Պահոց | 3:39 ա.

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

1 Մյս

… Աշկերտը մտածեց. «Մենք կույր ենք», ապա նստեց և գրեց «Կուրությունը», որպեսզի հիշեցնի նրանց, ով գուցե և կարդալու է այդ գիրքը, որ դավաճանում ենք բանականությանը, երբ նվաստացնում ենք կյանքը, որ աշխարհի ուժեղներն ամեն օր վիրավորում են մարդ արարածի արժանապատվությունը, որ համընդհանուր կեղծիքը փոխարինել է հոգնակի ճշմարտություններին, որ մարդը դադարել է հարգել իրեն, երբ կորցրել է հարգանքը իր նմանի հանդեպ: Հետո աշկերտը, կարծես, ջանալով թովել հրեշներին, որ բանականության կուրության ծնունդ են, սկսեց գրի առնել ամենապարզ պատմությունը. մեկը փնտրում է մյուսին, քանզի հավատացել է, որ կյանքում ավելի կարևոր բան չկա, որ հնարավոր է պահանջել մարդ արարածից: Գիրքը կոչվում է «Բոլոր անունները»: Առանց գրելու` բոլորիս անուններն այնտեղ են: Ողջերի և մեռածների անունները:

ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1 Մյս

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Բազուկներիդ մեջ
Կիսաքուն եմ ես,
Ու շունչդ է այտիս…
Բազուկներիդ մեջ
Կիսաքուն եմ ես
Եվ քնած ես դու…
Իսկ երազիդ մեջ
Անունը, որ դու շշնջում ես մեղմ,
Անի է,
Ավաղ, Մարգարիտն եմ ես:

%d bloggers like this: