ՖԱՐԻԶԱ ՕՆԳԱՐՍԻՆՈՎԱ

14 Փտր

Լսիր, սիրելիս,
Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
Ես կգամ քեզ մոտ —
Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ-
Սիրիր, ինչպես կամ-
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ հիմա մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողոմ խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը-
Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա,
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից-
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխարհի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար…

Թարգմ. Ս. Կապուտիկյան

One Response to “ՖԱՐԻԶԱ ՕՆԳԱՐՍԻՆՈՎԱ”

Trackbacks/Pingbacks

  1. Լսիր, սիրելիս…!!!! | CopyPaste - Մարտի 1, 2011

    […] ՖԱՐԻԶԱ ՕՆԳԱՐՍԻՆՈՎԱ […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s