Պահոց | 2:00 ե.

ՀԵՆՐԻ ՄԵՆՔԵՆ

30 Հլս

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Ինչքան տարիքս առնում եմ, այնքան քիչ եմ վստահում հայտնի դարձվածքին, որն ասում է, թե իմաստնությունը գալիս է տարիների հետ:
Սերը նման է պատերազմի. այն հեշտ է ծագում, բայց խիստ դժվար է նրան կանգնեցնել: Տղամարդը միշտ փնտրում է մեկին, ում առաջ կարող է հպարտանալ: Կինը միշտ փնտրում է այն ուսը, որի վրա կարող է խոնարհվել: Սակայն մի հարցում տղամարդիկ ու կանայք անպայման համերաշխ են. և առաջինները, և երկրորդները կանանց չեն վստահում: Տղամարդիկ շատ ավելի լավ են ապրում, քան կանայք: Նախ, նրանք ավելի ուշ են ամուսնանում, երկրորդ` ավելի շուտ են մահանում: Սիրեկանը թիվ 2 զոհն է: Միակ իսկապես երջանիկ մարդիկ ամուսնացած կանայք և չամուսնացած տղամարդիկ են: Բայց որքան էլ ամուսնացած կինը երջանիկ լինի, նա միշտ հաճույքով նկատում է, որ կան տղամարդիկ, որ չցանկանային իրեն տեսնել չամուսնացած:
Ամուրին միշտ էլ ավելին գիտի կանանց մասին, քան ամուսնացածը, այլապես նա էլ ամուսնացած կլիներ: Կանայք, որպեսզի կարողանաք պահել ձեր ամուսիններին, ստիպեք նրանց մի փոքր խանդել: Իսկ որպեսզի կարողանաք կորցնել ձեր ամուսիններին, ստիպեք նրանց խանդել մի փոքր ավելի:
Ոչ մի աբսուրդ չկա այն աքսիոմայի մեջ, որ դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհը անցնում է նրա ստամոքսով: Սովորական տղամարդու ճաշակն այնքան պարզունակ է, որ նա չի տարբերակում լավ կերակուրը վատից: Եվ նրա սիրտը տանող իրական ճանապարհը անցնում է կոկորդով: Եթե կանայք իսկապես իմանային իրենց կանացի անելիքը, նրանք վաղուց կհրաժարվեին խոհարարությունից և կզբաղվեին գարեջրագործությամբ, գինեգործությամբ և սպիրտային խմիչքների արտադրությամբ:

%d bloggers like this: