Պահոց | 3:49 ա.

ՋՈՒԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋՈՒԲՐԱՆ

10 Մյս

ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՓՈՔՐ ԱԶԳԵՐԸ

Մի մարգագետնում ոչխարն իր գառնուկի հետ արածում էր: Նրանց գլխավերևում արծիվն էր ճախրում` քաղցած ու հոշոտելու ցանկությամբ լի աչքերը գառնուկից չկտրելով: Եվ այն պահին, երբ պատրաստվում էր ավարը որսալու համար իջնել, մի ուրիշ արծիվ հայտնվեց` սավառնելով ոչխարի ու գառան գլխավերևում` իր ցեղակցի նման նայելով ագահ ընչաքաղցությամբ:
Դեմ առ դեմ գալով` կռվեցին այնքան, մինչև ողջ երկինքը լցրեցին իրենց վայրի ճիչերով:
Ոչխարը գլուխը վեր բարձրացրեց, զարմացած նայեց նրանց, ապա շրջվելով գառնուկի կողմը` ասաց.
— Նայիր, որդի՛ս, ինչ տարօրինակ է այս երկու պատվարժան թռչունների կռիվը: Մի՞թե նրանց ամոթ չէ, որ կռվում են: Այս լայնարձակ երկինքը մի՞թե բավարար չէ` խաղաղ ապրելու համար: Բայց դու աղոթիր, փոքրի՛կս, սրտանց աղոթիր Աստծուն, որ խաղաղություն ուղարկի քո թևավոր եղբայրներին:
Ու գառնուկն աղոթեց ամբողջ սրտով:

Թարգմ. Ռ. Մանուկյան

%d bloggers like this: