Պահոց | 8:41 ե.

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

26 Մյս

Օրենքը կեցության բոլոր մակարդակներում նույնն է` մեր հաջորդ աշխարհը մենք ընտրում ենք այստեղ ձեռք բերած գիտելիքների միջոցով: Եվ եթե այստեղ մենք նախընտրել ենք անգիտությունը եւ մեր գիտելիքը մնացել են առաջվանը, հաջորդ կյանքը ոչնչով չի տարբերվի ներկայից, նրա բոլոր սահմանափակությունները կպահպանվեն:

Բացարձակ արագությունը` դա ժամում հազար մղոնը չէ: Եվ ոչ էլ միլիոնը: Եվ ոչ էլ նույնիսկ լույսի արագությունը, քանզի ցանկացած թիվ սահմանազատման էությունն է, իսկ սահմանազատումը միշտ էլ  սահմանափակում է: Եվ ուրեմն բացարձակը սահմանազատում ունենալ չի կարող: Այնպես որ, բացարձակ արագությունն այն է, երբ դու պարզապես գտնվում ես այնտեղ, որտեղ պատրաստվում ես ուղևորվել: Տարածության նկատմամբ հաղթանակից հետո մնում է միայն Այստեղը: Իսկ ժամանակի նկատմամբ հաղթանակից հետո` Հիման:

richard-bah-08

Երևանը հայտնվեց անգրագետ պաշտոնյայի կարգավիճակում

26 Մյս

images (1)2001 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց յուրաքանչյուր տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը շնորհել այն քաղաքին, որը պարտավորվում է սեր սերմանել գրքի և ընթերցանության հանդեպ:
Այս կոչմանն արդեն արժանացել են Մադրիդը, Ալեքսանդրիան, Մոնրեալը, Թուրինը, Ամստերդամը, Բուենոս Այրեսը և այլ քաղաքներ: Իսկ 2012-ին գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Շարունակել կարդալ

ԺԲՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԲՐԱՆ

26 Մյս

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Երբ սերը հրավիրի ձեզ, հետևեք,

Թեև նրա ուղիները դժվարին են ու խութապատ.

Եվ երբ նրա թևերը պարուրեն ձեզ, հանձնվեք,

Թեև նրա փետուրների մեջ պահված սուրը կարող է խոցել ձեզ,

Եվ երբ խոսի ձեզ հետ, հավատացեք,

Թեև նրա ձայնը կարող է փշրել ձեր երազները, ինչպես որ հյուսիսային հողմը ավերում է պարտեզը:

Որովհետև ինչպես որ սերը թագադրում է ձեզ, նույնպես էլ խաչում է, ինչպես որ աճեցնում է ձեզ, նույնպես էլ էտում,

Ինչպես որ ձեր հասակն ի վեր բարձրանում է և արևի տակ սրսփացող ձեր ամենից մատղաշ ճյուղերը շոյում,

Նույնպես և հասնում է ձեր արմատներին ու սարսռում հողի նրանց կառչանքը:

Ցորենի շեղջերի պես ձեզ ամփոփում է իր մեջ, կալսում ձեզ` մերկացնելու համար,

Մաղում է` ազատագրելու համար ձեզ ձեր կեղևներից,

Աղում է, մինչև որ սպիտակեք,

Շաղում է, մինչև որ փափկեք,

Եվ հետո հանձնում է իր սրբազան կրակին, որպեսզի Աստծո սրբազան խնջույքի սրբազան հացը լինեք:

Սերն այս բոլորն անելու է ձեզ, որպեսզի ձեր սրտերի գաղտնիքներն իմանաք ու այդ իմացությամբ կյանքի սրտի մի մասունքը դառնաք…

Halil-Dzhebran-548x600

ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ

26 Մյս

Դուք` մոռացվածներդ, լքյալներդ, հիասթափվածներդ, դուք, որ քարշ եք գալիս հողի վերին շերտերի տակ, խավարի մեջ, ինչպես հրաբխային ծխի հոսանքներ, դուք, որ ոչինչ չունեք կորցնելու` ձեր անհուն զայրույթից բացի, դուք` մեռելներդ, ելեք ոտքի, ձեր տոնն է այսօր: Եկեք, վեր բարձրացեք հողից, ինչպես ծծմբի շոգու ահավոր ալիքը քամու բերանին: Բարձրացեք աշխարհի արգանդից, ով մեռելներ` մահացած հարյուր անգամ, դուք, որոնց մենք սպանում ենք նորովի` մեր սրտի ամեն մի զարկով: Հանուն զայրույթի ու մաղձի, հանուն վրիժառության ես ձեզ վերակոչում եմ, ելեք, հագեցրեք ողջերի հաշվին ձեր ծարավ ատելությունը: Եկեք որպես թանձր մշուշ ու լցրեք մեր փողոցները: Ձեր կուռ հորդաները թող խցկվեն մոր և մանկան միջև, սիրուհու և սիրեկանի միջև: Թող ողջերն ափսոսան, որ դեռ չեն մահացել: Ոտքի ելեք, ճիվաղներ, սողուններ, ուրվականներ, արծվամարմին չարքեր, դուք` մեր գիշերների սարսափը: Ելեք զինվորներ, դուք որ մեռնելիս որպես վերջին խոսք անիծեցիք աշխարհը: Ոտքի ելեք, ով ձախորդներ, ստորացվածներ: Ոտքի ելեք, սովահարներ, դուք, որ հոգեվարքի ճիչն արձակելիս մեզ անիծեցիք: Նայեք, այստեղ են ողջերը, այդ ճարպոտ, կենդանի ավարաները: Ելեք և փոթորկաշունչ գրոհեք նրանց վրա, կրծեք նրանց մարմինները: Ելեք, ելեք, ելեք…

sartre583

%d bloggers like this: