Պահոց | 12:15 ե.

ՈՒԻԼՅԱՄ ԲԱԹԼԵՐ ՅԵՅԹՍ

6 Նյմ

Նա, ում հաջողությունը կյանքում կախված է ոչ թե մասնագիտությունից, որը բավարարում է ինչ-որ նեղ սոցիալական պահանջը (ֆերմերի կամ վիրաբույժի մասնագիտության պես), կամ էլ վարպետության հմտություններից, այլ միայն «ներշնչանքից», գաղափարների երջանիկ խաղից, նրանք ապրում են միայն իրենց խելքով, ուշք չդարձնելով տվյալ նախադասության նվաստացուցիչ երանգին: Յուրաքանչյուր ինքնեկ հանճարի մոտ, լինի դա արվեստագետ թե գիտնական, կա հակառակ կողմը` ինչպես թղթամոլի կամ սպիրիտի մոտ:
Գրական հավաքույթները, կոկտեյլները և այլն, ըստ էության, ավելին չեն, քան աշխարհիկ մղձավանջը, քանզի գրողները ըստ էության խոսակցության առարկա չունեն: Դատապաշտպանները կամ բժիշկները կարող են իրենց պրակտիկայից հետաքրքրաշարժ դեպքեր պատմել, այսինքն` այն մասին, ինչը որ ընկած է իրենց պրոֆեսիոնալ հետաքրքրությունների շրջանակում, սակայն անձնապես իրենց հետ կապված չէ: Ինչ վերաբերում է գրողներին, ապա նրանք չունեն ոչ անձնական «պրոֆհետաքրքրություններ»: Գործնական խոսակցության գրողական համարժեքը կարող է լինել, ասենք, իր ստեղծագործությունների բարձրաձայն ընթերցումը` այն ծանր պրոցեդուրան, որը կարող են տանել միայն ամուր նյարդերով ջահել գրողները:
Ոչ մի բանաստեղծ և ոչ մի արձակագիր չի կամենում առաջինը լինել նախորդողների մեջ, բայց համարյա նրանցից յուրաքանչյուրը կամենում է առաջինը լինել ժամանակակիցների մեջ` ավելին, նրանք մտածում են, որ դա լիովին ռեալ է…

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

6 Նյմ

… Մարդ ինչքան շատ է դառնություն ճաշակել, այնքան ավելի մոլեգնաբար է ծարավում քաղցրի: Իսկ մենք, հնացած առաքինությունների քղամիդ հագած և մեր մեծամտության ու կատարյալ անմեղանչականության համոզմունքի մշուշի միջով միմյանց վրա նայելով՝ այդ բանը չենք հասկանում:
Դուրս է գալիս մի բավական հիմար և… շատ դաժան բան: Իբրև թե՝ ընկած մարդիկ են… Իսկ ընկած մարդիկ ի՞նչ են: Ամենից առաջ՝ մարդիկ, նույն ոսկորը, արյունը, նույն միսը և նույն ջղերը, ինչ որ մենք ունենք: Այս մասին ամբողջ դարեր է, որ օրը օրին ասում են մեզ: Իսկ մենք լսում ենք և… սատանան գիտի, թե ինչքան անհեթեթ բան է այս բոլորը: Իսկապես, մենք ինքներս էլ ընկած ենք, և թերևս, մինչև անգամ շատ խորն ընկած… կատարյալ մեծամտության և այն համոզմունքի անդունդը, թե մեր ջղերը և ուղեղը գերազանց են այն մարդկանց ուղեղից ու ջղերից, որոնք միայն նվազ խորամանկ են, քան մենք, ավելի վատ են կարողանում լավ ձևանալ, քան մենք ենք ձևանում… Սակայն բավական է այս մասին: Այնքան հին է այս բոլորը… որ մինչև անգամ ասելն ամոթ է…

%d bloggers like this: