ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

6 Ապր

… Մենք ընդունում էինք մի երկրի մոդել, ուր անհատ մարդուն բարոյական արժեքը զերո էր: Այն ժամանակ, երբ ցույցեր էին կատարվում Հայաստանի մեջ, ես բոլորովին չէի հավատում, որ էդ ժողովուրդը էն նյութն է, որմե կարելի է որեւէ բան ստեղծել: Դա մի պահ էր, ուր մարդիկ լիցքավորվելու համար իրենց տարիներու գանգատներեն հավաքվում ու ոգևորվում էին, երբ մի հռետոր խոսում էր, իրենց լավ էին զգում, բայց դա համագործակցելու նշան չէր: Մեկ քառակուսի մետրի վրա երբ 10 հոգի կանգնած է կողք-կողքի, դա համագործակցության նշան չէ: Համագործակցությունը անկախ մարդոց գործ է. անկախ երկիր կրնա ստեղծվիր, երբ իր ամեն քաղաքացին անկախ մարդ է, ունի իր աշխատանքը, իր ապրուստը: Ստրուկներով անկախ պետություն չի ստեղծվիր: Ես իբրև մի հայ մարդ, որ ապրում է այս ժամանակը, վերլուծություններ եմ անում մարդկային իմ հարաբերություններիցս ելնելով, իմ անհատական փորձառությամբ:
Ինչպես մարդու տեսակ մը կա` հիվանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպես էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կա, որ իր ձախորդության համար չի ուզում որևէ բան անել` դուրս գալու իր ձախողված վիճակեն, այլ դրա համար մեղադրում է մեկ ուրիշի: Բայց երբ ասում ես` բայց քու պատասխանատվությունդ ի՞նչ է, դուն ինչո՞վ պատասխանատու ես, ասում է` հանցավորը ուրիշն է` գոնե ես կրնամ հայհոյել այդ մարդուն ու հանգստանալ: Էս հոգեբանությունը տարածվեցավ ամբողջ ժողովուրդին վրա` մեկ հոգիի կամ մի փոքր խումբի հետ կապել ամբողջ ձախորդությունը: Դա արդեն ցույց է տալիս այն արատավոր հոգեբանությունը, որ նստել է մարդոց մեջ, և դա պարզ մարդը չէ փողոցի, մտավորական մարդն է նաև: Եվ ուրեմն ես ոչ մեկ հույս ունիմ այդ մարդուն վրա, որ որևէ բան կրնա ընել այս երկրին համար: Մարդու տեսակ մը կա, որ եթե իրեն համաձայն չես, ուրեմն իրեն թշնամի ես, և չի ուզում քննարկել քեզի հետ որևէ բան…

4 Responses to “ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ”

  1. Նորայր Մայիսի 15, 2011 at 12:44 ա. #

    ո՞րտեղ կարելի է կարդալ ամբողջությամբ՞

  2. Մարիետա Մայիսի 24, 2012 at 11:57 ա. #

    Դրա համար իրա նկարած Ամբոխում մարդիկ անգլուխ են: Իրա նկարներն ընդհանրապես խելացի են ու գեղեցիկ, շնորհակալություն նյութի համար:

  3. Suren Petrosyan Հունվարի 19, 2014 at 12:19 ե. #

    Կյանք տեսած մարդ, հայկական իրականության տիպիկ նկարագիր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s