ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈ

25 Նյմ

ԵՍ ՏԱԼԻՍ ԵՄ ԽԼՈՒՄ…

 Ես տալիս եմ խլում շրջում սպանում ներում այրում և վառվում-շոյում եմ դիպչելով շուրթերով- համբուրում նայում-զարկում եմ բոլոր զանգերը քանի դեռ դրանք չեն արնածորում- վախեցնում եմ աղավնիներին և ստիպում եմ նրանց թռչել աղավնատան շուրջն այնքան ժամանակ քանի դեռ հոգնածությունից ուժասպառ չեն շրմփացել գետնին ու սատկել- Ես բոլոր պատուհաններն ու դռները կխցանեմ հողով ու քո մազերով կխեղդեմ բոլոր երգող թռչուններին, և կպոկեմ բոլոր ծաղիկները- ձեռքերիս վրա կօրորեմ գառանն ու կտամ որ կուրծքս խժռի ես կլվանամ նրան իմ ուրախությունների և տխրությունների օրորոցայինով- ցորենի ու կորեկի արտերը փորագրանկար կդարձնեմ որ դիտեմ թե ոնց են դրանք մեռնում դեմքերն արևին հառած- ես կփաթաթեմ գետերը թերթերի մեջ ու պատուհանից դուրս կշպրտեմ այն առվակի մեջ որը մի անգամ ապաշավելով բայց պահելով իր բոլոր անուրջները գոհ փախչում է որպեսզի ապականոցում իր համար բույն հյուսի- ես անտառի երաժշտությունը ջարդուփշուր կանեմ ծովի ալիքների քերծերի վրա- ես կկծեմ առյուծի այտը- ու կստիպեմ գայլին քնքշանքից հեծկլտալ ջրի դիմանկարի առաջ կանգնած որ ձեռքը կախել է տաշտակի մեջ…photo-mark-shaw-pablo-picasso-with-french-model-bettina-graziani-in-his-cannes-villa-la-californie-1955

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s