Պահոց | 2:45 ե.

ՍԱՐՈՅԱՆԻ ՔԱՐԸ

12 Սպտ

Վիլյամ Սարոյանի այս լուսանկարներն արված են նրա տան պատշգամբում: Հեղինակն Արա Գյուլերն է: Սարոյանը ձեռքում պահել է քարաբեկորը, որն իր հետ տարել էր Հայաստանից:pizap.com13789819294371

ՉԱԿ ՊԱԼԱՆԻԿ

12 Սպտ

Գոյության լավագույն ձևը ոչ թե պայքարն է, այլ հոսանքին զուգընթաց հանդարտ շարժումը: Կարիք չկա մշտապես փորձել ինչ-որ բան կարգավորել ու հարթել: Այն, ինչից դու փախչում ես, ընդամենը քեզնից մի փոքր հեռանում է: Երբ պայքարում ես ինչ-որ տհաճ բանի դեմ, ընդամենը ամրապնդում ես այդ տհաճությունը:

Սպանել նրանց, ում սիրում ես, դա ամենասարսափելին չէ: Կան ավելի սարսափելի բաներ: Օրինակ, անմասնակից կանգնել մի կողքի վրա, մինչ աշխարհը սպանում է նրանց: Պարզապես թերթ կարդալ: Ավելի հաճախ հենց այդպես էլ լինում է:

Այն ամենը, ինչ դու մտածում ես, միլիոնավոր այլ մարդկանց մտքով է անցնում: Քո բոլոր գործողություններն ինչ-որ մեկի կողմից կրկնվում են: Եվ ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Մեզնից յուրաքանչյուրը համատեղ ջանք է:images

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

12 Սպտ

Մենք բոլորս ձգտում ենք անջատվել քաղցր ու անիմաստ նյութեղենությունից` մեզանից` սատանայից… Սատանան տառապում է, այրվում է կրակի վրա ու փրկվել է ուզում, պոկվել է ուզում իրենից… Ես ողբում եմ սատանային, ես խղճում եմ սաանային` ձեզ, ինձ: Մարդը սատանայի անցումային փուլն է… Գիտե՞ք, թե ինչ ճանապարհ եք անցել, մինչև հասել եք այս վիճակին: Մի կործանեք ձեր երկար ու մեծ աշխատանքը… Մարդը օդանավակայանն է, որտեղից պիտի գնաք բանականության, օգտի, երջանկության աշխարհը… Մի փորձեք մարմինը տանել ձեզ հետ, ինչպես սավառնորդներն են անում: Նրանց արածը ճանճի թռիչքն է: Կույր թռիչք, մեխանիկական թռիչք` հոգու թռիչքի հետ համեմատած: Ողորմելիները ուզում են նյութեղենը բարձրացնել վեր: Անհնար մի բան: Առանց նյութից պոկվելու վեր բարձրանալ: Պահպանելով նյութեղենի կիրքը… Խղճուկ մի բան` տանել մարմինը դրախտ: Այդ սատանայի` նյութի ցանկությունն է: Պատրաստվեք իսկական թռիչքի: Ու թեպատրաստ չեք` թռիչքը չի կայանա: Ու կմնաք այստեղ, կմնաք սատանա, այս տխուր աշխարհում` հողի ձգողականությանը գերի: Եվ կմնաք այնքան ժամանակ, մինչև դժոխային աշխատանքով չնախապատրաստեք ձեր նոր թռիչքը: Կապրեք քրտնած, արյունոտած, ուրիշի ստամոքսում, ուրիշը ձեր ստամոքսում, կապրեք որպես նյութեղեն` ձի կամ մուկ, կոկորդիլոս կամ ագռավ: Ու կրկին ձեզ մարդ պիտի դարձնեք` թռչելու համար…

 

«Ժամագործների համքարությունը»axasi

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

12 Սպտ

Թշնամու դեմքը
Սպասելով ու խուսափելով քանի տարի. և հիմա թշնամին իմ տանն էր: Պատուհանից տեսա` դժվարությամբ բարձրանում էր լանջի անհարթ ճանապարհով: Ձեռնափայտով էր, մի դողդոջուն ձեռնափայտ, որը նրա պառաված ձեռքերում գայիսոն մնալով` չէր կարող զենք դառնալ: Սպասածս` դռան մեղմ թակոցը, դժվար ընկալեցի: Սրսում հայացք նետեցի ձեռագրերիս, անավարտ սևագրությանն ու Արտեմիդորոյի երազների մասին տրակտատին, որն այդտեղ բավական անհեթեթ էր, եթե նկատի առնենք, որ ես հունարեն չգիտեմ: 
Մտածեցի` ևս մի կորած օր: Բանալին չարչարեց ինձ: Վախենում էի, թե կընկներ, բայց մի քանի անվստահ քայլ անելով` թողեց գայիսոնը, որը ես այլևս չտեսա, և ուժասպառ ընկավ իմ անկողնուն: Քա՜նի անգամ էի տագնապներիս մեջ երևակայել նրա դեմքը, բայց միայն հիմա նկատեցի, որ շատ նման էր Լինկոլնի վերջին դիմանկարին: Մոտավորապես երեկոյան ժամը չորսն էր: 
Դեմքը մոտեցրի, որ կարողանար ինձ լսել:
-Ամեն մեկս կարծում ենք, թե միայն մեզ համար են տարիներն անցնում, բայց ուրիշների համարել են անցնում,- ասացի: -Վերջապես այստեղ հանդիպեցինք, և անցյալում պատահածն իմաստ չունի:
Մինչ ես խոսում էի, նա արձակել էր վերարկուի կոճակները: Աջ ձեռքը բաճկոնի գրպանում էր: Մի բան էր ինձ ցույց տալիս, և ես հասկացա, որ ատրճանակ է:
Այդ ժամանակ հաստատուն ձայնով ասաց.
-Տուն մտնելու համար եմ Ձեր խղճին դիմել. Իսկ հիմա իմն եք, և գթասիրտ չեմ լինի:
Փորձեցի մեկ-երկու բառ ասել: Ուժեղ մարդ չեմ, և ինձ կարող էին փրկել միայն բառերը: Ասացի.
-Երբևէ մի երեխայի եմ ծեծել, բայց Դուք հիմա այդ երեխան չեք, ոչ էլ ես եմ այն անմիտը: Բացի այդ, վրեժը ոչ պակաս անիմաստություն ու հպարտություն է, քան ներումը:
-Հենց դրա համար էլ,- պատասխանեց նա,- որ ես այլևս այն երեխան չեմ, պետք է Ձեզ սպանեմ: Դա ոչ թե վրեժ է, այլ` արդարություն: Ձեր պատճառաբանությունները, Բորխես, Ձեր սարսափի արտահայտություններն են, Դուք այլևս ոչինչ չեք կարող անել:
-Այնուամենայնիվ,մի բան կարող եմ անել,-պատասխանեցի ես:
-Ի՞նչ,- հարցրեց նա:
-Զարթնել:
Ես այդպես էլ արեցի:borkhes

ՏՈՍՍ ԱՆԱՏՈԼԻ

12 Սպտ

Շատ կարևոր է հաջողությունը բաշխել ողջ կյանքի երկարությամբ: Ցանկալի է հավասարաչափ: Կամ, ասենք, այլ կերպ` բաշխել կյանքը կյանքի ողջ երկարությամբ: Կրկին պարզունակ է հնչում, սակայն համեմատեք կյանքը մարաթոնի հետ, որտեղ կարևոր չէ` ինչպես դու վազեցիր այս կամ այն հատվածը, կարևոր է, թե ինչպես հասար եզրագծին: Արդյունքում ոչ մեկին չի անհանգստացնում այն փաստը, որ հնարավոր է` միջնամասում ինչ-որ տեղ դու մի քանի կիլոմետր վազել ես բոլորից արագ: Եթե վերջնագծում քարշ գաս բոլորի պոչից, ապա ոչ մեկին հետաքրքիր չի լինի քո պատմությունն այն մասին, թե ինչպես էիր նախկինում դու առաջինը: Ավելին, սկզբում կամ վազքուղու միջնամասում որքան դու մոտ ես առաջին դիրքերին, այնքան ավելի մեծ զայրույթ կպատճառես հանդիսատեսին, եթե մինչև վերջնագիծ չդիմանաս ու ետ ընկնես:2010-12-26_0992467   Subscriber-false   Marketing-false   Newsletter-false   RegYSNewsletter-true  MicroTransactions-false

ԿԵՏՐԻՆ ԷՆՆ ՊՈՐՏԵՐ

12 Սպտ

Սիրո նախահիմքը, նրա առաջին նախապայմանը հավատն է, անվերապահ հավատարմությունն ու նվիրվածությունը: Ճշմարիտ սերը կույր չէ, ընդհակառակն, այն գուցե թե առաջինն է, որ բացում է մարդու աչքերը: Սիրելի մարդու աննշան դավաճանությունը` կատարվել է վաղ, թե ուշ, ամեն բանի դավաճանությունն է ի սկզբանե: Այն կործանում է ոչ միայն ապագան, այլև անցյալը, քանզի դա նշանակում է, որ կյանքի յուրաքանչյուր օրը, լիակատար վստահությունը կեղծիք էր, և սիրտը խաբված է եղել: Ով գեթ մեկ անգամ անհավատարիմ է եղել, նա երբեք հավատարիմ չի եղել:katherine-anne-porter

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

12 Սպտ

Ֆոլկլորի մասին

 

Այսպիսի ծերեր պատահում էին մեզ գրեթե ամեն գյուղում: Նրանցից մեկը ավանդույթների, առասպելների, հին զրույցների, ժողովրդական հավատալիքների մի շտեմարան, մի թանգարան է:

Այս պատմություններից, զրույցներից, սովորույթներից շատերը եկել են հին դարերից, մեր հին նախնիների կյանքն ու սովորությունները նրանց մտքի եւ հոգու ծնունդներն են:

Ահա թե որտեղ է հայոց գրականության աղբյուրը, ահա թե որտեղից զորանալու համար պետք է խմի հայոց բանաստեղծը, հայոց վիպասանը, հայոց գրողը: Բայց մեռնում են այս ծերունիները, իրենց հետ տանելով իրենց իմացածը, իսկ նրանց որդիները հոգսերով ծանրացած, բարոյապես այլանդակված, նոր բառեր են սովորում, նոր բարքեր, նոր կարգեր: Մի բաբելոնյան խառնակություն: Այս պատկերը կարելի է նմանեցնել մի հարսանիքի, ուր հարբած հանդիսականները խառնիխուռն աղմկում են եւ չեն լսում, թե ինչ է երգում երգիչը, որ շուտով պետք է լռի:

Սրանից 10 տարի առաջ Լոռիում ինչ խոսքեր, դարձվածքներ, զրույցներ լսել եմ, ինչ սովորություններ տեսել եմ, այժմ դժվար եմ տեսնում ու լսում: Բոլորը նսեմացել, նոսրացել, անհետացել են:

Ժողովուրդը մի դրությունից անցնում է դեպի մյուսը՝ ինքնագլուխ, առանց առաջնորդի եւ հսկողի, եւ այդ դրության մեջ շատ բաների հետ կորցնում է եւ մեր բանավոր գրականությունը:

Մասնավոր ապահով մարդիկ չկան, որ հավաքեն, այնպիսի հարուստներ չկան, որ գործունյա մարդկանց միջոց տան հավաքելու, ընկերություն չկա, որ զբաղվի դրանով, իսկ մամուլը… ճգնում է եղած ողորմելի գրականությունն էլ խեղդել իր հրապարակախոսական ցեխի մեջ, ուր մնաց այդ մասին հոգար գավառներում ցրված աշխատակիցների միջոցով: Եվ այսպիսով, մոռացվում, թաղվում, կորչում են մեր ազգային հոգու ծնունդները: Մեր գրականության հարազատ հողն ու պատվանդանը մաշվում, սպառվում, անհետանում է…1232578_10201698374248377_42103719_n

%d bloggers like this: