ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

21 Ապր

ՍԱՐԴԵՐԸ

Տներն այն, ուր երեխաներն են մեռնում
Ներս են մտնում միշտ չափազանց ծեր անձինք
Նստոտում են նախասենյակում նրանք
Ցուպերն իրենց սև ծնկների արանքում
Լսում են լուռ գլխով անում խորիմաստ:

Հենց հազում է երեխան ողջ թոքերով
Նրանք սիրտն են իրենց չանչում ձեռքերով
Ձեռքեր նման դեղին ու մեծ սարդերի
Պատռվում է հազն անկյունում սենյակի
Ինչպես թրջված դժգույն թիթեռ վեր թռչում
Եվ բախվում է առաստաղին ծանր խիստ:

Նրանց դեմքին ինչ-որ ժպիտ կա տարտամ
Իսկ երեխան դադարում է հազալուց
Եվ սարդերը այն դեղնավուն ու հսկա
Թափվում են ցած և հանգչում են դողալով
Նրանց կարծր ծնկների մեջ սեղմված
Փայլուն ու կոկ գլուխներին ցուպերի:

Եվ այնուհետ երբ մեռնում է երեխան
Նրանք ելնում ու գնում են մի այլ տեղ…

Թարգմ Ս. Չիլոյան

2 Responses to “ԲՈՐԻՍ ՎԻԱՆ”

  1. Հասմիկ 28 Ապրիլի, 2011 at 8:50 ե. #

    Սլավիկ Չիլոյան… Իսկ ո՞վ է հիշում Սլավիկ Չիլոյանին։ Չե՞ք կարծում, որ այսօրվա ընթերցողին պետք է ծանոթացնել նրա հետ։

  2. հասմիկ աջամյան 20 Մայիսի, 2011 at 10:19 ե. #

    ինձ նման `չեմ սիրում ծերությունը,որքան կյանքը լքում է,այնքան ավելի է կառչում ապրելուն…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s