Պահոց | 5:25 ա.

ՀԱՖԵԶ

19 Փտր

Յարաբ աստված, այս գեղանին ու՞մ տան լույս ու ճրագն է սա,
Սիրտս վառեց, մի հարցրե՛ք, ու՞մ օջախի կրակն է սա,
Հիմա նա իմ զարկված հոգու ու հավատքի տունն է քանդում,
Ու՞մ գրկում է նա գիշերում, ու՞մ տան սյուն ու խոյակն է սա՛։
Ինչպե՞ս զրույց անել հետը, այդ բախտն ումից պիտի հայցել,
Երջանկության ու՞մ ճաճանչը, ու՞մ վանդակի սոխակն է սա։
Ամեն մարդ է կախարդանքով փորձում գերել նրա հոգին,
Բայց ո՞վ գիտե, ու՞մ երազի կախարդական հեքիաթն է սա։
Լույս ճակատով աստեղավառ, արքայադեմ այս գեղանին,
Ու՞մ մինուճար մարգարիտը, ու՞մ հազվագյուտ սուտակն է սա։
Ասի, գիտե՞ս որ Հաֆեզը դառել է խենթ ու խելագար,
ժպտաց, ասաց.-Բայց ու՞մ համար: — Ա՜խ, ի՞նչ անսիրտ հանաք է սա։

Թարգմ. Ազատ Մաթյան

%d bloggers like this: