Դավաճանության պահն ամենավատն է, պահ, երբ առանց կասկածի ստվերի հասկանում ես, որ քեզ դավաճանել են, որ ոմն մեկը քեզ չարիք է ցանկանում: Կարծես լինես վերելակում, որը կտրել են վերևից: Ընկնում ես, ընկնում և չգիտես, թե որտեղ կհարվածի:
Երբ արդեն գիտես, թե քեզ ինչ է սպասվում առջևում, ինչ կպատահի քեզ հետ, ինչի կհնգեցնի արարքը` դու դատապարտված ես: Դատարկվում ես, ինչպես աստվածը: Քարանում ես: Չես ուտելու, չես խմելու, չես ծիծաղելու, առավոտյան վեր չես կենալու: Ոչ մեկին չես սիրելու: Երբեք: Չես համարձակվելու…
Ցավազրկման նոր միջոց կա. եթե ինչ-որ տեղդ ցավում է` գտիր ուրիշ ցավ:
Թողնել պատասխան