Պահոց | 9:13 ե.

ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

14 Սպտ

Մարդկային չարությանը (իսկ դրան սահման չկա), նշանակալի չափով բաղկացած է նախանձից և երկյուղից: Դժբախտությունը զինաթափ է անում նրան: Դրա համար էլ մարդիկ, որոնք տառապում են այն բանից, որ ոչ ոք իրենց չի սիրում, աղետների մեջ (ինչպես նեղ անձնական, այնպես էլ համընդհանուր բնույթի) գտնում են դառն ուրախություն: Նման աղետները` ստորացնելով, մի տեսակ մեղքերի թողություն են տալիս նրանց:

Մարդու միակ դժբախտությունը կայանում է նրանում, որ նա իրեն համարում է դժբախտ և երազում է այն, ինչից զրկված է, մինչդեռ պետք է բավականություն ստանալ նրանից, ինչ ունես:maurois

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

14 Սպտ

ՀԱՎԱՍԱՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մի առեւտրական ուներ երկու որդի: Ավագ որդին հոր սիրելին էր, եւ հայրն ուզում էր իր ամբողջ կարողությունը կտակել նրան: Մայրը փոքրին էր սիրում եւ խնդրում էր ամուսնուն ժամանակից շուտ որոշում չընդունել: Առեւտրականը լսում է կնոջը եւ չի հայտնում իր որոշումը:

Օրերից մի օր մայրը, նստած պատուհանի մոտ, լաց էր լինում, երբ նրան է մոտենում մի անցորդ ու հարցնում, թե ինչու է լալիս:

— Ինչպե՞ս լաց չլինեմ, երկու որդիներս էլ ինձ համար հավասար են, իսկ նրանց հայրն ուզում է ամբողջ ունեցվածքը կտակել ավագ որդուս: Ես խնդրեցի ամուսնուս չհայտնել իր որոշման մասին, սակայն չգիտեմ ինչպես օգնեմ փոքր որդուս:

— Քո վիշտը հեշտ է փարատել: Գնա եւ հայտնիր որդիներիդ, որ մեծին կտրվի ամեն ինչ, իսկ փոքրին` ոչինչ, եւ նրանք հավասար ունեցվածք կունենան:

Փոքր որդին, իմանալով, որ իրեն ոչինչ չի հասնելու, գնում է օտար երկրներ՝ արհեստներ սովորում, գիտելիքներ ձեռք բերում, մեծ որդին ապրում է հոր մոտ, քանզի գիտեր, որ հարուստ է լինելու:

Երբ հայրը մահանում է, մեծ որդին, չկարողանալով ոչինչ  ստեղծել, շատ արագ մսխում է ունեցվածքը, իսկ փոքրը սովորում է ապրել օտար հողում եւ հարստանում է:tolst

Մայրերի նմանությունը

14 Սպտ

Մայր Հայաստան, Մայր Վրաստան, Մայր Ուկրաինա, Մայր Հայրենիք և այսպես շարունակ: Խորհրդային շրջանում ստեղծված այս հուշարձանախումբը, ցավոք, աչքի չի ընկնում ինքնատիպությամբ: Բոլոր դեպքերում մոտեցումը նույնն է` հասակով մեկ կանգնած կին` սուրը ձեռքին և ստանդարտ մոնումնենտալ լուծումներ: pizap.com10.0526356264017522341379163750286

ԼՈՒԻ-ՖԵՐԴԻՆԱՆԴ ՍԵԼԻՆ

14 Սպտ

Համարձակությունն այն չէ, որ կարողանում ես ներել: Մենք առանց այդ էլ շատ բաներ ենք ներում: Իսկ դա մեզ վատ ծառայություն է մատուցում, և ահա դրա ապացույցը: Պատահական չէ, որ մեզ համար մարդկանցից ստորինը համարվում են բարի ծառաները: Չմոռանանք այս մասին: Ճշմարիտն ասած, վատ չէր լինի գիշերն ինչ-որ կերպ քնեցնել այդ բոլոր բարիներին ու քնած ժամանակ մեկընդմիշտ լուծել նրանց ու նրանց բարության հարցերը: Առավոտյան նրանց մասին կդադարեին բամբասել, և մենք կարող էինք ազատորեն չար լինել` որքան կցանկանայինք:

Եթե մարդիկ չար են, ապա ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ տառապում են: Սակայն դադարելով տառապել, նրանք դեռ երկար ժամանակ չեն դառնում գոնե փոքր-ինչ լավը:

Այս աշխարհը, հավատացնում եմ ձեզ, ընդամենը աշխարհից հեռանալու մեծ արտադրամաս է:Louis Ferdinand Celine

Պերճ Պռոշյանը նաև լուսանկարիչ էր ու ածխավաճառ

14 Սպտ

1374604980,5218Հանրահայտ փաստ է, որ բազմաթիվ նշանավոր մարդիկ ու մտածողներ, իրենց բուն զբաղմունքից բացի, նաեւ այլ հետաքրքրություններ ու զբաղմունքներ են ունեցել:

Հայ ճանաչված գրող Պերճ Պռոշյանն այս իմաստով եւս բացառություն չէ: Այսօր քչերը գիտեն, որ նշանավոր վիպասանը եղել է Արեւելյան Հայաստանի առաջին լուսանկարիչներից մեկը 1860-ականներին: Պատմում են, որ լուսանկարելու արվեստի այբուբենը նրան սովորեցրել է թիֆլիսեցի մի հոգեւորական` այն մտադրությամբ, որ կհաջողվի երիտասարդ գրողի հետ մեկտեղ լուսանկարել հայկական պատմական հուշարձաններն ու արձանագրությունները: Ու թեեւ նրանց մեծ ծրագիրը ձախողվում է, սակայն Պռոշյանը շարունակում է հմտանալ այդ ոլորտում` մտադրվելով այն գործածել «կոմերցիոն» նպատակներով: Նա նույնիսկ լուսանկարչական սալոն է բացում` իր գործերի վրա հպարտորեն դրոշմելով «Պերճ Աշտարակեցի» ապրանքանշանը: Պռոշյանից ժառանգված ոչ մեծ թվով լուսանկարները հիմնականում դիմանկարներ են: Ըստ տեղեկությունների, 1870-ականների կեսերին նա մի կողմ է դնում իր թանկարժեք սարքը` լիովին նվիրվելով գրականությանը: Սրա հետ մեկտեղ, Պռոշյանը նաեւ ուժերն է փորձել առեւտրի բնագավառում: Մասնավորապես, նա զբաղվել է ածխի վաճառքով: Տեղեկություններ կան այն մասին, որ Երեւանի հայտնի Ղանթարի շուկայում գրողն ունեցել է իր խանութը: Սակայն այստեղ էլ բախտը Պռոշյանին չի ժպտացել: Ասում են, որ, իբր, մի օր ինչ-որ չարագործներ նրա կրպակը հրկիզել են: Հատկանշական է, որ 1907 թ. Հովհաննես Թումանյանը Պերճ Պռոշյանի մահվան առիթով գրված հոդվածում անդրադարձել է նրա այդ զբաղմունքներին` նշելով. «…Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին. մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր է սկսել եւ տեսել է օգուտ չի անում, թողել է։ Այդ հո չի նշանակիլ, թե նա սոված էր կամ տկլոր։ Ուրեմն դուք ինչ կարծիք ունեք էն մարդկանց վրա, որոնք մի որեւէ պաշտոն ունեն կամ մի առուտուր են անում։ Ամենավատ դեպքում Պռոշյանցն էլ կամեցել է առուտուր անի: Ի՞նչ անենք։ Նույնիսկ էն ժամանակ էլ, երբ ե՛ւ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, ե՛ւ թոշակ ուներ, ե՛ւ հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առուտուր փորձեց ու վնասվեց, թողեց։ Այդ մի՞թե կնշանակի, թե նա թշվառ էր, մերկ ու քաղցած»: Իսկ ահա Շիրվանզադեն իր հուշերում հետեւյալ դրվագն է պատմում Պռոշյան-լուսանկարչի կյանքից. «Մի ժամանակ Պռոշյանը Երեւանում ածխավաճառ էր եղել, հետո լուսանկարիչ, հետո էլ չգիտեմ ինչ: Նրա լուսանկարչական կյանքից պատմում էին հետեւյալը: Ռուս-թուրքական պատերազմին 1876 թ. մի օր Պռոշյանի արհեստանոցն են մտնում լուսանկարվելու 10-12 շարքային զինվորներ: — Խմբովի՞ն եք ուզում նկարվել, թե՞ առանձին-առանձին,- հարցնում է Պռոշյանը: — Առանձին-առանձին: Պռոշյանը, տեսնելով, որ այդքան մարդկանց լուսանկարները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկության: Նա լուսանկարում է զինվորներից միայն մեկին եւ ասում է. — Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն: Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, եւ Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, հարցնում է. — Հավանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ: — Շատ նման է ինձ, շատ նման,- պատասխանում է ամեն մեկը: Զինվորները հեռանում են գոհ սրտով: Այս անեկդոտի եղելությունը Պռոշյանը չէր հերքում»: Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը «Հրապարակին» է տրամադրել Պերճ Պռոշյանի լուսանկարչական աշխատանքները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք:  

Հովիկ  ՉԱՐԽՉՅԱՆ

IMG_0066

%d bloggers like this: