Պահոց | 8:41 ե.

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

30 Սպտ

Երբեմն մենք այս ու այն բանն ենք ձեռնարկում, մեկնում ենք ու վերադառնում, կատարում մեկ այս, մեկ այն, և ամեն ինչ բնական ու հեշտ է թվում, ոչնչով չծառնաբեռնված ու կարծես թե ոչ պարտադիր, սակայն ամեն ինչ, ըստ երևույթին, կարող էր և այլ կերպ լինել: Երբեմն էլ, ուրիշ պահերի, թվում է, թե ոչինչ այլ կերպ չէր կարող լինել, անպարտադիր ու հեշտությամբ տրվող ոչինչ գոյություն չունի, և նույնիսկ մեր յուրաքանչյուր ներշնչում-արտաշնչումը նախասահմանված է ի վերուստ և ծանրաբեռնված ճակատագրով:
Մեր կյանքի այն արարքները, որ մենք բարի ենք համարում և որոնց մասին թեթև սրտով ու հաճույքով ենք պատմում, դրանք բոլորն էլ վերաբերում են այն առաջին` «հեշտ» համարվող տեսակին, և մենք հեշտությամբ էլ բոլորը մոռանում ենք: Ուրիշ արարքները, որոնց մասին դժվարանում ենք խոսել, մենք երբեք չենք կարողանում մոռանալ, դրանք ինչ-որ չափով ավելի շատ են մերը, քան առաջինները, և նրանց երկար ու ձիգ ստվերները փռվում են մեր կյանքի բոլոր մնացյալ օրերի վրա:

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

30 Սպտ

VS — Երևանը` համաշխարհային ԳՐՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ, թե՞ դրա ՁԵՎԱԿԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

2012-ին գրքի 12-րդ մայրաքաղաքը դարձավ Երևանը: Տիտղոսավորումից անցել է 5 ամիս: Այն, որ այս ընթացքում գրքի տոնը մեր մայրաքաղաքում շարունակվում է, երևանցիները մեծ հաշվով չեն նկատում: Փոխարենը` գրքի տոնի պատասխանատուները հավաստիացնում են` շատ գործ է արվել, մասնավորապես` հրատարակչական: Երևանը` համաշխարհային գրքի մայրաքաղաք, թե՞ դրա ձևական իմիտացիան:
VS-ի մի կողմում ` մշակույթի նախարարության ԺԱ բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանն է, մյուս կողմում` գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:
Հաղորդման հեղինակ ու վարող` Սոնա Աբրահամյան:
Asekose.am/TV

ԼԵԳԵՆԴ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

30 Սպտ

Շատ ժամանակներ առաջ կար մի կղզի, որի վրա ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները. Ուրախություն, Տխրություն, Իմացություն և այլն: Նրանց հետ միասին ապրում էր նաև Սերը: Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց ծածկվում է ջրով և շուտով կանցնի ջրի տակ: Բոլորը նստեցին իրենց նավերն ու լքեցին կղզին: Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեները: Երբ կղզին գրեթե ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, և Սերը հասկացավ, որ այլևս հույս չկա, թե կղզին կփրկվի, սկսեց օգնության կանչել: Մոտակայքով անցնում էր Հարստության շքեղ նավը:
Սերը խնդրեց նրան վերցնել իրեն, սակայն Հարստությունն ասաց, որ իր նավի վրա այնքան թանկարժեք իրեր, ոսկի ու արծաթ կա, որ Սիրո համար տեղ չկա:
Այդժամ Սերը դիմեց Գոռոզությանը, ով նույնպես անցնում էր կղզու մոտով, բայց ի պատասխան լսեց, որ իր ներկայությունը կխախտի Գոռոզության նավի վրա տիրող կանոնակարգվածությունն ու կատարելությունը:
Այնուհետև, նկատելով Տխրության նավը, Սերն աղերսանքով դիմեց նրան:
— Օ՜, Սեր, — պատասխանեց Տխրությունը.- ես այնքան տխուր եմ, որ պետք է մենակ մնամ:
Կղզու մոտով իր նավով անցավ նաև Ուրախությունը, սակայն նա այնքան ուրախ էր, որ անգամ չլսեց Սիրո աղերսանքը:
Հանակարծ Սիրո ականջին մի ձայն հասավ. «Արի, Սեր, ես քեզ կվերցնեմ ինձ հետ»: Սերը շրջվեց և տեսավ մի ալևոր ծերունու ու այնքան ուրախացավ, որ անգամ մոռացավ հարցնել նրա անունը: Երբ նրանք հասան ցամաքին, Սերը իջավ նավից, իսկ ծերունին շարունակեց իր ճանապարհը:
Եվ երբ ծերունու նավակը անհայտացավ տեսադաշտից, Սերը հանկարծ սթափվեց. նա նույնիսկ շնորհակալություն չէր հայտնել ծերունուն: Սերը դիմեց Իմացությանը.
— Իմացություն, ասա ինձ, ո՞վ էր իմ փրկիչը:
— Դա Ժամանակն էր,- պատասխանեց Իմացությունը:
— Ժամանա՞կը,- զարմացավ Սերը,- հանուն ինչի՞ նա ինձ օգնեց:
Իմացությունը նայեց Սիրո շփոթված դեմքին և պատասխանեց.
— Միայն Ժամանակը գիտի, և միայն նա է հասկանում` որքան կարևոր է կյանքում Սերը:

%d bloggers like this: