Պահոց | 8:31 ա.

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

21 Մյս

Առավոտի հետ, առավոտի,
Թրթռոցի մեջ զնգուն օդի
Ես քո անունը լսում էի
Եվ տաքանում ու մրսում էի:

Միջօրեի հետ, միջօրեի,
Քեզանով պապակ, տոչոր էի,
Փնտրում էի քեզ, մաքուր էի
Եվ արևի պես ես կույր էի:

Մայրամուտի հետ, մայրամուտի,
Դռների առջև իջնող մութի
Կրկին անունդ կանչում էի
Եվ արևի հետ հանգչում էի:

ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒԹ

21 Մյս

Երբ դուք հասնեք իմ տարիքին (եթե, իհարկե, հասնեք), և ժառանգներ ունենաք (եթե իհարկե ունենաք), դուք անշուշտ կհարցնեք ձեր արդեն ոչ այնքան երիտասարդ զավակներին` «Ի՞նչ է կյանքը»: Կյանքի իմաստի մասին այդ հարցը ես տվեցի որդուս, ով բժիշկ է: Եվ ահա դոկտոր Վոննեգութը պատասխանեց իր զառամախտով տառապող հորը. «Հայրիկ, մենք լույս աշխարհ ենք գալիս այն բանի համար, որպեսզի օգնենք միմյանց մի կերպ ապրել այս կյանքը, ինչ էլ որ ուզում է լինի նրա իմաստը»:

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

21 Մյս

Օ, մոռանալ ամեն ինչ, լինել ազատ ու մենակ,
Դաշտերի մեջ լայնարձակ և լռանիստ, և անդորր,
Գնալ ճամփով մենավոր առանց իղձ ու նպատակ
Եվ չհիշել, մոռանալ և անցյալ, և գալիք օր…
Քաղել ծաղկունքն առանց վիշտ- կակաչների պես թեթև,
Ծծել փայլեր ու ցոլքեր, որպես սերը առաջին,
Ընկնել, մեռնել ու սուզվել, սուզվել մթնում սևաթև,
Առանց դառը խնդության զարթնել կրկին ու կրկին…

%d bloggers like this: