Պահոց | 11:07 ե.

Օգյուստ Ռոդենի մահը

1 Նյմ

Մահից օրեր առաջ Օգյուստ Ռոդենը դիմել էր Ֆրանսիայի կառավարությանը` խնդրելով իրեն մի փոքրիկ կացարան հատկացնել, քանի որ այն վերնահարկում, որտեղ նա էր ապրում, ցուրտ էր և մեծ քանդակագործը բառի բուն իմաստով ցրտահարվում էր: Նրա դիմումներն անպատասխան մնացին: 1917 թ նոյեմբերի 17-ին Ռոդենը վախճանվեց թոքերի բորբոքումից:918808ee452d

ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ

1 Նյմ

Նա հասկանում էր, որ մարդիկ հավերժորեն օտար կմնան իրար, որ ոչ ոք ընդունակ չէ իսկապես հասկանալու մյուսին, որ մայրերի մութ արգանդի փակի տակից մենք հայտնվում ենք լույս աշխարհում` չիմանալով նրա դեմքը, որ մեզ նրա գրկի մեջ են դնում իբրև օտարի, և որ հայտնվելով գոյության անելանելի բանտում` մենք այլևս երբեք այնտեղից դուրս չենք գալու` ով էլ մեզ իր ձեռքերի մեջ առնի, ում շուրթերն էլ մեզ համբուրեն, ում սրտերն էլ մեզ ջերմացնեն: Երբեք, երբեք, երբեք, երբեք…thomaswolfe

Ստեֆան Ցվայգի մահը

1 Նյմ

Իր երկրում ֆաշիստական ռեժիմի հաստատումից հետո ազգությամբ հրեա Ստեֆան Ցվայգը 1935-ին կնոջ հետ հեռացավ Ավստրիայից և հաստատվեց բրազիլական մի փոքրիկ քաղաքում: Համաշխարհային պատերազմի սկիզբը նրանց վհատության գիրկը նետեց:  Հայտնվելով մեկուսացման ու հուսահատության գրկում, Ցվայգը  և նրա կինը որոշում են միասին ինքնասպան լինել: Նրանք ընդունում են քնաբերի մեծ չափաբաժին: Առավոտյան նրանց տան սեղանի վրա գտնում են այս երկտողը. «Թող իմ բարեկամները տեսնեն լուսաբացը երկար գիշերից հետո: Իմ համբերությունը չբավարարեց, ես հեռանում եմ առաջինը»:Zweig-dead

%d bloggers like this: