Պահոց | 2:25 ա.

ԽՈՍԵ ՕՐՏԵԳԱ Ի ԳԱՍԵՏ

11 Ապր

Այս պահի համար բնութագրականն այն է, որ միջակությունը իմանալով, որ ինքը միջակություն է, լկտիություն է ունենում ամենուր պնդելու և բոլորի վզին փաթաթելու միջակություն լինելու իր իրավունքը: Ինչպես ասում են ամերիկացիները, անպարկեշտ է ուրիշներից տարբերվելը: Զանգվածն իր ճանապարհին ջարդուփշուր է անում այն ամենը, ինչ նման չէ իրեն, նա տրորում է ամենայն անհատականություն, սպանում է բոլոր վսեմ, ընտրյալ ու երևելի բաները: Նրան, ով այնպիսին չէ, ինչպես բոլորը, նրան, ով այնպես չի մտածում, ինչպես բոլորը, սպառնում է վերացված լինելու վտանգը: Բնական է, որ այդ «բոլորը» իրականում «բոլորը» չեն: Նախկինում «բոլորը» զանգվածի և նրանից տարբեր փոքրամասնության բարդ միասնությունն էր: Իսկ այժմ «բոլորը»` դա միայն զանգվածն է:

%d bloggers like this: