ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

14 Հնվ

Մեր կարծիքը իրերի, առարկաների ու երևույթների մասին պետք է անհողդող ու հաստատուն լինի, իսկ մարդկանց մասին ամեն օր կարող է փոխվել: Մարդկային կյանքը քիչ է մի մարդու բնավորությունը ճանաչելու և հասկանալու համար: Իսկ ժողովուրդը բաղկացած է առանձին անհատներից, մարդկանց միլիոններից: Ամբոխը, ժողովուրդը ծաղր, հեգնանք չի սիրում: Ժողովուրդը որպես հանճար, սեր, անտառ, որպես ծով, լուրջ է: Կյանքը ոչ նպատակ է, ոչ էլ միջոց: Կյանքը իրավունք է: Կյանքը ձգտում է իրագործել այդ իրավունքը ընդդեմ ցուրտ մահվան և անցյալի, և այդ իրավունքի իրագործումը հեղափոխությունն է:
Ինչպես աստղերը զարդարում են երկինքը, այնպես էլ մեծ մարդիկ զարդարում են իրենց հայրենիքը և աշխարհը: Բանաստեղծը փոքրիկ արարիչ է: Նա նման է Աստծուն նաև նրանով, որ ստեղծում է մարդկանց իր պատկերի համաձայն: Մեծ մարդկանց սրտերը աշխարհի աստղերն են: Միայն հանճարը ունի նոր մտքի համար նոր խոսք: Միտքը անտեսանելի տարածություն է, իսկ տարածությունը` տեսանելի միտք:

One Response to “ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ”

  1. hasmik ajamyan Մարտի 19, 2012 at 12:51 ա. #

    Մեր մեջ այնքան շատ բան կա,որ տեղը չգիտենք:Որքան էլ ինքնաճանաչման և ինքնաորոնման ցանկությունը մեծ լինի,այնուամենայնիվ, մենք ինքներս մեզ չենք կարող լրիվ բացահայտել:Արթնացումները կարող են պայմանավորված լինել մեր ցանկությամբ , նաև, մեզ շրջապատող աշխարհով:Չպետք է թույլ տալ արթնության պահը կույր-կույր հեռանա:
    Մեռնելու մտքի հետ հաշտվել չի լինում, Նորից ծնվելու մասին ով է մտածում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s