ՅՈՒՍՈՒՖ ԻԴՐԻՍ

10 Փտր

…Նրանից, որ ապրում ենք, ավելի կարևոր է իմանալ, թե ինչու ենք ապրում: Որդը ոչնչացնելուց ավելի կարևոր է, որ մենք իմանանք որդի գոյության իմաստը՝ այն համարելով չարիք և բամբակը համարելով բարիք: Եվ եթե ոչնչացնենք չարիքը, և մնա միայն բարիքը, միգուցե մարդը սկսի կաղալ…
Ո՞վ է պատասխանատու, որ իմ հոգու ամենակարևոր մասնիկը չորացել և մահացել է: Ո՞վ է պատասխանատու, որ ես մի անգամ կորցնում եմ աղերսները և մնում մենակ աշխարհում, որի հետ չունեմ որևէ կապ: Փլվել է կամուրջը, որն ինձ կհասցներ դեպի այն, և սպառվել է կարեկցանքը, որով այն կապում էր ինձ և ջերմացնում էր ինձ իրենով, ու ես էլ ինձնով էի ջերմացնում իրեն: Ո՞վ է պատասխանատու, որ ես անվերջ զգում եմ, որ վիրավոր եմ, խոցված եմ, որ ես կորցրել եմ հանգստությունը:
Ես ասում եմ, թե ով է պատասխանատու, որովհետև պատասխանատվությունը մեծ է: Ոչ միայն դու, այլ դուք բոլորդ էլ պատասխանատու եք: Ես էլ եմ պատասխանատու: Եվ ինձ թվում է, որ ամենաշատը պատասխանատու է այն ուղին, որով մենք ապրում ենք: Միգուցե մեր ուղին սխալ է, միգուցե կյանքի ավելի լավ ուղի կա: Միգուցե կա մի ճանապարհ, որը թույլ է տալիս եղբայրներին լինել պարզապես եղբայրներ և թույլ չի տալիս, որ մայրը լքի իր որդիներին, և ոչ էլ որ որդիները հրաժարվեն իրենց հարազատներից…

«Երկրային կատակերգությունը» պիեսից

One Response to “ՅՈՒՍՈՒՖ ԻԴՐԻՍ”

  1. Ֆլորա Ասրյան 10 Փետրվարի, 2011 at 3:16 ե. #

    Միգուցե կա մի ճանապարհ, որը թույլ է տալիս եղբայրներին լինել պարզապես եղբայրներ և թույլ չի տալիս, որ մայրը լքի իր որդիներին, և ոչ էլ որ որդիները հրաժարվեն իրենց հարազատներից…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s