Պահոց | 4:41 ե.

ԻՆԴՐԺԻԽ ՀՈՐԺԵՅՇԻ

9 Հկտ

ԶՐՈՒՅՑ

«Մայրս քնքշանքներ չէր սիրում այնքան,
Բայց երբ պառավեց, ես ակամայից
Շուրթս ականջին կպցրի մի անգամ,
Որ կարողանար լավ լսել նա ինձ»:

«Հորս մի անգամ ես համբուրեցի,
Երբ ընկավ արկղը՝ թևը ճզմելով:
Ձեռքը շատ ամուր վիրակապեցի՝
Պրկելով հանգույցն իմ ատամներով»:

Թարգմ. Ա. Պողոսյան

ԹՈՄ ՍՏՈՓԱՐԴ

9 Հկտ

Պարզագույն տրամաբանությունը մեզ հուշում է, որ բացարձակ ազատությունն ու բացարձակ հավասարությունը անհամատեղելի են: Հասարակությունը՝ դա շարժուն տարրերից կազմված գլուխկոտրուկ է, որոնց ճիշտ դասավորությունն էլ ստեղծում է ներդաշնակություն: Բոլոր տարրերը պետք է գոյություն ունենան փոխզիջման պայմաններում: Եթե ինչ-որ մեկն իրեն և իր կարծիքը վեր դասի մյուսներից, ի հայտ կգա դաժանությունն ու քաոսը: Ազատությունը հացի բոքոն չէ, որի համար կռվում է մարդկանց ամբոխը և որից կարելի է խլել, պոկել, վերցնել: Ազատությունն այն է, որ դու հանձնում, նվիրում ես ուրիշներին: Եվ դու այդ բանն անում ես՝ գիտակցելով, որ նա, ով քեզնից ստանում է ընծան՝ ազատությունը, քո կարիքն ունի ճիշտ այնպես, ինչպես և դու՝ նրա կարիքը: Ազատությունը համագործակցություն է՝ երկկողմ կարևորությամբ, դա պայմանավորվածություն է կարգուկանոնի մասին:
Երբ երեխա է ծնվում, ավագները մտածում են, որ նրա խնդիրը մեծանալն է: Ոչ, դա այդպես չէ: Նրա կյանքի իմաստը պարզապես երեխա լինելն է: Բնության մեջ կան էակներ, որոնք ընդամենը մեկ օր են ապրում: Կյանքի բարօրությունը նրա ընթացքի մեջ է, ներկա պահի մեջ: Յուրաքանչյուր մարդու, մեզնից ամեն մեկի համար կա միայն «հիմա»-ն…

%d bloggers like this: