Պահոց | 6:14 ե.

ԱՆՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

16 Օգս

Միացյալ Նահանգների անկախության հռչակումից հետո, երբ անհրաժեշտություն ծագեց քննարկել նորաստեղծ պետության խորհրդանշանների հարցը, այն ժամանակ հասարակական գործիչ Բենջամին Ֆրանկլինը առաջարկեց գերբի վրա պատկերել հնդկահավի: Կար նաև մեկ այլ առաջարկ` սպիտակագլուխ ծովարծիվի պատկերը, ինչին Ֆրանկլինը կտրականապես դեմ էր: Վերջինս իր առարկությունը հիմնավորում էր այն փաստով, որ ծովարծիվը անազնիվ կյանքով ապրող թռչուն է, ինքն անձամբ իր համար կեր չի հայթայթում, այլ խլում է մյուս թռչունների որսած ձկները: «Այդպիսի թռչունը չի կարող պետություն խորհրդանշել»,- ասում էր Ֆրանկլինը: Սակայն ստացվեց այնպես, որ ԱՄՆ-ի գերբի վրա այնուամենայնիվ տեղ գրավեց սպիտակագլուխ ծովարծիվը: Նրանք, ովքեր դա հաստատեցին, հավանաբար կռահում էին, թե ինչպիսին պիտի դառնար երկիրը…

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: