ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

2 Ապր

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:
Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական` մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա…
Մենք կռահել ենք նպատակասլացություն կոչվող բանի ավերիչ ուժը ու երազող ենք: Մենք կասկածում ենք, ուրեմն մոտ ենք սթափվելուն: Մենք հազիվհազ սթափվելու ճանապարհին ենք, իսկ խժդժության տասնապետները վայրահաչում են մեր մասին` իբր թուլամորթ, աննպատակ սերունդ դուրս եկանք, իբր մեր կյանքում վեհություն չկա…
Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանն ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը: Հայաստանն իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս` համեմատելու կարիք չկա…

3 Responses to “ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ”

  1. Анаит Ապրիլի 6, 2011 at 5:41 ե. #

    …ес манрамасн сирум ем им hайреникн… каротел ем.

  2. Նարեկ Հունիսի 18, 2011 at 2:43 ա. #

    Հայրենիքը ռուսատառ չեն կարոտում, և ընդհանրապես, չարժե կարոտել հայրենիքը…

  3. Վահան Ասրապեան Հունիսի 28, 2017 at 5:39 ե. #

    Վանոն իր Հայրենիքում ժամանակից առաջ ընկած մարգարէ էր` դրա համար էլ չեն ներում նրան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s