Պահոց | 4:13 ե.

ԱԴՈԼՖ ԿՆԻԳԳԵ

28 Օգս

Եթե դու ինչ-որ բան չունես, եթե թախիծն ու տխրությունը ճնշում են կուրծքդ, եթե ինչ-որ բանի պակաս կա, եթե մտքի ու սրտի թուլություն ես զգում, ապա ոչ մեկին մի բողոքիր, բացի նրան, ումից անկասկած օգնություն ես ակնկալում: Քչերն են, որ հոժարակամ մասնակից կդառնան քո վշտին:
Նույն կերպ մի պարծեցիր քո երջանկությամբ: Պետք չէ ուրիշների աչքում չափից ավել փայլել ճոխությամբ, հարստությամբ և ձիրքով: Եզակի մարդիկ են ընդունակ հանդուրժելու նման առավելությունն առանց տրտունջի ու նախանձի:
Ամեն մեկին մի պարզիր քո աջ ձեռքը, մի գրկիր յուրաքանչյուրին, ամեն պատահածի մի սեղմիր կրծքիդ: Ի՞նչ կմնա ամենաարժանավորի և ամենասիրելիի համար, և ո՞վ կվստահի քո բարեկամության նշաններին, ո՞վ արժանի գին կտա, եթե դու դրանք մսխում ես առանց այլևայլության…

%d bloggers like this: