ԱՆՏՈՒԱՆ ԴԵ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

24 Սպտ

Հավատները թշնամացել էին: Ատելով այլախոհներին, նրանցից յուրաքանչյուրը կառուցում էր իր փոքրիկ տաճարը`սովորության համաձայն մարդկանց բաժանելով այլախոհների և ուղղահավատների: Եվ այն, ինչը չէր ճանաչվում ճշմարտություն, համարվում էր մոլորություն, իսկ այն, ինչը մոլորություն չէր դիտվում, դառնում էր ճշմարտություն: Բայց ես հո գիտեմ, որ մոլորությունը ճշմարտության հակառակը չէ, այն նույնպես տաճար է ու կառուցված է նույն քարերից, սակայն այլ կերպ: Սիրտս արյունվում էր` տեսնելով մարդկանց, ովքեր պատրաստ էին մեռնել հանուն պատրանքի: Ես աղոթեցի Տիրոջը. «Բացահայտիր ինձ համար իսկությունը, որտեղ կարող են տեղ գտնել նրանց բոլոր փոքրիկ ճշմարտությունները, որը կառնի ամենքին մի ծածկոցի տակ: Որպեսզի թշնամացած ցողուններից ես ծառ արարեմ, նրա հոգին ոգեշնչի բոլորին և մի ճյուղն աճի մյուսի զորության շնորհիվ, քանի որ ծառը միշտ էլ համախմբման ու ծաղկունքի հրաշքն է արևի տակ: Մի՞թե իմ սիրտը չի բավականացնի, որ այնտեղ բոլորին օթևան տամ»:image52630159

One Response to “ԱՆՏՈՒԱՆ ԴԵ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ”

Trackbacks/Pingbacks

  1. Ես աղոթեցի Տիրոջը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum) - Հունիսի 29, 2015

    […] Աղբյուր՝  Հովիկ Չարխչյանի բլոգ […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s