ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

11 Ապր

ՆԱՄԱԿ ԽՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ես դիմում եմ ԽՍՀՄ կառավարությանը հետևյալ նամակով. այն բանից հետո, երբ իմ բոլոր ստեղծագործություններն արգելվեցին, շատ քաղաքացիներ, որոնց ես հայտնի եմ որպես գրող, սկսեցին ինձ միևնույն խորհուրդը հնչեցնել` հորինել «կոմունիստական պիես» (չակերտներում մեջբերումներն եմ նշում), բացի այդ, դիմել ԽՍՀՄ կառավարությանը զղջման նամակով, որով կհրաժարվեմ իմ նախկին հայացքներից, որոնք արտահայտել եմ իմ գրական ստեղծագործություններում, և կվստահեցնեմ, որ այսուհետ կաշխատեմ որպես կոմունիզմի գաղափարին նվիրված գրող-ուղեկից։ Նպատակը՝ փրկվել հալածանքներից, աղքատությունից և ի վերջո՝ անխուսափելի կործանումից։ Այս խորհրդին ես չանսացի։ Հազիվ թե հաջողվեր ինձ համար շահեկան լույսով ներկայանալ ԽՍՀՄ կառավարության առջև՝ գրելով անմաքուր և, միևնույն ժամանակ, միամիտ, քաղաքական տարօրինակ ցատկի նմանվող կեղծ նամակ։ Իսկ կոմունիստական պիես գրելու փորձեր նույնիսկ չարեցի` նախապես իմանալով, որ նման պիես ինձ մոտ չի ստացվի։
Իմ նորսում հասունացող ցանկությունը՝ դադարեցնել գրողական տառապանքներս, ստիպում է ինձ դիմել ԽՍՀՄ կառավարությանը ճշմարտացի նամակով…
Հիմա ես ոչնչացված եմ։ Այդ ոչնչացումը խորհրդային հասարակայնության կողմից ընդունվեց լիակատար ուրախությամբ և «նվաճում» անվանվեց…
Ես խնդրում եմ ԽՍՀՄ կառավարությանը հրամայել ինձ շտապ կարգով լքել ԽՍՀՄ սահմանները կնոջս՝ Լյուբով Եվգենևնա Բուլգակովայի ուղեկցությամբ։ Ես դիմում եմ խորհրդային իշխանության մարդասիրությանը և խնդրում ինձ՝ գրողիս, ով չի կարող օգտակար լինել իր հայրենիքում, մեծահոգաբար ազատ արձակել։
Եթե սա ևս, ինչ գրել եմ, համոզիչ չէ, և ինձ ԽՍՀՄ-ում կդատապարտեն ցմահ լռության, ես կխնդրեմ խորհրդային կառավարությանն ինձ ըստ մասնագիտության աշխատանք տալ և գործուղել թատրոն՝ աշխատելու որպես հաստիքային ռեժիսոր։ Ես հենց ճիշտ այդպես և ընդգծված ձևով էլ խնդրում եմ կտրականապես հրամայել գործուղման մասին, որովհետև աշխատանք գտնելու իմ բոլոր փորձերն այն միակ բնագավառում, որտեղ կարող եմ օգտակար լինել ԽՍՀՄ-ին՝ որպես բացառապես որակյալ մասնագետ, լիակատար ձախողման են ենթարկվել…
Ես խնդրում եմ ինձ նշանակել 1-ին գեղարվեստական թատրոնի լաբորանտ-ռեժիսոր, այն լավագույն դպրոցի, որը ղեկավարում են վարպետներ Կ.Ս. Ստանիսլավսկին և Վ.Ի. Նեմիրովիչ-Դանչենկոն։ Եթե ինձ ռեժիսոր չնշանակեն, կխնդրեմ հաստիքային վիճակագրի պաշտոնը։ Եթե վիճակագիր էլ չի կարելի, կխնդրեմ բեմի բանվորի աշխատանքը։ Իսկ եթե դա էլ է անհնար, ես կխնդրեմ խորհրդային կառավարությանը ինձ հետ վարվել այնպես, ինչպես հարկ կհամարի, բայց ինչ-որ կերպ վարվել, որովհետև իմ՝ դրամատուրգիս մոտ, ով 5 պիես է գրել, որոնք հայտնի են ԽՍՀՄ-ում և արտասահմանում, այս պահին ակնհայտորեն առկա են չքավորությունը, փողոցն ու կործանումը։

28 մարտի, 1930 թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s