Պահոց | 8:44 ե.

ՄԱՐԿ ՏՎԵՆ

17 Հլս

Սատանան բազում անգամներ է ինձ ասել, որ մարդկային կյանքը մշտական, մշտատև ինքնախաբեություն է: Օրորոցից մինչև գերեզման մարդիկ ներշնչում են իրենց կեղծ պատկերացումներ, դրանք իրականության տեղ են ընդունում և դրանցից կառուցում են երևակայական աշխարհը: Մարդկանց անհնար է հասկանալ: Ստիպված ես ընդունել նրանց այնպես, ինչպես կան: Ճշմարիտ եմ ասում, երբեմն ուզում ես կախել մարդկային ողջ ցեղը, որպեսզի վերջ տաս այս կատակերգությանը: Մարդու արարումը հրաշալի և ինքնատիպ մտահղացում էր: Սակայն դրանից հետո ստեղծել ոչխարին` նշանակում է կրկնվել…

Կան միայն երկու տեսակ իմաստուններ: Առաջինները ինքնասպան են լինում, մյուսները խմում են, որպեսզի լռեցնեն մտքերի ձայնը: Միայն մեռածները ունեն խոսքի ազատություն: Միայն մեռածներին է արտոնված ասել ճշմարտությունը:

mark-twen

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻՆ

17 Հլս

Վաղ թե ուշ, ծերության կամ ծաղկուն տարիքում, Չիրագործվածը կանչում է մեզ, և մենք ետ ենք նայում` հասկանալու համար, թե որտեղից է գալիս կանչը: Եվ այդ ժամանակ, արթնանալով սեփական աշխարհում, չարչարանքով կառչելով և պահպանելով ամեն մի օրը, մենք կրկին հայացք ենք նետում կյանքին, փորձում տնտղել բոլոր գոյությունները` կռահելու, թե արդյո՞ք չի սկսվում իրագործվել Չիրագործվածը: Հստակ չէ՞ նրա կերպարը: Հարկ չկա՞ այժմ արդեն պարզել ձեռքը, որսալ ու պահել նրա թույլ առկայծող գծերը…

Իսկ մինչ այդ ժամանակը հոսում է, և մենք լողալով անցնում են Չիրագործվածի բարձր, մշուշոտ ափերի մոտով` դատելով օրվա հոգսերի մասին:

images (1)

%d bloggers like this: