Պահոց | 6:32 ե.

ՍՅՈՒՍԱԿՈՒ ԷՆԴՈ

29 Հնս

Տղամարդը կնոջ մեջ փնտրում է ոչ թե «կյանքի ուղեկցի» կամ «փոքրիկ կոլեկտիվի անդամի», ինչպես դու ես արտահայտվում (ի դեպ, դու այդ մասին պնդում ես քո ամբողջ նամակի ընթացքում, ասես տղամարդու և կնոջ միջև ուրիշ ոչ մի հարաբերություն չկա և լինել չի կարող), այլ բարեկամական մասնակցություն, նյութական աջակցություն, քնքշանք: Այո, այո, տղամարդիկ երբեմն ցանկանում են, որ իրենց մայրաբար գուրգուրեն:

Երբեմն ուզում ես մոռանալ, որ դու «ամուսին» ես, «հայր» ես, ցանկանում ես տղամարդ լինել: Կանայք մեզ տղամարդ են տեսնում, քանի դեռ մենք նրանց սիրահետում ենք: Հետո արդեն մենք ամուսին ենք: Դա արագ ձանձրացնում է, ինչպես ամանորյա վատնումները:

Ինչ ուզում ես ասա, բայց տղամարդիկ չեն կարողանում այնպես արագ կերպարանափոխվել ամուսնու, ինչպես կանայք: Այս հարցում կանայք ավելի շնորհալի են: Նրանք ընդհանրապես հեշտությամբ են հարմարվում նոր իրավիճակներին…

se_t1

«Ամուսնական կյանք» գրքից

ԿՆՈՋ ԱՐԱՐՈՒՄԸ

29 Հնս

Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:

Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:

Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.

— Աստված իմ, նա այնքան փխրուն է:

— Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:

— Իսկ նա կարո՞ղ է մտածել:

— Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:

Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.

— Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:

— Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:

Հրեշտակն իսկապես տպավորված էր.

— Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:

— Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:

Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.

— Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել  ամբողջ կյանքը:

— Ի՞նչն է դա:

— Նա իր գինը չգիտի:

i-881

Ըստ Ալեքսանդրյան գրադարանում գտնված ավանդազրույցի

Թարգ. Աշխեն Քեշիշյան

ՈՒԻԼՅԱՄ ՀՈԼԴԻՆԳ

29 Հնս

Բացատրե՞մ քեզ, թե որն է կյանքի իմաստը: Մտածիր թիթեռնիկի մասին, որն ապրում է ընդամենը մեկ օր: Եվ այն ագռավն էլ որոշ բաներ գիտի անցած ու նախանցած օրերի մասին: Ագռավը գիտի, թե ինչ բան է արևածագը: Հավանաբար նա գիտի նաև, որ արևը վաղը կրկին կծագի: Իսկ թիթեռնիկը չգիտի: Ոչ մի թիթեռնիկ չգիտի, թե ինչ է արևածագը: Ահա այդպես էլ մենք քեզ հետ: Ոչ, Ռոջեր, ես չեմ պատրաստվում քեզ համար քարոզ կարդալ այն մասին, թե որքան կարճ է մեր երկրային կյանքը: Մենք գիտենք, որ այն անտանելի երկար է, և այնուհանդերձ դա պետք է կրել: Բայց մեր կյանքն իմաստ ունի, քանի որ երկուսս էլ ընտրյալներ ենք: Մենք թիթեռնիկների նման ենք: Մենք չգիտենք, թե ի՞նչ է մեզ սպասվում, ե՞րբ վեր կբարձրանանք` ոտնաչափ առ ոտնաչափ: Բայց մենք պարտավոր ենք ապրել մեր օրը` առավոտից երեկո, ապրել նրա յուրաքանչյուր րոպեն` բացահայտելով որևէ նոր բան…

hero

ԴԵՆ ԲՐԱՈՒՆ

29 Հնս

Պատմությունը միշտ էլ գրվում է հաղթողների կողմից: Եվ երբ տեղի է ունենում երկու մշակույթների բախումը, պարտվողն ասես ջնջվում է, իսկ հաղթողը սկսում է գրել պատմության նոր գիրքերը, գրքեր, որոնք փառաբանում են իր գործունեությունը և նսեմացնում պարտված ախոյանին: Ինչպես մի անգամ ասել է Նապոլեոնը` «Ի՞նչ բան է պատմությունը, եթե ոչ հեքիաթ, որին հավատալու համաձայնություն է ձեռք բերվել»: Իր բնույթի համաձայն, պատմությունը միշտ էլ իրադարձությունների միակողմանի գնահատականն է:

Իսկ եթե խնդիրը չունի ճիշտ պատասխան, իրավիճակից դուրս գալու միայն մեկ ազնիվ ելք կա: Ոչ` այո, ոչ` չէ: Լռությունը: Ճշմարտությունը հնարավոր չէ փոխարինել որևէ այլ բանով:

dan-brown-687x357

%d bloggers like this: