Պահոց | 10:06 ե.

ԱՅՍՊԵՍ ԵԿԱՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

27 Մյս

«Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր կացութեան հանդէպ, Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարում է հայկական գաւառների գերագոյն ու միակ իշխանութիւն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մօտիկ օրերում կազմել Հայոց Ազգային Կառավարութիւն, Ազգային Խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարութեան բոլոր ֆունկցիաները հայկական գաւառների քաղաքական եւ վարչական ղեկը վարելու համար»:

Հայոց Ազգային Խորհուրդ
1918, Մայիս 30

post-31580-1253162534

Առաջներում էլ այսպես էին ընտրում

27 Մյս

Երևանից մեզ գրում են. «Այն կարգադրություններից հետո, որով քաղաքի թուրք և հայ ձայնավորների թիվը պիտի հավասարեցվի, ժամանակը վաղուց անցկացրած քաղաքագլուխ Գեղամով մեծ հույս ունի նորից ընտրվելու: Նա թուրք ձայնավորներին իր կողմը գցելու միջոցները գիտե, մանավանդ որ դրա համար հարկավոր էլ չէ բոլոր ձայնավորների համար գործ ունենալ, այլ բավական է միայն մի քանի պարագլուխ հաջիների հաճությունն առնել: Ինչ կասկած, որ Գեղամովի վերընտրությունը, բացի այն, որ կապացուցանե, թե ինչպիսի ինտրիգաներով են շրջապատված քաղաքային ընտրությունները, այլև ցույց կտա, թե որքան մեռած է Երևանի մեջ հասարակական գիտակցությունը: Բայց մի՞թե ճշմարիտ մեռած է այդ գիտակցությունը…»:

 

«Մշակ», 1890 թ.

man_shoeing_ox_in_market_square._yerevan_armenia._1918-1919

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

27 Մյս

Դու քո խոսքն արտասանեցիր այնպես, կարծես չես ճանաչում ստվերները, ինչպես նաև չարիքը: Դու նույնքան բարի չե՞ս լինի` խորհելու համար այս հարցի շուրջ. ի՞նչ կաներ քո բարությունը, եթե գոյություն չունենար չարիքը, և ինչպիսի՞ տեսք կունենար երկիրը, եթե նրա վրայից անհետանային ստվերները: Չէ՞ որ ստվերները ծնվում են առարկաներից ու մարդկանցից: Ահա իմ սուսերի ստվերը: Սակայն լինում են ծառերի և կենդանի արարածների ստվերներ: Արդյոք դու չե՞ս ցանկանում կողոպտել ողջ երկրագունդը` նրանից հեռացնելով բոլոր ծառերն ու շնչավորներին` հանուն մերկ լույսի մասին քո երևակայության բավականության: Դու հիմար ես:

«Վարպետն ու Մարգարիտան»

img3

%d bloggers like this: