Ամուսնանալ, ընտանիք կազմել, ընդունել բոլոր ծնվող երեխաներին, պահպանել նրանց այս անկայուն աշխարհում և նույնիսկ առաջ ուղեկցել,- սա, իմ համոզմամբ, ամենամեծ բարիքն է, որ տրված է մարդուն: Այն, ինչ թվում է, թե շատերին հեշտությամբ է հաջողվում, չի կարող ծառայել իբրև առարկություն, թե իբր նախ ոչ բոլորին է հաջողվում իրականում, և երկրորդ` այդ քչերը մեծամասամբ ոչ թե «ձեռք են բերում», այլ դա պարզապես «պատահում է» նրանց հետ: Ճիշտ է, դա այն «ամենամեծ» բարիքը չէ, բայց ամեն դեպքում կարևոր և խիստ պատվաբեր մի բան է (հատկապես այն պատճառով, որ այստեղ չի կարելի լիովին տարանջատել «ձեռք բերելը» «պատահել»-ուց):
Մարդկային երկու հիմնական մեղքեր կան, որոնցից բխում են մնացածները. անհամբերությունն ու անփութությունը: Անթութության պատճառով մարդիկ արտաքսվեցին դրախտից, անփութության պատճառով նրանք չեն վերադառնում այնտեղ…