Պահոց | 8:16 ա.

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

14 Մյս

Մի մարդ մեկ լարանի մի թավջութակ ուներ և ժամեր շարունակ աղեղը տարուբերում էր դրա վրա՝ մատը մի տեղի վրա դրած: Իր կինը յոթ ամիս դիմացավ այդ աղմուկին՝ համբերատար սպասելով, որ մարդը կամ ձանձրույթից մեռնի, կամ կոտրի իր գործիքը: Սակայն այդ բաղձալի բաներից և ոչ մեկը չկատարվեց, և մի գիշեր կինը շատ հանդարտ ձայնով, կարող եք վստահ լինել, ասաց. «Նկատել եմ, որ երբ ուրիշներն են նվագում այս հիասքանչ գործիքով, չորս լարեր են լինում, որոնց վրա կարելի է տարուբերել աղեղը, և երաժիշտները շարունակ շարժում են իրենց մատները»: Մարդը մի պահ դադարեցրեց նվագը, իմաստալի նայեց կնոջը, գլուխը օրորեց և ասաց. «Դու կին ես: Մազդ երկար է, խելքդ կարճ: Անտարակույս, ուրիշները չորս լար ունեն և շարունակ իրենց մատներն են շարժում: Նրանք տեղն են փնտրում, իսկ ես գտել եմ»:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

%d bloggers like this: