Պահոց | 8:58 ե.

ՖՐՆՍՈՒԱ ՖԵՆԵԼՈՆ

16 Հնվ

Մեծ, միշտ անմեղ, միշտ փրկարար դեղամիջոցը սթափությունն է, հաճույքների ժուժկալությունը, հոգու հանգստությունը, մարմնական վարժությունները: Մեր գանձերն են` առողջությունը, կյանքի պարզությունը, ազատությունը, մարմնի և հոգու ամրությունը, առաքինության նկատմամբ սերը, հարևանների հետ համերաշխությունը, մտերմությունն ընկերների հետ, բարեկեցության մեջ մեղմաբարո պահվածքը, դժբախտության մեջ անսասանությունը, միշտ ճշմարտությունն ասելու խիզախությունը, կեղծավորության հանդեպ ատելությունը: Ճշմարտությունն ատող մարդիկ ատում են նաև այն արտահայտելու համարձակություն ունեցող մարդկանց: Ով ստում է, նա մարդ լինելու արժանի չէ… Վտանգի ենթարկվելուց առաջ հարկավոր է նախատեսել, վախենալ նրանից: Բայց երբ այն վրա է հասնում, այդ դեպքում մի զենք կա` խիզախաբար հաղթահարել այն: Կարիքը մարդուն սովորեցնում է այն բանին, որին նա առանց դրա երբեք չէր կարող հասու լինել:

ԺԱՆ ԼԱԲՐՅՈՒԵՐ

16 Հնվ

Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից: Արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով: Եթե դուք հանգամանորեն զննեք այն մարդկանց, որոնք ոչ ոքի չեն կարող գովաբանել, բոլորին պարսավում են և ոչ մեկից գոհ չեն, ապա դուք կիմանաք, որ դրանք այն նույն մարդիկ են, որոնցից ոչ ոք գոհ չէ: Ոչ այնքան խելքը, որքան սիրտն է օգնում մարդուն մերձենալ մարդկանց հետ և հաճելի լինել մարդկանց: Մենք պետք է փնտրենք այն անձանց համակրանքը, ում ցանկանում ենք օգնել, այլ ոչ թե նրանցը, ումից օգնություն ենք սպասում: Նա, ով ձեռուոտ է ընկնում ուրիշների համար, միշտ լի է վստահությամբ իր նկատմամբ` որպես մարդու, որը ձգտում է արդարության: Խնդրելով կամ համառորեն ձգտելով որևէ բանի իր համար, նա շփոթվում ու ամաչում է, ինչպես այն մարդը, որը պնդերեսությամբ ողորմություն է խնդրում: Իր պարտքը եռանդով կատարելու համար մարդն իրեն վարձատրում է բավարարվածությամբ, որը նա զգում է, և չի հոգում այն գովեստների, պատվի և երախտապարտության մասին, որոնք նրան մերժում են:

%d bloggers like this: