Պահոց | 5:04 ե.

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

1 Սպտ

Երախտագիտությունը և ապերախտությունը բարոյական աշխարհին պատկանող այն երևույթներից են, որոնց մենք հանդիպում ենք յուրաքանչյուր ակնթարթում և որոնք մեզ հանգիստ չեն տալիս: Ըստ իս, երախտագիտության զգացումի բացակայությունը պիտի տարբերել ապերախտությունից և երախտապարտ լինել չցանկանալուց: Առաջինը մարդու բնածին հատկանիշ է, այն առաջացել է ինչպես անհաճոն, այնպես էլ հաճելին թեթևամտորեն մոռացության տալու ունակությունից, իսկ դա կյանքի գոյացման միակ հնարավորությունն է: Մարդը, որպեսզի կարողանա ինչ-որ չափով տանելի կյանքվ ապրել, կարիք ունի այնքան շատ ներքին և արտաքին նախադրյալների, որ եթե նա ուզենար միշտ պատշաճ ձևով փոխհատույց լինել արևին և երկրին, Աստծուն և բնությանը, իր նախնիներին և ծնողներին, բարեկամներին և ընկերներին, ապա նա նոր բարերարություններ ընդունելու և վայելելու համար ոչ ժամանակ կունենար և ոչ զգացմունք: Իսկ եթե մարդը չափից ավելի ազատություն տար իր թեթևամտությանը, այն ժամանակ ձեռք կբերեր սառը անտարբերություն և ի վերջո իր բարերարին կնայեր որպես օտարի, որին կարելի էր նաև վնաս պատճառել, եթե դա կարող էր օգուտ բերել իրեն: Ահա այն միակ դեպքը, որ կարելի է բառիս ուղղակի իմաստով ապերախտություն կոչել, և դա առաջանում է զգացմունքների գռեհկությունից, որ միշտ իշխող է դառնում անկիրթ բնավորության մեջ:

%d bloggers like this: