասաց. «Ես տանն այդքան փող չունեմ, դու պիտի օգնես»: Վազգենը շատ պատրաստակամ համաձայնեց:  Հենց ճանապարհին էլ մտանք նրանց տուն, փողերը վերցրեցինք ու մեկնեցինք ավտոկայանատեղին: Ձևակերպումներն արագ կատարեցինք: Իսկ մի քանի օր անց արդեն բոլորս միասին մեքենան Չանախչի տարանք, որպեսզի թողնեինք  գյուղում,  ու Պարույրն էլ վարել սովորեր:  Ճանապարհին կատակում էինք, որ թեև նա վիճակախաղի տոմս չէր գնել, բայց ամենաթանկ շահումն էր ունեցել` Հասրաթյանի օգնությամբ…»:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ49

«Չարենցի կրակոցը»

15 Դկտ

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՎԵՊԻՑ

Դու միայն քեզ համար՝ խեղճ, անվստահ, միայնակ ու անպաշտպան: Քնելիս կուչ ես գալիս, սավանով ծածկում ես գլուխդ, որ մինչև առավոտ  թաքնվես հուսադրող մթության մեջ: Պատիժ դարձած անքնության հետ կռիվ ես տալիս ու ծածուկ հրճվում, որ միայն դու գիտես այդ մասին: Ծնկոսկրիդ ցավն ամենալավ պատրվակն է վեր կենալու համար, որ մի հայացք նետես դատարկված քաղաքի կեսգիշերի վրա ու կույր խավարի առաջ չլինես առավոտվա նման՝ քեզնից օտար, ուրիշի տեսքով, անճանաչելի երկվորյակդ: Մտքերդ աչքերիդ մեջ են: Լույսը կողոպտիչ է: Եվ ցերեկը մատնում է քեզ: Իսկ գիշերը քեզնից ոչինչ չի ուզում: Դրա համար դու երազում ես մութը: Ցանկանում, թե՞ երազում ես՝ ինչ տարբերություն, եթե դա միայն քեզ համար է: Եթե միայն քեզ համար է վազքը արևի տակ, անմտությունը` խոտերի մեջ, խելագարությունը՝ կես քայլ այն կողմ: Հիման այլևս երեկն ու վաղն է: Հիման այլևս տարիք չունի: Ինքդ ու ինքդ: Երկուսդ միասին: Եվ դու էլ անցար ճանապարհի ավարտը, որ դադար առնես: Սա է վերջաբանը: Որովհետև ինչ-որ մի օր հենց այստեղ է եղել սկիզբը: Բայց միջօրեի մեջ: Այն միջօրեի, որ երբեք քեզ չի սիրել: Ուրեմն ավարտիր այնտեղ, որտեղ սկիզբն էր: Մոռացիր խոսքերը, որովհետև նրանք այլևս յուրային չեն: Եվ հաշտվիր անհաշտ մտքերիդ հետ: Հանուն ինչ-որ բանի: Թեկուզ ոչնչի: Հաշտվիր: Էլ ոչ ոք քեզ չի ասելու, թե ինչու կյանքը հավերժ չէ: Ոչինչ չի ասելու: Առ լռությունը, քո  վարձն առ ու նոր միայն  ետ վերադարձիր: Դու եկար այնքան, որքան պիտի գայիր: Մինչև սահմանը եկար:

* * *

Ինչի՞ համար է այս ամենը: Ինչի՞ համար են այս մեծ ու փոքր, երկար ու անվերջ, վարակիչ ու պարապ սփոփանքները, քնատ իղձերը, հավակնոտ սերերը, դեպի անհայտություն գլորվող ժամանակները, դառնության մեջ խարխափող տեսիլքները, թնջուկից սթափվող ողջախոհությունը, հորինովի հեքիաթները երջանկության մասին, երբեք աշխարհ չեկած հավատարմությունն ու բզկտված երգերը հուսահատության գրկում: Ինչի՞ համար է բացական, քանի դեռ կեցությունն անորոշ է գալիք կոչված գուշակության նման, քանի դեռ վարանումը ելք է փութկոտության պահին, իսկ ցավը՝ տանելի, քանի դեռ ներշնչանքը նվազ է կիզումի, սակայն ոչ բռնկման ժամին: Դեպի առաջ պարզված քայլը ինչի՞ համար է վերադարձը երկրպագող հավատի սրտում, այտոսկրերի ստվերներում մոլորված արտասուքն ինչի՞ համար է խինդը գովերգող շրթունքների համար, ու մոխիրներում ոգեզմայլ կախարդանքի թևատարած ծնրադրումը ինչի՞ համար է: Ինչու՞:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ67399_2

ՄԻԼՈՐԱԴ ՊԱՎԻՉ

15 Դկտ

Տեսնու՞մ ես, վերևում` լեռների վրա ձյունն է նստած: Եվ դու մտածում ես, որ դա ընդամենը ձյուն է: Բայց դա այդպես չէ: Այնտեղ երեք ձյուն կա, ընդ որում դա կարել է նաև այստեղից պարզ տեսնել ու տարբերակել: Մի ձյունն անցյալ տարվանն է, երկրորդը, որ նշմարվում է դրա տակ` նախանցյալ տարվանը, իսկ վերևինն այս տարվա ձյունն է: Ձյունը միշտ ճերմակ է, բայց ամեն տարի այն տարբեր է: Այդպես էլ սերն է: Կարևոր չէ, թե այն քանի տարեկան է, էական է` փոփոխվու՞մ է այն, թե ոչ: Եթե ասես` իմ սերն արդեն երեք տարի միօրինակ է, իմացիր, որ սերդ մեռել է: Սերը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ փոփոխվում է: Բավական է այն դադարի փոխվել, դա վերջն է:269683-3200x1200

ՖՐԱՆՍՈՒԱ ՄՈՐԻԱԿ

14 Դկտ

Միայնակ մարդը չի կարող մշտապես պահպանել հավատն իր նկատմամբ: Մեզ անհրաժեշտ է, որպեսի մեր կողքին լինի մեր ուժի վկան` ինչ-որ մեկը, ով պահում է ստացած հարվածների հաշիվը, նշում է հաջողությունները, անհաջողությունները և մեզ դափնիներով է զարդարում հաղթության օրը,- ինչպես մի ժամանակ դպրոցում` պարգևատրման օրը, երբ ստանալով գովասանագիրը և գրքերի տրցակը, ես ծնողների բազմության մեջ փնտրում էի մորս, և փողային նվագախմբի հնչյունների տակ, որը քայլերգ էր հնչեցնում, նա մտավի իմ գլխին էր դնում ոսկե դափնեպսակը…

«Իժերի կծիկը» գրքից4412968-lettre-ouverte-a-francois-mauriac

ԳԼԵՆ ԿՈՒԿ

14 Դկտ

Եթե միշտ ընթանաս հեշտ ճանապարհով, ապա հազիվ թե անհրաժեշտության դեպքում կբավականացնի վճռականությունդ դժվարին քայլ կատարել: Պետք է անել այն, ինչը ճիշտ ես համարում ու գիտես, որ դա այդպես է: Հարյուրից 99-ի դեպքում դու գիտես, թե ինչ է պետք անել, սակայն զանազան պատճառաբանություններ ես հորինում, քանի որ ճիշտ վարվելը չափազանց դժվար է և բազում անհարմարությունների պատճառ է դառնում:

Մարդիկ չեն սիրում, երբ իրենց հրահանգում են, թե ինչպես ճիշտ վարվել: Իրականում նրանք չեն ցանկանում ճիշտ վարվել: Նրանք ցանկանում են անել այն, ինչ իրենց խելքին փչում է: Իսկ երբ գալիս է հատուցման ժամանակը, պարզվում է, որ նրանք ոչնչով մեղավոր չեն:1379358701_9d5d34ecaaf2cc78201c329a617

ՌՈԲԵՐՏՍՈՆ ԴԵՎԻՍ

13 Դկտ

Մարդու կյանքում մեծ դեր են խաղում և նրան բաժին ընկած խելքի պաշարը, և բնավորությունը, և աշխատասիրությունը, և քաջությունը, բայց այդ բոլորը կարող են հայտնվել աղբանոցում, եթե չլինի ևս մի  գործոն, որի մասին ոչ ոք չի ցանկանում բարձրաձայն ասել. սովորական, բութ հաջողակությունը:

Այն, ինչը մենք անվանում ենք հաջողություն, ներքին «ես»-ի արտաքին դրսևորումն է: Մենք ինքներս ենք այն բանի պատճառը, ինչը կատարվում է մեզ հետ:AUTH-Robertson-Davies-op

ՋՈԶԵՖ ԿՈՆՐԱԴ

13 Դկտ

Հետաքրքրական է, թե կանայք որքան հեռու են իրական կյանքից: Նրանք ապրում են մի աշխարհում, որը հենց իրենք են արարել, և այդ աշխարհի նման երբեք ոչինչ չի եղել ու չէր կարող լինել: Այն չափից ավելի հրաշալի է, ու եթե կանայք դա ստեղծեին իրապես, ապա այն կխորտակվեր մինչև արևի մայր մտնելը:

Նրանք` կանայք, կանգնած են մի կողմի վրա ու պիտի կանգնեն մի կողմի վրա: Մենք պիտի օգնենք նրանց իրենց հրաշալի աշխարհում, որպեսզի մեր աշխարհը չդառնա ավելի վատը:

«Խավարի սիրտը» գրքիցJoseph-Conrad-007

ՄԻՇԻԼ ԷՆԴԵ

13 Դկտ

Նա այևս չէր ցանկանում լինել ամենամեծը, ամենաիմաստունը կամ ամենաուժեղը: Այդ ամենը մնացել էին ետևում: Նա հիմա ուզում էր, որ իրեն սիրեին այնպիսին, ինչպիսին կար. լավն էր, թե վատը, խելացի էր, թե հիմար, գեղեցիկ էր, թե ոչ այնքան, իր բոլոր թերություններով հանդերձ ու գուցե թե հենց դրանց համար…

Աշխարհում հազարավոր ուրախություններ կան, բայց ըստ էության դրանք բոլորը մեկ մի հատիկ ուրախություն են` սիրելու ուրախությունը: Սիրել և ուրախանալ` դրանք միևնույն բանն են:968full-michael-ende

«Անվերջանալի գիրք»

ՖԻԼԻՊ ՖԱՐՄԵՐ

12 Դկտ

Օրը, որ դու ապրում ես, ներկան է: Սակայն անցյալը մշտապես քեզ հետ է: Այն խրում է իր սուր եղունգները քո ուղեղի թաղանթի մեջ, քչփորելով պոկում է մի կտոր, սեղմում է ջղերդ, որպեսզի քեզ հիշեցնի, որ կյանքի հիմքը ցավն է, իսկ հետո շոշափում է քո մարմինը. բժշկական զննում է անցկացնում, ձեռք է տալիս քո մերկացած սրտին, ստիպում է նրան տրոփել` ինչպես թռչնակի թևերը, կապում է քո ներաշխարհը քարհանգույցով, ողողողում է ստամոքսդ տաք թթվաջրով, թափ է տալիս մղձավանջներդ ավելով ծեր Մորփեոսի` քնի աստծո…

Այսօր թույլ տրված սխալների համար չի կարելի մեղադրել երեկվա օրը: Մենք ապրում ենք ներկա ժամանակում և միայն հիմա դու կարող ես փոխել քեզ և քո վերաբերմունքն անցյալի նկատմամբ:???????????

%d bloggers like this: