Պահոց | 11:25 ե.

ՋՈՆ ՎԵՐԴՈՆ

4 Հկտ

Կազմեք այն մարդկանց ցուցակը, որոնց դուք մեղադրում եք ձեր կյանքի զանազան անախորժությունների համար: Որքան ուժգին է ձեզ ինչ-որ մեկը կատաղեցնում, այնքան լավ: Գրեք նրանց անունները: Որքան խորապես եք համոզված ձեր անմեղության հարցում, այնքան լավ: Գրեք, թե ինչ են նրանք արել և որքան դա ցավալի էր ձեզ համար: Եթե ձեր առաջին միտքն այն է, որ դա անիմաստ վարժանք է, հարցրեք ձեզ` ինչու՞ եք այդքան հապշտապ ցանկանում ազատվել դրանից: Հիշեք, խնդիրն այն չէ, որպեսզի մեղքից ազատեք նրանց, ովքեր իսկապես մեղավոր են ձեր առաջ: Ինչ-որ մեկին մեղքից ազատելը մեր ուժերից վեր է, դա Տիրոջ զբաղմունքն է: Ձեր խնդիրն է պատասխանել մեն-մի հարցի` ինչպես ես բացեցի այս դուռը:

Ձեզ հասցրած վիրավորանքների վրա մի կենտրոնացեք. մենք մեղավորներ չենք փնտրում: Մենք ամբողջ կյանքում մեղավորներ ենք փնտրել և դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Ձեզ մոտ կազմվել է մարդկանց երկար մի ցուցակ` պատասխանատու այն բաների համար, ինչը մեր կյանքում այնպես չի ընթացել: Երկար, անիմաստ ցուցակ: Այս պատմության գլխավոր հարցն է. այդ բոլորի մեջ որտե՞ղ էի ես:??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

«Գուշակիր թիվը» գրքից

%d bloggers like this: