ԹՈՄ ԳԱՆ

16 Փտր

ԻՄ ՏԽՈՒՐ ՆԱՎԱՊԵՏՆԵՐ

Մեկ առ մեկ ընկերներս հայտնվում են,
խավարում մի քանիսը`
արդեն պատմական անուններով:
Ինչքան ուշ են նրանք աստղանում:
Բայց նախքան խամրելը նրանք
մնում են հոյակապ մարմնավորված, ողջ
անցյալը քաոսի, թիկնոցի նման
ծածկում է նրանց: Նրանք մարդիկ էին,
ովքեր, կարծում եմ, ապրեցին միայն`
նորից կերտելու այն ուժը,
որ ծախսվում էր նրանց կրքոտ պրկումից:
Նրանք հայտնվում են` արդեն հեռվում:
Իսկապես, նրանք դեռ գործում են,
չնայած հիմա, երբ արդեն
հեռացել են, լքել կորուստները,
ավելի են մոտեցել մեր մոլորակին
և պտտվում են անտարբեր ու կարծր`
իբրև աստղեր:

Թարգմանությունը` Արտեմ Հարությունյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s