ՄԱՐԳԱՐԻՏԱ ՎԱԼՈՒԱ

1 Դկտ

Երբեք մի ասեք, թե ամենաամուր կապերը հաստատվում են երկնքում: Աստվածները չեն կարող այդչափ անարդար լինել: Աստված իր արարումը սկսեց ամենափոքրից ու անկատարից և ավարտեց մեծով ու կատարյալով: Նա ստեղծեց տղամարդուն մյուս արարածներից հետո, իսկ կնոջն արարեց տղամարդուց հետո, այդ պատճառով էլ կինը համարվում է առավել կատարյալ, և նրան է պատկանում սիրային հարաբերություններում ընտրության իրավունքը:
Սիրո մեջ և պատերազմում միևնույն բանն է. այն ամրոցը, որը բանակցություններ է վարում, կիսով չափ գրավված է: Քանի-քանի անգամներ եմ ես լսել մարդկանց մասին, ովքեր մեռնում են սիրուց, բայց իմ ամբողջ կյանքում ես այդպես էլ չտեսա, որ ինչ-որ մեկը դրանից իսկապես մեռներ: Սերը կույր է, և այն կարող է կուրացնել մարդուն այն աստիճան, որ նրան առավել հուսալի թվացող ճանապարհը իրականում լինի ամենասայթաքունը: Վիրավորանքն ավելի մեծ իշխանություն ունի կնոջ վրա, քան սերը, հատկապես, եթե այդ կինը հպարտ և մեծահոգի սրտի տեր է:
Եթե կարծում եք, թե նա, ում դուք սիրում եք, ինչպես ջրի երկու կաթիլը նման է ձեզ և ցանկանում է բոլոր այն բաները, ինչը ցանկանում եք դուք, ապա իրականում դուք սիրում եք ոչ թե նրան, այլ ինքներդ ձեզ:

One Response to “ՄԱՐԳԱՐԻՏԱ ՎԱԼՈՒԱ”

Trackbacks/Pingbacks

  1. Կարինե Մամիկոնյան - Հուլիսի 9, 2014

    […] Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյան […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s