Պահոց | 4:51 ե.

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐՆ ՈՒ ՀԱՎԸ

18 Օգս

Մի անգամ ավստրիացի նկարիչ, ճարտարապետ և դիզայներ Հանս Հոլեյնը Վենետիկի Բիենալեին ներկայացրեց իր նոր ստեղծագործությունը: Նա տաղարավարում պարզապես կախ տվեց մի սատկած հավ: Ու նրանք, ովքեր կարծում էին, թե իրենք ինտելեկտուալներ են, ասացին, որ դա հզոր արվեստ է, և ապա վաղամեռիկ հավի մասին հետևյալը գրեցին թերթերում. «Հոլեյնի աշխատանքը իր ձևերի կատարելությամբ կանգնած է հավերժության շեմքին և արտաժամանակային է»: Իսկ նրանց, ովքեր ունեին բավարար չափով համեստություն, որպեսզի իրենց չկոչեին ինտելեկտուալներ, ընդամենը ասացին, որ սա սատկած հավ է և այն էլ՝ շատ զզվելի…

Հովիկ Չարխչյան

ՊԱՏԺԻՐ, ԲԱՅՑ ՄԻ ՎԻՐԱՎՈՐԻՐ

18 Օգս

Ֆրանսիացիները շատ հաճախ են հիշում երիտասարդ մարդասպան Շառլոտա Կորդեի պատմությունը: Հենց նա էր, որ ներխուժեց հեղափոխական առաջնորդներից Մարատի տուն այն պահին, երբ վերջինս ծծմբային վաննա էր ընդունում: Շառլոտան դանակահարեց նրան այսպես կոչված «քաղաքական դրդապատճառներով»: Ահաբեկչին մահվան դատապարտեցին: Դատավճիռը իրականացվեց ֆրանսիական հեղափոխության ծնունդ մահվան գործիքով՝ գիլյոտինով: Իսկ երբ Շառլոտայի կտրված գլուխն ընկավ զամբյուղի մեջ, դահիճը (ի դեպ, պատմությունը հիշում է նաև նրա անունը՝ Սանսոն), բարձրացրեց գլուխը և ապտակեց նրան՝ հանուն Մարատի:
Սանսոնը հետո պիտի դառնորեն զղջար այդ ապտակի համար: Նրան հեռացրեցին աշխատանքից: Բացատրությունը մեկն էր. «Պատժել կարող ես, բայց վիրավորել՝ երբեք»:

Հ. Չարխչյան

%d bloggers like this: