Պահոց | 5:44 ե.

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ. ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ-1

6 Ապր

«Ստորակետ» հաղորդաշարհի հյուրերը քննարկում են գրքերի թանկացման խնդիրը:

ԻՄԱՆՈՒԻԼ ԿԱՆՏ

6 Ապր

Նա, ով առաջինը կանանց գեղեցիկ սեռ անվանեց, գուցե թե ցանկացավ դրանով հաճոյախոսություն անել, բայց իսկապես արտահայտեց ինչ-որ ավելի մեծ բան: Գեղեցիկ սեռը նույնքան խելք ունի, որքան տղամարդկանց սեռը: Կանայք նույնիսկ տղամարդկանց դարձնում են ավելի հղկված: Նրանք չափազանց կարելից են, գթասիրտ ու վշտակից, նրանք գեղեցիկը գերադասում են օգտակարից: Տղամարդու համար չկա ավելի ծանր վիրավորանք, քան նրան հիմար անվանելը, կնոջ համար՝ ասել, թե նա տգեղ է: Տղամարդը խանդում է, երբ սիրում է, կինը՝ նույնիսկ երբ չի սիրում, քանի որ երկրպագուները, որոնք նվաճվել են այլ կանանց կողմից, անհետանում են իր երկրպագուների շրջանակից: Կնոջ բաժինը իշխելն է, տղամարդունը՝ թագավորելը, քանի որ իշխում են կրքերը, բայց կառավարում է խելքը:

%d bloggers like this: